Ռուսի ասած кнутом и прянником։Ուղղակի պետք է մեկ ուրիշ ավելի մեղմ հավատքի մեջ ներքաշել։
Ռուսի ասած кнутом и прянником։Ուղղակի պետք է մեկ ուրիշ ավելի մեղմ հավատքի մեջ ներքաշել։
Mercury, խորհուրդդ դզեց!!!!!!!! Լավ իդեա տվեցիր, մերսի !!!!!!!!
Բիձեն մի փոքր քձիպա, դրա վրա կարելիա խաղալ; Աղանդավորները «անդամավճար» վճարու"մ են, ո"վ գիտի, եթե այո, պետքա էժան աղանդներ գտնելով հասնենք եկեղեցուն!!!!!!!!
P. S.
Ընդհանրապես, բոլոր հարցերում էլ «кнутом и прянником» մեթոդը փայլուն աշխատում է, ոնց չէի ֆայմել։
Վերջին խմբագրող՝ Tanamasi: 12.07.2008, 18:38: Պատճառ: Գրառման ավելացում
Նախ, որ սովորեցրել է, այլ չի աղավաղել քրիստոնեական ուսմունքն՝ ի սեփական շահ, արդեն մեծ բան է։ Դրանով ՀԱԵ–ն տարբերվում է այսօր, օրինակ Կաթոլիկ եկեղեցուց, որը մի շարք աղավաղումներ է մտցրել քրիստոնեական ուսմունքի մեջ (դրանց ամենախայտառակ դրսևորումը «խաչակրաց արշավանքներն» են)։
Նրա մասին, թե սովորեցնողներն իրենք չեն հետևում... այսպես շատ է պատահում, ցանկացած բնագավառում։ Բայց կա ուսմունք, որին մարդը կարող է հետևել՝ առանց նայելու, թե արդյո՞ք այլոք հետևում են դրան, թե՞ ոչ։ Եվ ոչ ոք այդ դեպքում չի ասի նրան, թե «վատ ես անում»։
Իսկ կեղծավորությունը և խաբեությունը, միևնույն է, պատժվելու են։
Հ.Գ.։ Կաթլիկ եկեղեցին սպանել է մարդկանց «հավատի» պատրվակով (խաճակրաց արշավանքներ, ինկվիզիցիա)։ Ուղղափառ եկեղեցին, ըստ որոշ աղբյուրների, մարդկանց ցցի վրա է հանել՝ ուղղափառ հավատքին չհնազանդվելու պատճառով։
Հայտնի՞ են արդյոք դեպքեր, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որևէ մեկին մահվան ենթարկի՝ քրիստոնեական հավատքին չհնազանդվելու պատճառով։![]()
Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...
Երևի, նկատի ունեք հեթանոսական կրոնի ծառայողների ոչնչացու՞մը (չնայած, այդ էլ համոզված չեմ, որ եղել է)։ Չեմ կարծում, որ Լուսավորիչը դեռ չհիմնված Եկեղեցու միջոցով կարող էր դա անել։ Թագավորն էր անում։ Կարծում եմ, Լուսավորչի խորհուրդը թագավորին մեհյաններ վերացնելն է եղել, բայց ոչ՝ մարդկանց։
ՀԱԵ–ն կախարդներին այրե՞լ է, օրինակ, խարույկի վրա։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ