Իմ կարծիքով հետաքրքիր հարց է: Այս հարցը այսօր ինձ տվել է իմ եղաբայրը և մինչև հիմա չեմ կարողանում գտնել պատասխանը: Հարցը իրոք բավականին լուրջ է: Եթե սովորական մարդը երազում տեսնում է մարդկանց, լույս և այլն, ապա կույրերը ինչպես կարող են տեսնել նույն բաները, եթե նրանք չեն տեսել վերջիններս իրական կյանքում:
Ըստ եղբորս վարկածի կույրերը հնարավորություն ունեն հայտնի մեթոդի` ծափի միջոցով, օգնությամբ կողմնորոշվելու տարածության մեջ: Այսինքն ձայնային ալիքների օգնությամբ հասկանում են թե ինչ հեռավորության վրա է առարկան, նրա ձևը և չափերը: Հետևաբար հնարավոր է, որ երազում նրանք տեսնեն հենց այդ պատկերացումները: Կխնդրեմ մեկնաբանել այս տեսակետը և առաջ քաշել այլ մեկնաբանությունները:
Էջանիշներ