Խոսքը մոտ հիսունհինգ տարեկան տղամարդու մասին է, որը մեկ-երկու տարի է ինչ շփվում է ինչ-որ աղանդավորական կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց ժողովներին: Ակնհայտորեն սկսնակ է, նման է պատանու, որին թվում է, թե ինքն արդեն ամեն ինչ գիտի և որևէ խորհրդի կարիք չունի և յուրաքանչյուր այլ կարծիք մերժում է: Այս անհանդուրժողականությունը թերևս դեմ է քրիստոնեական սզբունքներին, միայն սա բավարար է, որ վստահ լինենք վերջինիս մոլորված լինելու և իր արարքները ողջամիտ չգնահատելու հարցում: Նշված անձնավորությունն ունի բարձրագույն կրթություն, ողջ կյանքում եղել է աշխատասեր, կիրթ և զուսպ անձնավորություն: Այժմ հարազատների հետ հարաբերություններում դարձել է անտեղի քննադատող և չհանդուրժող:
Իմ կարծիքով նրա մեջ կա ներքին հակասություն. ձգտում է յուրացնել առաջարկվող նյութը և դառնալ աղանդավորական կազմակերպության լիարժեք և կայացած անդամ, սակայն չի կարողանում հաղթահարել ներքին բարդույթները և լիարժեքորեն համապատասխանել սահմանված պահանջներին:
Խնդրանքս ֆորումի մասնակիցներին հետևյալն է. որևէ միջոցով համոզել և ետ պահել այդ ուղղուց: Չպետք է կոտրել մարդու մեջ հավատը, սակայն հարկավոր է բացատրել, որ աղանդը որևէ լավ բանի չի բերի: Իմ կարծիքով արդյունավետ կլինի պարբերաբար գիտական և գրագետ հիմնավորված գրական նյութերի մատակարարումը տվյալ անձին, հատկապես ռուսերեն լեզվով (ռուսալեզու նյութերին և ռուսական մշակույթին նա ավելի լուրջ է վերաբերվում): Ակնկալում եմ օժանդակություն և արդյունավետ մեթոդների և համապատասխան նյութեր հայթայթելու հարցերում: Ինձ կարող եք գրել նաև
[email protected] հասցեով: Կանխավ շնորհակալ եմ:
Էջանիշներ