Տարբեր գնահատականներով 2008 կամ 2009 թվականին ՀՀ հերահաղորդակցության շուկա մուտք կգործի բջջային հեռախոսակապի երրորդ օպերատորը: Ձեր կարծիքով դա ինչ-որ էական փոփոխություն կմտցնի՞ ծառայուտյունների ավելացման, սակագների իջեցման կամ կապ բարելավման վրա:
Տարբեր գնահատականներով 2008 կամ 2009 թվականին ՀՀ հերահաղորդակցության շուկա մուտք կգործի բջջային հեռախոսակապի երրորդ օպերատորը: Ձեր կարծիքով դա ինչ-որ էական փոփոխություն կմտցնի՞ ծառայուտյունների ավելացման, սակագների իջեցման կամ կապ բարելավման վրա:
qui sine peccato est?
Վատ չի լինի:
Եթե տրամաբանությանը ապավինենք` պետք է որ գները որոշակի իջնեն... բայց դե ով գիտի...
Նոր կոդով նոր գոլդ համարներ կլինեն, որի կարիքը հայ ժոզովուրդը միշտ ունի![]()
14:10 18/07/2008
3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է FINANCIAL TIMES-ՈՒՄ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հուլիսի 17-ին և 18-ին «Ֆայնենշլ թայմս» թերթում հայատարարվել է մրցույթ:
Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի տեղեկացմամբ, հատատված մրցութային կանոնների համաձայն, հետաքրքրված կողմերը պետք է մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու օրվանից հետո տաս օրացուցային օրվա ընթացքում գրանցվեն մրցութային հանձնաժողովում` վերջինիս ներկայացնելով մրցույթին մասնակցելու հետաքրքրության մասին հայտ:
Աղբյուր` Panorama.am
3-րդ օպերատորը 3G կապ չի կառուցելու,նա դիմելու է ՀԾԿՀ,որպեսզի ստանա gsm900 ռադիոհաճախականությամբ սարքավորումներ:
Էդ են ա ինչի մասին կասկածու՞մ եմ: Այ քեզ բաաան հիմա GSM 900 -ը ոն՞ց են կիսելու 3 մասի: Առանց էդ էլ կապը երկուսի մոտ էլ վատա, հազիվ են նորմալ կանալներ ընտրում, են դեպքում երբ 2 մասի ա բաժանված: Արդյո՞ք 3-րդ օպերատորի մուտքը խանգարելու ա 3-ին էլ: 124 Կանալը 3-ի ո՞նց են բաժանելու, էս եթերի պայմաններում![]()
էսպես չի մնա
Մոդերատորական: Թեմայի 130 գրառումներից 124-ը ջնջվել են թեմային չհամատասխանելու, գովազդային կամ հակագովազդային տարրեր պարունակելու և այլ պատճառներով: Հարգելի ակումբցիներ՝ ափսոսեք Ձեր աշխատանքն ու Մեր ժամանակը: Թեման ունի հստակ պահանջ, քննարկումները պետք է լինեն այդ պահանջին ու ակումբի կանոնադրությանը համապատասխան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
էսպես չի մնա
14:41 27/08/2008
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ ԵՐԵՔԸ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (կոնսորցիում` Անգլիա և Իռլանդիա), M$A Tele2 AB (Շվեդիա): Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսանա Տոնոյանը:
Նրա խոսքով, թեև նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, սակայն դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը.
Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա):
Առաջիկա 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց քննարկումից հետո կորոշվի հաղթող ընկերության անունը:
Աղբյուր` Panorama.am
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
Իմ կարծիքով 3-րդի մոտ Բիլայնից էլ, Վիվայից էլ լավ որակ կլինի, ես վստահ եմ։ Բիլայնի ու Վիվայի թույլ կետը նրանում ա, որ իրանք էրկուսն էլ հին հիմքի վրա են զարգանում։ Այ եթե Բիլայնը ռուսների ձեռը անցնելուց հետո գոնե բջջային կապը լրիվ 0-ից սարքեին, կստացվեր հիանալի, բայց խարխուլ Արմենտելի հիմքի վրա լավ չի ստացվում։
Վիվան էլ նման պռոբլեմ ունի, սկզբում նախատեսված չէր 1000000 բաժանորդի համար, հետո ավելացրին, բայց որոշ թերություններ մնացին։
ORANGE-ը հետազոտում է Հայաստանի հեռահաղորդակցության շուկան
13:20 • 16.09.08
«Ֆրանս տելեկոմ» ընկերությունը (ներկայացնում է Orange ապրանքանիշը) արդեն իսկ սկսել է Հայաստանում հեռահաղորդակցության շուկայի մանրակրկիտ ուսումնասիրությունը։
Այդ մասին tert.am-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրել է ընկերության միջազգային բիզնեսի զարգացման բաժնի տնօրեն Ժան-Միշել Սեռը։
«Չնայած շուկայի բավարար չափով հագեցվածությանը, մենք այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ ենք տեսնում, և, առաջին հերթին, դա իրագործելու ենք բարձրորակ, նորարարական, մատչելի և սպառողի համար շատ հարմար ծառայությունների միջոցով»,- նշել է պրն. Սեռը։
Վերջինիս հավաստմամբ՝ Հայաստանը որպես նոր շուկա է ընտրելու հանգամանքը համապատասխանում է միջազգային շուկաներում ընկերության ընդլայնման ռազմավարությանը, բացի այդ, Հայաստանը դինամիկ զարգացող երկիր է, և այստեղ առկա է կրթվածության և նորարարությունների ու նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրվածության բարձր մակարդակ։ Այս ամենից բացի, «Ֆրանս տելեկոմում»
համարում են, որ հայակական շուկայի գրավչության պատճառներից մեկն էլ արտաքին աշխարհի հետ զարգացած կապերն են, մասնավորապես, Սփյուռքի գործոնը։
Հիշեցնենք, որ «Ֆրանս տելեկոմը» բջջային երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթին մասնակցած և նախնական փուլը հաղթահարած երեք ընկերություններից մեկն է։ Մրցույթի վերջնական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը դեռևս նախապատրաստման փուլում է գտնվում։
Ներկայումս ընկերությունը ունի 170 մլն բաժանորդներ աշխարհի 10 երկրներում` Ֆրանսիա, Իսպանիա, Լեհաստան, Մալի, Կոտ դ’Իվուար, Սենեգալ, Հորդանան, Ռումինիա, Մոլդովա և Սլովակիա։ Եվս 17 երկրներում ընկերությունն ունի ներկայացուցչություններ։
Tert.am
իսկ հիմա ունի ֆիզիկական հասցե ֆրանս տելեկոմի օրանժ-ը Հայաստանում? Ինչ-որ մեկը գիտի այդ մասին?
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Այս պահին թեմայում են 17 հոգի. (0 անդամ և 17 հյուր)
Էջանիշներ