Գաղթական-ի խոսքերից
Ցավոք ես քիչ ժամանակ եմ ունենում ինտերնետով նորություններին հետևելու..
իսկ Հ1-ը շատ բաներ բավական անհավանական է ներկայացնում..
և, քանի որ, արդեն երկար տարիներ է ինչ բացակայում եմ Հայաստանից, դժվար է փայլուն պատկերացում կազմելը, թե ով ով է երկրի ներսում..
այդ պատճառով էլ որոշեցի հարցս բարձրացնել այստեղ, ուր շատ են տվյալ պահին Հայաստանում գտնվողները..
ստեղծված իրավիճակը ես այսպես եմ հասկանում..
Ռուսաստանն ու Վրաստանը պատերազմեցին..
իր ռազմական գործողությունները ՌՖ-ն արդարացրեց այն հանգամանքով, թե ինքն է Կովկասի բնակչության ապահովության գարանտը..
այժմ էլ փորձեց ցույց տալ աշխարհին, թե միայն զենքով չէ, որ ինքը հարցեր է կարողանում լուծել տարածաշրջանում, ու, ամենայն հավանականությամբ, ստիպողաբար բանակցությունների սեղանի մոտ հրավիրեց ՀՀ և ԱՀ ղեկավարներին..
հիմա բանն այն է, որ Ռուսաստանը իր բաժին սպասելիքներն ունի Ադրբեջանից և Թուրքիայից..
իսկ Հայերից նա, բացի խորը նվիրվածությունից, դժվար թե ավելի շատ «օգուտ» կարողանա քաղել, քան է..
բայց համ էլ Ռուսը լավ գիտակցում է, որ եթե Հային նեղացնի, մեկ է վաղը Հայը մի քիչ նեղացած կմնա կմնա ու էլի իր մոտ կգա.. ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է պատմության մեջ..
իսկ եթե Հայը հիմա փորձի Ռուսի հետ իր հարաբերությունները սառեցնել, ասենք, ԱՄՆ-ի հետ ջերմ հարաբերությունների հաշվին.. Ռուսին բացեիբաց գործելու ու անսքող թուրքին պաշտպանելու շատ պատեհ առիթ կտա.. ինչի վրա և, երևի, հույս են դնում շատ Ռուս դիվանագետներ..
..բայց ինչը ամենևին ձեռնտու չի կարող լինել Հային, եթե նա զրկվի այդպիսի մի հզոր դաշնակցից..
այսինքն՝ Հայ ազգի ներկայիս վիճակը բավական աննախանձելի է..
կանգնած ենք անդունդի եզրին ու նախապատրաստվում ենք կորցնել ազգային գիտակցության, ազգային պատկանելիությամբ հպարտության և վաղվա օրվա հանդեպ ունեցած հույսի վերջին նշույլների բոլոր զգացմունքները..
իսկ որ ԼՂՀ կորուստը կնշանակի ողջ Հայ ազգի վերջնական ու հիմնահատակ բարոյազրկում՝ իմ մոտ կասկած չի առաջացնում..
հիմա հարցս.
արդյո՞ք այժմյան Հայաստանում կա որևիցե, բոլորի կամ գոնե համարյա թե բոլորի կողմից ճանաչված և հարգանքի արժանի մի ՈՒԺ, որ այսօր իր կոչն ուղղի աշխարհի չորս ծակերում ծվարած Հայությանը՝ թեկուզ և ժամանակավորապես մոռանալ բացարձակապես բոլոր ներքին տարաձայնությունները և ի մի հավաքվել մի բան որոշելու, թե ինչը ոնց ու ինչ հերթականությամբ պետք է արվի.. ընդհանուր ամբողջ ջանքերն ու եռանդը մի հունով համակարգված ուղղենք՝ ի սեր ազգային շահերի, նպատակների ի կատար ածման և պարզապես վասն Հայ ազգի վաղվա օրվա..
արդյո՞ք գոյություն ունի այդ ուժը, որը հասկանում է, որ հասել է պահը վերջ դնելու ներքին երկպառակտությանը ու անսահման վստահություն տածել միայն ու միայն սեփական հավաքական ուժերին և ոչ թե օտարի շահերին, քանի որ էլի մենք ենք ու մեր բախտը ու ոչ մեկի մրգին էլ չենք, ինչպես և միշտ է եղել..
Էջանիշներ