Մեծագույն հումանիստ կյանքում և գրականության մեջ...
Միշտ գերագույն հաճույքով եմ կարդում պիեսներն ու պատմվածքները...
Այսօր գրապահարանում աչքովս ընկավ Լևոն Մկրտչյանի "Վիլյամ Սարոյանը մոտիկից" գիրքը... Երջանիկ մարդիկ են եղել. հեղինակն ու Ռազմիկ Դավոյանը Լենինգրադում, Մոսկվայում ու Հայաստանում շարունակ ուղեկցել են Մեծ Գրողին...
չեմ կարող չգրել հետևյալ մեջբերումն այդ գրքից.
Մարդ կա, որ կծնվի երեխա, երեխա ալ կմնա: Քրիստոս ծնավ երեխա և երեխա մնաց: Քրիստոս միշտ Հայր Աստծուն կդիմե: Մարդիկ ալ կան, որ որբ կծնին, թեև մեծ գերդաստան կունենան: Ատոր վրա խաղ մունիմ:
Կսիրեմ անոնց, որ երեխա կծնվին...
Հայաստան մեկնելուց առաջ էլ Ռուսաստանում հարցրել են.
- Երկա՞ր կմնաք Հայաստանում:
- Հայաստան պիտի մնամ 2800 տարի: Երկու շաբաթվա մեջ` 2800 տարի:
-------------------
Շատ եմ սիրում "Իմ սիրտը լեռներում է"-ն, շատ հետաքրքիր պիես է "Տարեկանի արտում"-ը... Դե պատմվածքներն էլ ("Նարինջները"...), շարքրեը ("Հայրի'կ, դու խենթ ես", "Մայրի'կ, ես քեզ սիրում եմ", "Իմ անունը Արամ է") հրաշք են... "Մարդկային կատակերգություն"-ը......
Անմեղ, դատապարտված հերոսներ, անսահման սեր, սխալ աշխարհ, տխուր վերջաբանի անխուսափելիություն ու շատ մեծ հույս...
.....
Էջանիշներ