գիտեք,ինձ շատ անհանգստացում է մի հարց:
Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու: Նա ինձանից տարիքով մեծ է,ես ուզում եմ նրան ասել իմ զգացմունքների մասին...չգիտեմ
չգիտեմ թե ինչպես վարվել
գիտեք,ինձ շատ անհանգստացում է մի հարց:
Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու: Նա ինձանից տարիքով մեծ է,ես ուզում եմ նրան ասել իմ զգացմունքների մասին...չգիտեմ
չգիտեմ թե ինչպես վարվել
Ի՞նչ ես կարծում, ինչքանո՞վ էթիկապես արդարացված կլինի քո արարքը: Չե՞ս կարծում, որ շատ ավելի ճիշտ է հանգիստ թողնել նրան ու նրա ընտանիքը:![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մեղք մի գործիր, խուսափիր ընտանիքը քանդողի կարգավիճակից![]()
How can I move on with my past, if the only thing I want in my future is my past?
Ձեր քրիստոնեական դոգմաները մի կողմ թողեք: Մարդուն օգնություն է պետք ու խորհուրդ:
armena, մի քանի դրույթներ կբերեմ «դեմ» այդ մարդու հետ հարաբերություններ կառուցելուն:
Էթիկական. Մարդն ունի ընտանիք, քո վարմունքը նրանց նկատմամբ բնավ գեղեցիկ չի:
Հոգեբանական. Նույնիսկ եթե նա քեզ փոխադարձությամբ պատասխանի, ստիպված կլինես գտնվել «լևի գնալու վայրի» ստորացուցիչ ստատուսում, գոնե որոշ ժամանակ:
Էգոիստական. Եթե նա նույնիսկ իր կնոջը թողնի ու ամուսնանա քո հետ, ապա հաստատ իմացիր. մի օր էլ ինչ որ մեկի համար քեզ կթողնի, մոռանալով, որ կին ու երեխա ունի:
Անձամբ իմ խորհուրդը՝ մոռացիր նրան: Եթե նա քո դասախոսն է, ու դու ստիպված ես լինելու նրան պարբերաբար տեսնել, ապա դժվար կլինի: Կամք արտահայտիր ու մոռացիր նրան:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Միանգամից խորացաք ապագայի մեջ
Ամենայն հավանականությամբ, այդ տղամարդը իրեն կմերժի, քանի որ, ինչ ուզում եք ասեք, տղամարդիկ այնքան էլ կենդանիներ չեն, ինչքան որ իրենց մասին ստերեոտիպ է գործում: Ու, Ռայադերը ճիշտ էր ասում, կայուն ու նորմալ մարդը երբեք այդպիսի հարաբերությունների չի գնա, իսկ եթե գնա, նույն կերպ քեզ հետ է վարվելու:
Այդ տղամարդն էլ հաստատ ձեր չափ հասկանում է ու ինքը որ ավելի շատ չի ուզի կնոջն ու երեխաներիին թողնել
Այնպես որ` վտանգ կա նսեմացած վիճակում հայտնվելու:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հա, իրոք, շատ ծանր հարցա: Նախ ինձ հետաքրքիր է որքան է քո ու էդ մարդու տարիքային տարբերությունը, նա երեխաներ ունի, թե ոչ, երեխաները ինչ տարիքի են, եթե ունի: Ես քեզ ճիշտը կասեմ, այսինքն չեմ նայի ոչ մի ձևականության: Շատ վատա, որ դու սիրահարվել ես ամսւսնացած տղամարդու: Տարիքը դեռ այնքան էլ պրոբլեմ չէ, ասում են սերը տարիք չի ճանաչում: Սակայն մեկ ուրիշ ընտանիքի հնարավոր փլուզման պատճառ հանդիսանալը, համաձայնի, որ այնքան էլ հաճելի չէ: Նույնիսկ, եթե մեջտեղը կա երեխանների հարց, փաստորեն դու դառնում ես այդ երեխանների թերի զարգացման պատճառ: Սակայն կա հետևյալ հարցը, եթե այդ մարդու երեխանները բավականին չափահաս են, ապա խնդիրը առավել հեշտ է լուծվում: Մարդը այլևս չի սիրում իր կնոջը, նրա իրավունքն է թույլ տալ կնոջը գտնել այն տղամարդուն, որ կսիրի իրեն և հակառակը: Այս տեսանկյունից կարող ես զգացմունքներդ արտահայտել, իսկ ինչու ոչ: Սակայն ես քեզ խորհուրդ կտամ մեկ անգամ ևս մտածես քո զգացմունքների մասին: Գտիր ինքդ քեզ, քո տեղը, մի շտապիր և կգտնես այն պատասխանը, որն ամենաճիշտն է: Բայց մի բան հստակ է նման հարցերում չեն շտապում, այն էլ այս իրավիճակում: Լավ, հանգիստ խորը ինքդ քո մեջ վերլուծություն արա:![]()
Մինա (29.01.2012)
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Էս ամեն ինչ կարդալուց հենց հիմա աչքիս առաջով անցնում են տարբեր մարդի, տարբեր պատմություններ, տարբեր ճակատագրեր....
Գուցե` այս մարդն էլ ինքը պետք է իրականացնի իր ճակատագիրը?![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մի անգամ Լևի գնացողը էլի ու էլի կգնա, թեկուզ տանը Լև ունենա
Եթե հանկարծ նա պատասխանի քո զգացմունքներին (ինչը կասկածելի է խիստ), վաղ թե ուշ դու ել նրա դավաճանված կնոջ կարգավիճակում կհայտնվես… արդյունքում կմնան տհաճ հիշողություններ, ու ո՞վ գիտե, գուցե ամեն անգամ նման պատմություն լսելիս ինքդ քեզ հիշես ու զզվանքով լցվես սեփական անձիդ հանդեպ:
Ժպտա՛, մոռացի՛ր, կյանքը շարունակվում է![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Rhayader (23.05.2009)
ես հասկանում եմ,որ այս հարցը իրոք շատ ահավոր է,մեկ անգամ ել ասեմ,որ ես չեմ պատրաստվում ոչ մեկի ընտանիքը քանդել,ես ընդունակ չեմ դրան,կարող եմ խելագարվել,մեռնել,բայց այդպիսի բան չեմ կարող անել.
Ես իրոք սիրում եմ նրան,ինձ համար ամենակարևորը այն ե,որ նա լավ լինի,ես պարզապես այս հարցը քննարկում եմ այն բանի համար,որ չեմ կարողանում այդ զգացմունքները պահել մեջս ու ուզում եմ ասել,որ իմանա...ընդամենը այդքան բան
գիտեմ,որ ուրիշի ամուսնուն սիրելը մեղք է,բայց ասացեք,ի՞նչ կարող եմ անել
Լուսաբեր (23.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ