User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

  1. #16
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Camilla-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց մեկը լինի` հարցնի, ինչի վրա եք տենց ուրախանում՞
    Էդ որտեղի՞ց երևաց որ ուրախացել եմ:

    Մնացած տեքստի հետ համաձայն եմ:
    էսպես չի մնա

  2. #17
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Բայց մեկը լինի` հարցնի, ինչի վրա եք տենց ուրախանում՞
    Ընտրությունները ընդամենը մեր ազգի երեսի հայելին են, ու այդ հայլու մեջ բացի ԿԵՂՏից ոչինչ չի երևում:
    Բացի այդ, այդքան գոռում-գոչում եք ազգային արժեքներ, համախմբվենք դրանց շուրջ...~
    Արդեն հերիք եղավ, ինչքան լռեցինք, մենք մեզ «ընտրյալ» ազգի տեղ դրեցինք...
    Ինչ՞ արժեքներ, ինչ մեծ-մեծ արժեքներ՞
    Մի հատ նայեք մեր ընտրություն-հայելու մեջ, մեր առօրյա-հայելու մեջ, մեր ամենօրյա կյանքը նման ա արժեքներ ունեցող ազգի կյանքին: Արժեքներ ունեցող ազգի երեսը ԿԵՂՏԻ, ցեխի ու արյունի մեջ շաղախված կլինի՞
    Արժեքներ ունեցող ազգի մեջ կարա մեր փետրվարյան և հետփետրվարյան ընտրությունների նման խայտառակություն լինի, կարա ընտրյալ ազգի հետ պատահի մարտի մեկին նման դեպք, կարա Ընտրյալ երկրի ղեկավարությունը թյուրիմացություն լինի....՞՞՞՞
    Արժեքներ ունեցող ազգերը իրենք իրենց չեն գզում, այլ բարգավաճում են
    Արժեքները Աստված չի տալիս երկնքից իջեցնում:
    Դե մի օր բոլոր ազգերը կգան մեր մակարդակին կհասնեն... Դա է մոլորված քաղաքակրթությունների ապագան... Նայիր այսօրվա Հայաստանը ու տես վաղվա Եվրոպան, ԱՄՆ-ը , Ռուսաստանը.... դա լավագույն դեպքում, կա ավելի վատ դեպքեր օրինակ Բյուզանդիայի վարիանտը

    Ամբողջ գաղտնիքը այս մի նախադասության մեջ է "Արժեքները Աստված չի տալիս երկնքից իջեցնում"

    Հետաքրքիր է որ սա գրում է մի մարդ որը ապրում է հուդա-քրիստոնեա-իսլամական աշխարհում որտեղ իբր Աստված 3 անգամ մինիմումը արժեքներ տվեց մարդկությանը իր ներկայացուցիչների միջոցով:
    Առաջինը Մովսեսի միջոցով, երկրորդը Հիսուսի, երրորդը Մոհամեդի.....

    Ու հիմա պարզվում է որ այդպիսի բան չկա դա սաղ սուտ էր ... Դե քյասա ասեք որ Աստված չի տվել արժեքները այլ մարդիկ են հնարել իրենց կամայականությունների համար
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #18
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը

    ինչ հուդա-քրիստոնեա-իսլամական աշխարհի մասին է խոսքը՞՞՞ Չեմ պատրաստվում հիմա այս թեմայում քննարկել, թե «ինչ աշխարհում եմ» ապրում ու ինչի եմ հավատում ու արի դու էլ մի քննարկի, մանավանդ, եթե աղավաղում ես ու այլ կերպ մեկնաբանում

    Նույն գիտելիքը տրվել և տարածվել է բոլոր ազգերին, նույնիսկ մենք`հայերս մեզ համարում ենք քրիստոնեական արժեքների «ավելի» մոտ, քան մյուս բոլոր ազգերը, քանի որ առաջիններից ենք ընդունել քրիստոնեություն: Բայց արի ու տես, որ լրիվ ուրիշ արժեքներ ունեցող ազգեր, որոնք շատ ավելի ուշ են կազմավորվել քան հայերը, շատ ավելի հումանսիտ են, քան մենք:

    Այո', պատրաստ եմ կրկնել բոլոր գրառումներս հատ-հատ ու բոլորի համար պատասխանատու եմ: «Աստված չի երկնքից իջեցնում արժեքները», նկատի եմ ունեցել, որ աստված հենց այնպես չի բերում պատրաստի մատուցում արժեքները, ինքնիրեն ափլոդ-դաունլոդ չի լինում: Այդ արժեքները ընկալելու համար դեռ մտավոր ու հոգեվոր աշխատանք է պետք կատարել, հետո` առօրյա աշխատանք, որպեսզի այդ արժեքները տարածվեն նաև ամեն մարդու կյանքի վրա, պահպանվեն բոլորի կողմից:

    Ոչ ոք ֆրանսիացիներին, անգլիացիներին, նույն ամերիկացիներին, ավստրալիացիներին, ճապոնացիներին, արաբներին և ո'չ ոքին առանձին ականջին չի եկել ասել` էսպես է պետք ապրել:
    Եթե ձեզ լսենք, մենք ամենասուրբ, ամենահումանիստ ազգերից մեկն ենք, եղել ենք: Քրիստոնեական արժեքների կրող ենք եղել, բայց չգիտես ինչու` հիմա վայրի ցեղի ենք նմանվել` անհասկանալի ազգային մտածելակերպով, անհասկանալի ազգային դեմքով: Այստեղից-այնտեղից վերցրած, խառը, շիլաշփոթ:

    Ամեն առանձին մարդու մտածելակերպը ու արժեքները միասին հենց կազմում են ազգային արժեքներ ասվածը: Եթե մեծամասնությունը «աղքատ» է, ազգը սկսում է անկում ապրել:
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 13.11.2008, 16:53:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #19
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Նույն գիտելիքը տրվել և տարածվել է բոլոր ազգերին, նույնիսկ մենք`հայերս մեզ համարում ենք քրիստոնեական արժեքների «ավելի» մոտ, քան մյուս բոլոր ազգերը, քանի որ առաջիններից ենք ընդունել քրիստոնեություն: Բայց արի ու տես, որ լրիվ ուրիշ արժեքներ ունեցող ազգեր, որոնք շատ ավելի ուշ են կազմավորվել քան հայերը, շատ ավելի հումանսիտ են, քան մենք:
    Դուք հումանիստ եք համարում այն ազգերին որոնք 150 տարում իրականացրել են 2 համաշխարհային պատերազմ, որտեղ կոտորվել է ավելի քան 70 միլլիոն մարդ, իրականացրել մանր ու միջին ցեղասպանություններ իրենց գաղութացման պռոցեսում, իրենց ընդերքում ծնել են այնպիսի հակամարդկային գաղափարներ ինչպիսին են ֆաշիզմը, նացիզմը, ռասիզմը, կոմունիզմը, մարքսիզմը... Եվ հետո այդքան չարիքներ անելուց հետո ոչնչացրել են սեփական ազգերի առողջ կորիզը և այսօր մտել են դեկադենտիզմի կայուն փուլ, և դարձել են համեմատաբար «խաղաղ» ոչ թե այն պատճառով որ հանկարծ սկսել են հավատալ իրենց հումանիզմին այլ միայն այն պատճառով որ որպես ազգեր հոգեպես սպառվել են ու ընկել են խորը նյութապաշտության ու հեդոնիզմի մեջ: Եվ ամբողջ աշխարհին վարակելով իրենց նյութապաշտությամբ ու անհագ սպառելու մոլուցքով այսօր վտանգի տակ են դնում բուն Մոլորակի էկոհամակարգերը ....

    Զարմանալի չափանիշներ են... և հետո ուզում եք որ մարդիկ մնան մաքուր երբ իրականում նրանց ուզում եք հրամցնել հակամոլորակային մտածելակերպ:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք հումանիստ եք համարում այն ազգերին որոնք 150 տարում իրականացրել են 2 համաշխարհային պատերազմ, որտեղ կոտորվել է ավելի քան 70 միլլիոն մարդ, իրականացրել մանր ու միջին ցեղասպանություններ իրենց գաղութացման պռոցեսում, իրենց ընդերքում ծնել են այնպիսի հակամարդկային գաղափարներ ինչպիսին են ֆաշիզմը, նացիզմը, ռասիզմը, կոմունիզմը, մարքսիզմը... Եվ հետո այդքան չարիքներ անելուց հետո ոչնչացրել են սեփական ազգերի առողջ կորիզը և այսօր մտել են դեկադենտիզմի կայուն փուլ, և դարձել են համեմատաբար «խաղաղ» ոչ թե այն պատճառով որ հանկարծ սկսել են հավատալ իրենց հումանիզմին այլ միայն այն պատճառով որ որպես ազգեր հոգեպես սպառվել են ու ընկել են խորը նյութապաշտության ու հեդոնիզմի մեջ: Եվ ամբողջ աշխարհին վարակելով իրենց նյութապաշտությամբ ու անհագ սպառելու մոլուցքով այսօր վտանգի տակ են դնում բուն Մոլորակի էկոհամակարգերը ....

    Զարմանալի չափանիշներ են... և հետո ուզում եք որ մարդիկ մնան մաքուր երբ իրականում նրանց ուզում եք հրամցնել հակամոլորակային մտածելակերպ:
    Մարդուկ
    Ես ոչ մեկի գազանությունները արդարացնելու մտադրություն չունեմ:
    Բայց արի մի քիչ ռեալ նայենք իրավիճակին: Քո ասելով ասիական ժողովուրդները իրար սիրելով ու քնքուշ փաղաքշելով էին զբաղված՞:
    Մի հատ նայի, թե ճապոն-չին-կորեացի իրար ինչերեն արել:
    Իսկ հնդիկների բախտը որոշ առումով բերել ա, որ վերջին հարյուրամյակները անգլիացիների ուշադրության տակ էին:

    մի հատ նայի, թե պարսիիկները ինչեր են արել: Ու մինչև հիմա… իրանց ձեռի տակ ապրող ազերիներին շանսատակ են անում, հենց որ որոշում են մի հատ իրանց մայր լեզվով իրար բարև տալ…

    եվրոպայի տարբերությունը են ա ասիայից, որ եվրոպայում էս ամեն ինչը բացեիբաց ա արվում, սաղի աչքի առաջ, իսկ ասիայում վռաղզ հետքերը ծածկում են:

    իսկ ինչի՞ չես խոսում, թե ինչ ա անում սեփական ժողովրդի գլխին հյուսիսային կորեան:
    Էտ ձև ուժաս անգամ հիտլերի վախտերը չեն եղել…

  6. #21
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք հումանիստ եք համարում այն ազգերին որոնք 150 տարում իրականացրել են 2 համաշխարհային պատերազմ, որտեղ կոտորվել է ավելի քան 70 միլլիոն մարդ, իրականացրել մանր ու միջին ցեղասպանություններ իրենց գաղութացման պռոցեսում, իրենց ընդերքում ծնել են այնպիսի հակամարդկային գաղափարներ ինչպիսին են ֆաշիզմը, նացիզմը, ռասիզմը, կոմունիզմը, մարքսիզմը... Եվ հետո այդքան չարիքներ անելուց հետո ոչնչացրել են սեփական ազգերի առողջ կորիզը և այսօր մտել են դեկադենտիզմի կայուն փուլ, և դարձել են համեմատաբար «խաղաղ» ոչ թե այն պատճառով որ հանկարծ սկսել են հավատալ իրենց հումանիզմին այլ միայն այն պատճառով որ որպես ազգեր հոգեպես սպառվել են ու ընկել են խորը նյութապաշտության ու հեդոնիզմի մեջ: Եվ ամբողջ աշխարհին վարակելով իրենց նյութապաշտությամբ ու անհագ սպառելու մոլուցքով այսօր վտանգի տակ են դնում բուն Մոլորակի էկոհամակարգերը ....

    Զարմանալի չափանիշներ են... և հետո ուզում եք որ մարդիկ մնան մաքուր երբ իրականում նրանց ուզում եք հրամցնել հակամոլորակային մտածելակերպ:
    Ոչ, չարաչար սխալվում ես, Մարդուկ ջան… Այդ ազգերը շաաաա՜տ, հազարավոր անգամներ ավելի հումանիստ են, քան մենք, իսկ պատճառն այն է, որ ֆաշիզմ, նացիզմ, ռասիզմի մեջով են անցել, երկու համաշխարհային պատերազմ են տեսել ու իրանց սխալների վրա հասկացել են ճիշտը… Կարևորը վերջնական արդյունքն է, եթե չունես արդյունք, արածդ ,ունեցածդ անիմաստ է... Ով ենք այսօր մե՞նք, ով են նրա՞նք: Եթե այդքան խելոք ենք, այդքան լավն ենք, ինչ ենք սեփական կեղտի մեջ տապակվում՞
    Իսկ մենք, դարերով մենակ վատն ենք տեսել, եղեռն ենք տեսել, երկու համաշխարհային ենք տեսել, ու էլի խելք չենք հավաքել, էլի դեպի ներս ենք մեզ ուտում...

    Սեփական ժողովրդի միսը ուտելը շատ ավելի հեշտ է, քան թշնամունը…
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 14.11.2008, 09:36:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #22
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Ըստ իս, ոչ ՍՍ-ն, ոչ էլ ՀԱԿ-ը կամ ԼՊՏ-ն, չեն կարող միավորել հայ ժողովրդին, որովհետը հայ ժողովուրդի մեծամասնությունը չի ընդունում երկուսին էլ....
    Հայ ժողովուրդին միակ միավորիչ ուժը արժեքների վերականգնումն է, ազգային ինքնագիտակցության բարձրացումը... այսօր, ինչպես տեսնում եք, հեռուստատեսությամբ իրականացնում են դրա ուղիղ հակառակը, քայքայվում է հայկական ընտանիքը,..և շատ էլի շատ արժեքներ մոռացվածության են մատնվում:
    Չեմ ցանկանում միայն բացականչողի դերում լինել, հենց այս բաժնում "Ինչի շուրջ միավորվել և ինչ խնդիրներ լուծել" թեմայում ցանկացել եմ քննարկել բոլորի այդ հարցերը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. #23
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, ոչ ՍՍ-ն, ոչ էլ ՀԱԿ-ը կամ ԼՊՏ-ն, չեն կարող միավորել հայ ժողովրդին, որովհետը հայ ժողովուրդի մեծամասնությունը չի ընդունում երկուսին էլ....
    Հայ ժողովուրդին միակ միավորիչ ուժը արժեքների վերականգնումն է, ազգային ինքնագիտակցության բարձրացումը... այսօր, ինչպես տեսնում եք, հեռուստատեսությամբ իրականացնում են դրա ուղիղ հակառակը, քայքայվում է հայկական ընտանիքը,..և շատ էլի շատ արժեքներ մոռացվածության են մատնվում:
    Չեմ ցանկանում միայն բացականչողի դերում լինել, հենց այս բաժնում "Ինչի շուրջ միավորվել և ինչ խնդիրներ լուծել" թեմայում ցանկացել եմ քննարկել բոլորի այդ հարցերը:
    Իսկ գուցե լավ կլինի, եթե որոշ արժեքներ, որոնք մի քանի հարյուրամյակների ընթացքում արմատավորվել հայ ժողովրդի մտածելակերպում վերանան ու դրա փոխարեն ներմուծվեն արևմտյան արժեքները՞
    Բերեմ օրինակ. քանի որ հայերը մոտ 700 տարի ապրել են օտարի տիրապետության տակ` իշխանավորները միշտ եղել են օտարազգի նշանակովի կառավարիչներ, հայերի մոտ ձևավորվել է շատ յուրահատուկ վերաբերմունք իշխանության նկատմամբ.
    1. իշխանությունը չի ընտրվում, նշանակվում է /ներքին կամ արտաքին ուժերի կողմից/
    2. իշխանությունը և չինովնիկը դաժան ու անարդար է, խոշոր հարկեր է գանձում, լցնում է սեփական գրպանները, և դա նորմալ է / լրիվ պատմականորեն եկած` արաբ, թուրք, պարսիկ, ռուս կառավարիչների թողած բարոյահոգեբանական տրավմա/
    3. իշխանությանը և չինովնիկի կաշառելով կարելի է անձնական հարցեր լուծել /նույնը/
    4. իշխանությանը, կամ չինովնիկին պետք է լավն նայել, նրա առաջ գլուխ խոնարհել, նրանից վախենալ և ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԴԵՄ ՉԸՆԴՎԶԵԼ / արդեն գեների մեջ է մտել այս վախը, դրա համար ՀԱՅ ժողովուրդը վախենում է համախմբվել և դժգոհ լինելու դեպքում բողոքներով վռնդել վատ կառավարիչին/
    5. երկրի ներսում իշխանություն ունենալու համար օտար երկրի ստրուկը դառնալ, վաճառվել օտարին` նրա հնազանդ կառավարիչը լինելու խոստում տալ, գալ ջարդուփշուր անել քաղաքական հակառակորդներին /նրանց հետ մեկտեղ` ժողովրդին/, հետո խելոք շունիկի նման ծառայել այդ օտարին` սեփական ժողովրդի հաշվին լցնել օտարի գանձարանները:
    6. Իշխանավորին, կառավարիչին «գործ տալ» հարևանի վրա, հակառակորդի վրա, մատնություն անել, գլխին սարքել, նրա ունեցվածքը սեփականացնել, կամ որևէ այլ հարցերում շահել...

    Եթե այս չորսի փոխարեն գա արևմտյան մտածելակերպը, կարծում եմ, Հայաստանը կդառնա ոչ պակաս ԱՐԺԱՆԱՊՏԻՎ և բարգավաճ երկիր, քան Շվեյցարիան, Մոնակոն, Իսրաելը, Ճապոնիան, Սինգապուրը....
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 14.11.2008, 12:02:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #24
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մտածելակերպը արևմտյան ամերիկյան թե արևելյան ճապոնական, կամ ավստրիալական չի անցնի, ՀԱՅԿԱԿԱՆ մտածելակերպ է պետք ստեղծել ու անկասկած ներառել այն լավը, որ կա արևմտյայում, արևելյանում կամ հին հայկականում։

    Հայ հասարակությանը սեփական ուժերին հավատ է պետք ներշնչել, որ YES WE CAN ու փոխեն կարգապահություն հաստատեն իրենք իրենց հարկի տակ։

    Քանի դեռ զբաղված ենք սրա նրա արժեքների ադապտացիայով, հավերժ կմնանք, արաբաֆոբ, թրքաֆոբ, ռուսաֆոբ, մեկքիկաֆոբ կամ արևելաֆոբ, բայց Հայ չենք լինի։

  10. #25
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտածելակերպը արևմտյան ամերիկյան թե արևելյան ճապոնական, կամ ավստրիալական չի անցնի, ՀԱՅԿԱԿԱՆ մտածելակերպ է պետք ստեղծել ու անկասկած ներառել այն լավը, որ կա արևմտյայում, արևելյանում կամ հին հայկականում։

    Հայ հասարակությանը սեփական ուժերին հավատ է պետք ներշնչել, որ YES WE CAN ու փոխեն կարգապահություն հաստատեն իրենք իրենց հարկի տակ։

    Քանի դեռ զբաղված ենք սրա նրա արժեքների ադապտացիայով, հավերժ կմնանք, արաբաֆոբ, թրքաֆոբ, ռուսաֆոբ, մեկքիկաֆոբ կամ արևելաֆոբ, բայց Հայ չենք լինի։
    Կեցցես, Վոթեր ջան, շատ ճիշտ ես նկատել, ինքնակարգապահության հաստատումը մեր մոտ ձգտումա զերոի: Դրա համար էլ մենք չենք կարողանում հաստատուն ասել, որ «մենք կարող ենք»: Երբ պիտի ամեն մի հայ հասկանա այս պարզ ճշմարտությունը ու վերջ դնի /ինչպես դու ես ասում/ հաբռգիզմին:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #26
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մոդերատորական: Բարաք Օբամային ուղղված նամկը տեղափոխվել է «Քաղաքական հումոր» թեմա:

  12. #27
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցես, Վոթեր ջան, շատ ճիշտ ես նկատել, ինքնակարգապահության հաստատումը մեր մոտ ձգտումա զերոի: Դրա համար էլ մենք չենք կարողանում հաստատուն ասել, որ «մենք կարող ենք»: Երբ պիտի ամեն մի հայ հասկանա այս պարզ ճշմարտությունը ու վերջ դնի /ինչպես դու ես ասում/ հաբռգիզմին:
    ՈՒրախ եմ, որ համակրում ես մտքերիս։
    Ասեմ ավելին, ավելի ճիշտ կրկնվեմ ինչպես պետք է անել, որ ինքնակազմակերպումը, կարգապահությունը վերականգնվի ու հաստատվի հայության մեջ – պիտի զրկել բոլորին ՊԱՊԱ ունենալուց, որի ասածները յուղի տեղ անցնում են ու սեձափական սթափությունը քնեցվում – արա ՊԱՊԱն տենց ա ապրում ուրեմն մենք էլ պիտի տենց ապրենք...

    Կասես, եթե բոլորը սկսենց իրենց ուզածը անել ու վերեվից կարգող կարգավորող հրամայող չլինի քաոս ու անարխիա կլինի հայերի մեջ – այ հենց այդտեղ էլ իրենց մաշկի վրա կզգան, որ ԲՈԼՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԳՎՈՂ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ են հարկավոր, այսինքն ոչ թե ինչ որ մեկը պիտի նստի ու սովորացնի բոլորին ինչպես այդ քաոսից դուրս գալ ու կարգապահ լինել այլ ամեն մեկը մտածի մյուսի հետ իր հարաբերությունները նորմալ պահելու համար իրեն ինչ է հարկավոր ու ինչ ընդհանուրյթուններ ունի ու դա վավերացնի որպես օրենք....

    ԺՈՂՈՎԸ պիտի օրենքներ ստեղծի տարբեր ժողովի մասնակիցների կարծիքների հիման վրա իսկ ով ի վիճակի է այդ բոլոր տարաբնույթ պահանջները իմի բերելու ու դրանից օրենսդրություն մոգոնելու, նրան կարգեն ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ։ Այիսնք կԺՈՂՎԵ լավ մտքերն ու դրանից օրենք կստեղծէ և ոչ թէ իրեն ամենազոր, ամենախելոք, ամենասիրուն համարողին ասենք «պապա ջան ասա ոնց ապրենք»....

    Բայց այդ ամենի հիմնաքարը ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ հնարավորությունն է։ Առանց ԱԶԱՏ ԽՈՍՔԻ դրան հասնել անհընար է։

  13. #28
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    «Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..»

    Մի բան չհասկացա` որտե՞ղ եք հավաքվում Թե՞ նենց վերացական ա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #29
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..»

    Մի բան չհասկացա` որտե՞ղ եք հավաքվում Թե՞ նենց վերացական ա

    Խմելու հարց կա՞…
    Բայց այդ ամենի հիմնաքարը ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ հնարավորությունն է։ Առանց ԱԶԱՏ ԽՈՍՔԻ դրան հասնել անհընար է։
    Բռավո…՜
    լավ կենաց էր:

  15. #30
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք..

    Իսկ գուցե լավ կլինի, եթե որոշ արժեքներ, որոնք մի քանի հարյուրամյակների ընթացքում արմատավորվել հայ ժողովրդի մտածելակերպում վերանան ու դրա փոխարեն ներմուծվեն արևմտյան արժեքները՞
    Բերեմ օրինակ. քանի որ հայերը մոտ 700 տարի ապրել են օտարի տիրապետության տակ` իշխանավորները միշտ եղել են օտարազգի նշանակովի կառավարիչներ, հայերի մոտ ձևավորվել է շատ յուրահատուկ վերաբերմունք իշխանության նկատմամբ.
    1. իշխանությունը չի ընտրվում, նշանակվում է /ներքին կամ արտաքին ուժերի կողմից/
    2. իշխանությունը և չինովնիկը դաժան ու անարդար է, խոշոր հարկեր է գանձում, լցնում է սեփական գրպանները, և դա նորմալ է / լրիվ պատմականորեն եկած` արաբ, թուրք, պարսիկ, ռուս կառավարիչների թողած բարոյահոգեբանական տրավմա/
    3. իշխանությանը և չինովնիկի կաշառելով կարելի է անձնական հարցեր լուծել /նույնը/
    4. իշխանությանը, կամ չինովնիկին պետք է լավն նայել, նրա առաջ գլուխ խոնարհել, նրանից վախենալ և ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ԴԵՄ ՉԸՆԴՎԶԵԼ / արդեն գեների մեջ է մտել այս վախը, դրա համար ՀԱՅ ժողովուրդը վախենում է համախմբվել և դժգոհ լինելու դեպքում բողոքներով վռնդել վատ կառավարիչին/
    5. երկրի ներսում իշխանություն ունենալու համար օտար երկրի ստրուկը դառնալ, վաճառվել օտարին` նրա հնազանդ կառավարիչը լինելու խոստում տալ, գալ ջարդուփշուր անել քաղաքական հակառակորդներին /նրանց հետ մեկտեղ` ժողովրդին/, հետո խելոք շունիկի նման ծառայել այդ օտարին` սեփական ժողովրդի հաշվին լցնել օտարի գանձարանները:
    6. Իշխանավորին, կառավարիչին «գործ տալ» հարևանի վրա, հակառակորդի վրա, մատնություն անել, գլխին սարքել, նրա ունեցվածքը սեփականացնել, կամ որևէ այլ հարցերում շահել...

    Եթե այս չորսի փոխարեն գա արևմտյան մտածելակերպը, կարծում եմ, Հայաստանը կդառնա ոչ պակաս ԱՐԺԱՆԱՊՏԻՎ և բարգավաճ երկիր, քան Շվեյցարիան, Մոնակոն, Իսրաելը, Ճապոնիան, Սինգապուրը....
    Սրանք արժեքներ չեն հարգելիս, դու լրիվ շփոթում ես.... արժեքներ են ադաթները, ընտանիքին նվիրվածությունը, հայկական երգը, պարը, այսօր որ մի տեղ հավաքվենք, միասին մի հայկական երգ ծերից ծեր չենք կարող երգել, ասածս սա է... իսկ էն մնացածը որ դու ես նշում, ամեն հայի մոտ չի որ կա, այդ խնդիրների պատճառը սովորաբար ֆինանսապես կախվածությունն է:
    Իսկ ինքնակարգապահության ամենալավ Ձևը հայեցի իսկական դաստիարակությունն է: Օրինակ: Մի առիթով մեկը էսպիսի պատմությունն է պատմում.
    "Գնում եմ մի հայկական գյուղ, թաղման արարողություն էր, մի քանի գյուղացի պապիկներ կանգնած զրուցում են, ոչ մեկը չունի բարձրագույն կրթություն, դե հովիվ մարդիկ են: Ուրեմն զրույցի ընթացքում, մեկը որ խոսում է, մյուսները բոլորը ուշադիր լսում են նրան, հենց ավարտում է էդ մարդը, ինչ որ մեկը մյուս կողմից սկսում է խոսել, ոնց որ թե մեկն ասեր հերթը քոնն է, ու հետո մյուսը և այլն, մարդիկ կարողանում են, տարրական մեկը մեկին լսելով զրուցել: Բայց հիմա որ մի քանի բարձրագույնավարտ զրուցելիս լինեին չէ, էէէ, մի ղալմաղալ կլիներ"
    Դե սա փոքր օրինակ էր, ըստ իս կհասկանաք ասածիս իրական իմաստը....
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 15.11.2008, 16:19:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ռուսախոս» հայեր
    Հեղինակ՝ Karina, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 62
    Վերջինը: 16.02.2010, 00:47
  2. Հայեր, հավաքվեք մի բան որոշենք.. [2]
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 20.08.2009, 21:45
  3. Նոր հայեր /KVN/
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 32
    Վերջինը: 03.02.2009, 09:36
  4. Քրդախոս Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.06.2008, 10:46
  5. Այլակրոն Հայեր
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.01.2008, 16:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •