Կարող ենք հատ-հատ հաշվել: Վստահ չեմ, որ ճիշտ կլինես: Իսկ ի՞նչ կարծիքի ես եթե գերմանացիներին էլ ներառենք: Թե՞ արդեն հստակ տակ տալու վտանգ կլինի: Չնայած, եթե Արքիմեդին, Արիստոտելի հետ, տնով տեղով, ու մնացած բոլոր հույն, լատին, հրեա, ասորի, արաբ և այլն հանճարեղ փիլիսոփաներով, աստղագետներով, ֆիզիկոս-մաթեմատիկոսների հետ հայ սարքենք, սաղին կրած կունենանք մի քանի անգամ
:

Եղբայր, երբ դու ասում ես, հայը նման է քուրդին, ես բերում եմ ահռելի տարբերություն: Հիմա էլ չնշեմ, թե ինչքանով է տարբեր գերմանացուց: Էդ Արքիմեդի հարցն էլ կարաս չշոշափես, ինձ թվում է ամեն ինչ շատ պարզ եմ պարզաբանել:
Թիֆլիսում էլ են բացում, ոչ պակաս: Տայվանում մի քանի հազար անգամ ավելի շատ: Հնդկաստանում, էլ չասենք
:
Հա թող ինչքան ուզում են բացեն, բայց որակական տեսակետից շատ են զիջում: Սա իմ մասնագիտական բնագավառն է, արի չվիճենք:
Ընկեր, լրիվ անտեղի համեմատություններ ես անում: Ամեն կերպ ցանկանում ես ապացուցել, որ հայերը ինչ-որ մի տաղանդավոր հատկանիշ ունեն, որ ուրիշ ոչ մեկը չունի: Ընկեր, չես կարա, մի նեղություն քաշի: Ինչ էլ անենք, որ Քարահունջի սաղ քարերը ոսկեջրենք էլ, ալամ աշխարհը Եգիպտական (կարո՞ղ ա հայկական) բուրգերն է տեսնելու: Պռոստը տենց: Մեծ ա, շատ ա, յավնի ա: Էական չի, որ ախմախ կառույցներ են, մարդկությանն ու բնությանը ոչ պիտանի: Վրեքն էլ աստղերին նայելու ծակեր չկան:
Ես չեմ փորձում ապացուցել, որ հայերը ինչ որ տաղանդավոր հատկանիշներ ունեն, ես ասում են, որ դա էդպես է... ...ում որ պետք է, նա գիդի դա: Քարահունջի հետ կապված հարցերը կքննարկենք, համապատասխան թեման բացելուց հետո:
Հաստատ տարբերվում ենք թուրքերից էլ, մնացածից էլ, ապեր, բայց որ քո նշած հատկանիշներով, այն է ավելի տաղանդավոր, ավելի հանճարեղ, ավելի չգիտեմ ինչ: Տարբերվում ենք մեր լեզվով, ունենք մեր մշակութային առանձհատկությունները, ուրույն ճարտարապետություն, գիր գրականություն, մեր պատմությունը ու էլի լիքը բաներ, որ մերն են, մերն են, մեր ժառանգությունն են, մեր պապերն են սարքել, ստեղծել ու թողել մեզ, ու որով հպարտանում ենք, այ ընգեր ջան: ՖՌՇՏԵ՞ՅՆ: Բայց դա մեզ ոչ մեկից առավել կամ պակաս չի սարքում:
Եղբայր, ստեղ ռասայական բնորոշ տարբերության մասին է: Իսկ մնացած տարբերությունները, որ դու ես նշում, ես հրաշալի գիդեմ:
Իսկ մեր գենետիկական կոդին, լուրջ եմ ասում, հանգիստ թողեք, թե չէ իսկականից մի հատ ԴՆԹ անալիզ ենք անելու ու ալամ աշխարհն իմանա, թե քանի տոկոս ա Տիգրան Մեծից մնացել, քանի տոկոս Բաթու խանից:
Ես արդեն նշել եմ, ու նորից եմ ասում, խոսքը ընդհանուն նմանության մասին է, որ բնորոշ է բոլորին: Եթե չեմ սխալվում, արմենոիդ ռասսայի սահմանման ժամանակ, դեռ գենետիկա գիտություն չկար էլ...
Ես ուղղակի չեմ հասկանում, ինչն եք փորձում հերքել... որ մենք այլևս արմենոիդ ռասսա չենք??
Թե այլևս արիացի չեք... եթե ուզում եք ճիշտ իմանալ, արիացին ավելի շատ գաղափարախուսություն է, քան արյան տվյալներ... այն ի սկզբանե նշանակում էր Արևի զավակներ, կամ արևի մարդիկ: