Հարգելի "Դար" Ակումբի անդամներ, այս թեմայում կցանկանայի որ տաք ձեզ հուզող հարցերը հոգեբանության և փիլիսոփայության բնագավառներին վերաբերող, երևույթներ, անբացատրելի կամ Ձեզ համար անհասկանալի ու կյանքում տեղի ունեցող ու Ձեզ հուզող, հետաքրքրող երևույթների մասին հարցեր և կփորձեն մյուս անդամներն օգնեն որոշակի պատկերացում կազմել այդ հարցի շուրջ կամ լիովին հասկանալ դրանց պատճառները, թե ինչու՞ է դա տեղի ունենում կամ թե ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
Հուսով եմ, որ կներկայացվեն ընդհանուր հարցեր և չեն բերվի զուտ անձնական ու մասնավոր դեպքեր, որպեսզի չլինի մի մասնավոր դեպքի վերլուծության նվիրված թեմա, այլ մի ընդհանուր խնդրի վերլուծություն ու քննարկում: Կարծում եմ այդպիսի հարցեր շատ կլինեն, որոնց հանդիպել են կյանքում ու պատասխանը փնտրում են մարդիկ, բայց չեն կարողանում առայժմ գտնել այն ու հասկանալ:
Եթե կտեսնենք, որ մի որևէ հարցադրում մեծ ուշադրության է արժանացել ու ենթակա է, որ այն մի առանձին թեմայի տեսքով ներկայանա, ապա այն այստեղից դուրս կբերենք ու կդարձնենք մի առանձին թեմա՝ համապատասխան վերնագրով: Ամեն բան կախված է Ձեր ակտիվությունից...


Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մեջբերել


Ամեն դեպքում կարծում եմ մարդը ճանաչվում, բացահայտվում է մյուսների կողմից:

բայց եթե կարող եք սիրել, դա խոսում է Ձեր սրտի կարողության մասին և ի օգուտ Ձեզ
…
…
չէ՞ որ պիտի հասկանայիք…
Վախենում եմ, որ գրածներս կարող են լրիվ ուրիշ կերպ հասկացվել...
ես պարզապես բողոքում եմ ընդունված դրվածքների դեմ...

Էջանիշներ