User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 64 հատից

Թեմա: Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են

    Երբ մարդ գիտակցում է, որ մտքերը նյութական են ու ազդում են ինչպես հենց մտածողի այնպես էլ շրջապատի ու նաև մեր Երկիր մոլորակի ու ողջ Տիեզերքի վրա, ապա այդ պահից սկսած մարդու առջև բացվում է մի մեծ աշխատանքի ոլորտ՝ սեփական մտքերի ու ընդհանրապես մտային ոլորտի հետ աշխատանքը։ Խոսքը պակաս կարևոր չէ, քանզի դա մտքի ալիքային տեսքով մարմնավորված մի մեծ, հզոր ուժ է (Սկզբում Բառն էր և Բառն Աստծո մոտ էր և Բառն Աստված էր) ուստի impression ջան եթե այսպես ես մտածում.
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, միակ ուղին, կամ էլ ոչ թե միակը այլ գոնե ամենակարճը դեպի ավելի լավ ապագա, ավելի առողջ կյանք, ընկած է մեր հոգիների միջով, ուզում ենք աշխարհը բարի ու լավը լինի, պետք է սկսենք ինքներս մեզանից:
    ապա այս բառերի միջոցով արտահայտված միտքը բոլորովին անհամապատասխան է վերևի ցանկությանդ
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, հլը աշխարհի հերն էլ անիծած...
    Այդ ասածդ մի մեծ ու գեղեցիկ ոլորտ է ու ամեն վարկյան ուշադրություն պահանջող. չէ՞ որ ամեն վարկյան մենք կյանք ենք տալիս մտքերի, որոնց համար մենք ինքներս ենք պատասխանատու և ոչ´ միայն անձնական ոլորտի շրջանակներում այլ պետք է մեր մտքերի հետ կապված պատասխանատվություն զգանք ողջ Տիեզերքի հանդեպ, չէ՞ որ մեր մտքերով մենք կամ լուսավորում կամ մթագնում ենք Տիեզերքը կամ գոնե մեր լուման ներդնում այդ գործում

    Կարող եք ծանոթանալ Մասարու Էմոտոյի այս փորձերի հետ ևս, որոնք անչափ հետաքրքիր են. գիտնականն ապացուցում է, որ բառն ազդում և իր հետքն է թողնում ջրի վրա փոխելով նրա կառուցվածքը, որը հնարավոր է լինում տեսնել որոշակի սառեցման ու բյուրեղների նկարահանման ճանապարհով։ Տեսահոլովակը դիտելով կտեսնեք թե ինչ կառուցվածք է ստանում ջուրը վատ կամ լավ բառ ասելուց ու չմոռանանք որ մարդն էլ, Երկիր մոլորակն էլ մեծամասամբ բաղկացած է հեղուկից
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են

    Հա, ճիշտ ես, առաջին հերթին պետք է հենց խոսքերին ուշադրություն դարձնել, հաճախ առանց նկատելու բացասական բաներ ենք ասում, որոնք էլի ինֆորմացիա են ու շա՞տ իմանանք՝ հետո ի՛նչ դարձած կվերադառնան մեզ:

  3. #3
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Հավատո՞ւմ եք, որ մտքերը նյութական են

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ մարդ գիտակցում է, որ մտքերը նյութական են ու ազդում են ինչպես հենց մտածողի այնպես էլ շրջապատի ու նաև մեր Երկիր մոլորակի ու ողջ Տիեզերքի վրա, ապա այդ պահից սկսած մարդու առջև բացվում է մի մեծ աշխատանքի ոլորտ՝ սեփական մտքերի ու ընդհանրապես մտային ոլորտի հետ աշխատանքը։ Խոսքը պակաս կարևոր չէ, քանզի դա մտքի ալիքային տեսքով մարմնավորված մի մեծ, հզոր ուժ է (Սկզբում Բառն էր և Բառն Աստծո մոտ էր և Բառն Աստված էր) ուստի impression ջան եթե այսպես ես մտածում.

    ապա այս բառերի միջոցով արտահայտված միտքը բոլորովին անհամապատասխան է վերևի ցանկությանդ

    Այդ ասածդ մի մեծ ու գեղեցիկ ոլորտ է ու ամեն վարկյան ուշադրություն պահանջող. չէ՞ որ ամեն վարկյան մենք կյանք ենք տալիս մտքերի, որոնց համար մենք ինքներս ենք պատասխանատու և ոչ´ միայն անձնական ոլորտի շրջանակներում այլ պետք է մեր մտքերի հետ կապված պատասխանատվություն զգանք ողջ Տիեզերքի հանդեպ, չէ՞ որ մեր մտքերով մենք կամ լուսավորում կամ մթագնում ենք Տիեզերքը կամ գոնե մեր լուման ներդնում այդ գործում

    Կարող եք ծանոթանալ Մասարու Էմոտոյի այս փորձերի հետ ևս, որոնք անչափ հետաքրքիր են. գիտնականն ապացուցում է, որ բառն ազդում և իր հետքն է թողնում ջրի վրա փոխելով նրա կառուցվածքը, որը հնարավոր է լինում տեսնել որոշակի սառեցման ու բյուրեղների նկարահանման ճանապարհով։ Տեսահոլովակը դիտելով կտեսնեք թե ինչ կառուցվածք է ստանում ջուրը վատ կամ լավ բառ ասելուց ու չմոռանանք որ մարդն էլ, Երկիր մոլորակն էլ մեծամասամբ բաղկացած է հեղուկից
    Ամեն արտասանված բառ տատանումների ձևով տարածվում է և ազդեցություն ունենում այն ամենի վրա ինչին հասնում, հպվում է հետո մարելով կամ թույլ ձևով շարունակվելով...
    Միտքը որպես իֆորմացիա կարող է նյութականի վերածվել միայն այդ ինֆորմացիան կրող նյութերի շնորհիվ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեխան և մտքերը...
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 26.09.2008, 22:46
  2. Վիճակագրություն՝ երկրները ըստ նյութական և հոգևոր արժեքների
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2008, 08:44
  3. Հավատո՞ւմ եք «Հայլուր»-ին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 01.05.2008, 08:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •