Ինչպես գրել էի, բուսակերների մի խումբ կա, որ ակտիվ պայքարում է մսակերության դեմ` պաշտպանելով կենդանիների ապրելու իրավունքը:
Այսօր դասից հետո զբոսնում էի քաղաքի կենտրոնում, մեկ էլ ինչ տեսնեմ հրապարակում... Լիքը մարդիկ հավաքված նկարում են գետնի վրա դրված ինչ-որ խոշոր առարկաներ: Մոտենամ տեսնեմ այդ բուսակերներն են` պլակատներով, բաներով, իսկ գետնի վրա դրել են մեծ տուփեր, որոնք սովորաբար լինում են սուպերմարկետներում` մսի բաժնում: Դե սովորաբար նման տուփերի մեջ ինչ-որ միս է լինում, վրան էլ գրված է լինում քանի գրամ ու ինչ միս: Ուրեմն այս բուսակերներն էլ սարքել էն նույն տուփի շատ մեծ տեսակները ու մեջը մարդիկ էին պառկացրել, վրայից էլ ցելաֆոն անցկացրել, իսկը ոնց-որ խանութում: Ու այդ մարդիկ ոնց-որ մորթած լինեին, ինչպես սովորաբար հում մսի կտորն է լինում` վրան արյուն: Ցելաֆոնի վրա էլ գրված էր քաշը, ամսաթիվը ու մեծ տառերով` ՄԻՍ: Սկզբում ինձ թվաց մանեկեններ են պառկած, բայց հետո մոտիկից տեսնեմ մարդիկ են` այդ արևի տակ, տուփի մեջ պառկած, ցելաֆոնով փաթաթված, վրաներն էլ արյան գույնի ներկ: Շատ ճնշող տեսարան էր: Լրագրողներն էլ խմբված նկարում էին: Չգիտեմ` ինչպես կազդի մսակերների վրա, բայց ինձ վրա` որպես բուսակերի, ահագին վատ ազդեց:![]()
Էջանիշներ