14:41 27/08/2008
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ ԵՐԵՔԸ
Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (կոնսորցիում` Անգլիա և Իռլանդիա), M$A Tele2 AB (Շվեդիա): Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսանա Տոնոյանը:
Նրա խոսքով, թեև նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, սակայն դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը.
Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա):
Առաջիկա 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց քննարկումից հետո կորոշվի հաղթող ընկերության անունը:
Աղբյուր` Panorama.am
Էջանիշներ