Ոսկե ծիրանի մրցանակակիրները
Հուլիսի 19-ին, ժամը 21.00-ին, Երևանի Լաթար համալիրում կայացավ 5-րդ Ոսկե ծիրան կինոփառատոնի փակման արարողությունը: Փակման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կինոաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից:
Ներկաներին ողջունեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրայնը` խոսքը փոխանցելով ժյուրիի նախագահներին, ովքեր էլ ներկայացրեցին փառատոնի մրցանակակիրներին:
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”-
“ՋՐԱՀԱՐՍԸ”, /Ռուսաստան/, ռեժիսոր` Աննա Մելիքյան
Հատուկ մրցանակներ`
“Արծաթե ծիրան”-
“ՀՐԱՇԱԼԻ ՔԱՂԱՔԸ”, /Թայլանդ/, ռեժիսոր` Ադիտյա Ասարաթ և
“ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌԸ”/Իսրայել/, Էրան Ռիկլիս
Ժյուրիի Դիպլոմ-
“ԱՇԽԱՐՀԻ ԵԶՐԸ”, /Իրան/, ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարի
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”-
“ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ", /Նիդեռլանդներ/, Մեյրա Աշեր
Հատուկ մրցանակ`
“Արծաթե ծիրան”-
“ԼԱՔՇՄԻՆ և ԵՍ”, /Հնդկաստան/, ռեժիսոր Նիշտա Ջաին
“ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ” ՄՐՑՈՒՅԹ
Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”-
“ԿԱՊՈՒՅՏ ԺԱՄԸ”, /ԱՄՆ/, ռեժիսոր Էրիկ Նազարյան
Հատուկ մրցանակ`
“Արծաթե ծիրան”-
“ԳԱԹԱ”, /Ռուսաստան/, ռեժիսոր Դիանա Մկրտչյան
Ժյուրիի Դիպլոմ-
“ՋՐԱՌԱՏ. ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ”, /Հայաստան/, Մարիամ Օհանյան
ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակ- “ԻՄ ՄԱՐԼՈՆՆ ՈՒ ԲՐԱՆԴՈՆ”, /Թուրքիա/, ռեժիսոր Հուսեյն Կարաբեյ
ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակ-
“ԿԱՊՈՒՅՏ ԺԱՄԸ”, /ԱՄՆ/, ռեժիսոր Էրիկ Նազարյան
Էկումենիկ ժյուրիի Դիպլոմ- “ԻՄ ՄԱՐԼՈՆՆ ՈՒ ԲՐԱՆԴՈՆ”, /Թուրքիա/, ռեժիսոր Հուսեյն Կարաբեյ
“Արվեստում և կյանքում խիզախության համար” մրցանակը շնորհվեց
Կատրին Բրեյային, /ֆրանսիա/
Կինոյում մեծագույն վաստակի համար “Փարաջանովյան թալեր” մրցանակը շնորհվեց
Վիմ Վենդերսին /Գերմանիա/
“Կինոյում մեծագույն վաստակի համար” “Փարաջանովյան թալեր” մրցանակ շնորհվեց
Դարյուշ Մեհրջուիին:
Էջանիշներ