Մեջբերում Գժուկ!!-ի խոսքերից Նայել գրառումը
ՄԻ լավ խորհուրդ ջրվելուց խուսափելու։ Դե մի անգամ փորձել եմ, ստացվել ա։
Եթե շուն ես պահում, սենց թե նենց պտի շանը դուրս հանես։ Ու բոլոր ճժիկներչը վախենում են ու չեն ջրում, շունն էլ մի լավ հաչում ա։
Իսկ եթե շուն չես պահում, ապա.
1. Մի շաբաթ չես թրաշվում, նենց որ երեսդ սև լինի լինի:
2. Էդ օրը հագնում ես սև շորեր, չստիկներ ու իջնում ես հացի:
3. Լիքը երեխեք սկսում են նայել ու քցել-բռնել՝ ջրենք-չջրենք, ջրենք-չջրենք... Էդ ընթացքում դու իրանցից մեկին թարս նայում ես, ու նենց, որ մնացած երեխեքն էլ տեսնեն:
4. Քայլում ես շատ հանգիստ, նենց, ոնց որ քեզ ջրողը մտածի, որ, ջրելով քեզ, կանի իր կյանքի ամենամեծ սխալը:
5. Տենց գնում ես, առնում ես ինչ պետք ա, նույն ձևով գալիս ես մինչև շենքի մուտք:
6. Ինչքան ուժ ունես, սկսում ես վազելով բարձրանալ դեպի տուն, որովհետև, Աստված ոչ անի, եթե հանկարծ երեխեքից մեկը վերը նշված բոլոր կետերի վրա թքած ունենա...