Ինձ շատ հետաքրքիրա, թե ոնց եք թռչում ձեր երազներում… շատերին եմ հարցրել ու հարցնում, սակայն մինչև հիմա չեմ հանդիպել նենց մարդու ով թռչումա իմ նման:
Խնդրում եմ մանրամասն նկարագրեք, թե ոնց եք թռչում, թե թևերով, թե առանձ թև:
Ինձ շատ հետաքրքիրա, թե ոնց եք թռչում ձեր երազներում… շատերին եմ հարցրել ու հարցնում, սակայն մինչև հիմա չեմ հանդիպել նենց մարդու ով թռչումա իմ նման:
Խնդրում եմ մանրամասն նկարագրեք, թե ոնց եք թռչում, թե թևերով, թե առանձ թև:
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Թռչում եմ մահճակալիս հետ միասին![]()
![]()
![]()
Ես միշտ 4-րդ հարգից եմ թռնում![]()
Rhayader (27.11.2010)
Մի ժամանակ հաճախ էի թռչում։ Վերջերս ինչ–որ չեմ հիշում նման բան...
Միշտ թռել եմ առանց թևերի ու առանց որևէ լրացուցիչ պարագայի կամ օգնության։ Մի տեսակ թափ էի առնում ու բարձրանում վերև, բայց ձեռքերս տարածելով։Օդի մեջ լող տալու զգացողություն էր, կարողանում էի տարբեր դիրքեր ընդունել թռչելիս։ Ի դեպ, անչափ երանելի զգացողություն է, բառերով արտահայտելու չի, պիտի անձամբ փորձած լինես, որ հասկանաս։
![]()
Բայց իմ թռչելու արարողությունները միշտ մեր տանն էի անում, դրսում ճախրած չկամ...![]()
Բայց էդ թռչելու զգացողությունը էնքան հստակ ու իրական է եղել միշտ, որ ամեն անգամ արթնանալուց հետո մի հատ էլ իրականում էի փորձում՝անկեղծորեն հուսալով, որ կհաջողվի
, որովետև երազումս իրոք աննկարագրելիորեն իրական էր էդ զգացողությունը...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նիկեա (05.08.2013)
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
Հաաա. եղել է.. շատ է պատահել.. ու ընտիր զգացողություն է... միշտ արթնանալուց հետո ցավով եմ ընդունում, որ երազ էր..
սիրում եմ էդ զգացողությունը..
մի օր իրականում էլ կթռչենք. . համոզված եմ, ես ու-ս.. /ապագա էլի
/
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Իսկ ես հաճախ թռչել եմ երազում և՛ թևերով, և՛ առանց: Հիմա էլ երազում եմ այդ մասին , շատ կուզեի իրականում կարողանալ թռչել
թեկուզև այսպես
![]()
Երազում շատ հաճախ եմ թռչումԿարելի է ասել՝ հայտնի թռչող եմ /երազային
/, վերջերս մի պահ դադարել էին թռիչքներս, հիմա նորից սկսվել են
ԿԱրծում եմ՝ երազային թռիչքները տվյալ ժամանակահատվածում հոգեվիճակիդ հետ են կապված
Երանելի զգացողություն է երազում թռչելը, երնեկ իրականում էլ գոնե մեկ-մեկ նման հնարավություն տրվերԲա որ նման երազից հետո արթնանաում ես, մոտդ էնպիսի մի զգացողություն է, կարծես հենց ուզս թե չէ, միանգամից թռչելու ես, քեզ սուպերմարդ ես զգում
Բայց հազվադեպ պատահում է, որ երազումս թռիչքին միանգամից հաջորդում է ուժեղ անկում, որ վերահսկել չեմ կարողանումու միանգամից վեր եմ թռնում երազից
, այ էտ շատ վատ զգացողություն է
Ես էլ եմ թռչում առանց ավելոդ թևերի![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ինձ մոտ երկու ձևով էլ թռչել պատահել է… ընդհանրապես երազում շատ եմ թռչում, ինչպես նաև ցած ընկնում…
Երբ որ առանց թևերի եմ թռչում, ձեռքերս լայն բաց եմ անում, կարծես քամին գրկեմ… բաց առանց թևերի ժամանակ վախենալու է լինում մի քիչ… մանավանդ որ հաճախ ցած եմ ընկնում մեծ արագությամբ…
Եղել է, որ թևեր եմ ունեցել… ճիշտ է` չգիտեմ դրանք հրեշտակի էին, թե ոչ… չեմ տեսել, բայց զգացել եմ, որ կան… թրիչքս ավելի ազատ ու անվախ է եղել, ու ցած չեմ ընկել…
Մի տարբերակ էլ կա… շատ հաճախ չի պատահում… ես եմ, թևեր չունեմ, ու ինչ-որ մեկը ինձ գրկում է ետևից, ու զգում եմ, որ ինքը թևեր ունի, իմ թևերն է… թույլ չի տալիս որ ցած ընկնեմ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Երազում չէ / չեմ հիշում/: Երևի դրանից է որ արթուն ժամանակ շատ հաճախ եմ թռնում![]()
Ժող, էս հարցերը բոլոր թևերով թռչողներին եմ տալիս://Երկնային, պատասխանի
Քայլել ե՞ք թևերով հանդերձ:
Կանգնած թևեր բացել փակել ե՞ք:
Ի՞նչ են անում մարդիկ տեսնելով ձեզ թևերով:
Թռչելուց գետնից ե՞ք պոկվում, վերևից եք ընկնում, թե՞ ուղղակի հայտնվում եք օդում:
Երկար ժամանակ ե՞ք թռչում:
Լավ էսքանը հերիքա…
import space.milkyway.Earth;
public var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"
ճիշտն ասած չեմ հիշում, որ քայլեի, կամ կանգնած լինելի…
իմ թռիչքները անհայտությունից են գալիս… ես երբեք չեմ հիշում, թե ինչպես են սկսվում… միանգամից օդում եմ հայտնվում…
ուրիշ մարդկանց չեմ տեսնում… մենակ ես ու երկինքը…
հա… շատ… ու ոչ մի քան չեմ հոգնում…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Իմ մոտ էլ է շատ պատահել ,սկզբում շատ էի ուրախանում, հետո չգիտեմ որտեղից լսեցի ,որ եթե գետնին ընկնեմ կմահանամ քնիս մեջ:Ու ամեն անգամ վախ էի ապրում դա հիշելով
փորձում էի ամեն կերպ զարթնել, նույնիսկ քնիս մեջ ձայներ եմ հանել այդ պահին
Մի անգամ երազումս լաբիրինտի մեջ էի ,վախեցած էի , վազում էի էսկողմ-էնկողմ, չէի կարողանում ելքը գտնել ու մեկ էլ հայտնվեցի բարձր լեռան ամենավերևում ու հասկացա , որ ելքը թռչելնա ու թռաաաաա, փառք Աստծո ջրի հատակը չհասա : Մոտս տպավորվել է ,որ հենց գետնին հասնեմ կմեռնեմ ու տենց էլ կլինի![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ