Հմմ… ինձ պատահել ա, որ թռնում եմ, կայֆ զգացողություն ա:
Երկու ձև կա թռչելու: Կախված ա թե ո՞նց ես պառկում քնելու՝ խմած, թե օյաղ:
Եթե խմած եմ, տոռնադոյի պես եմ թռնում՝ շատ զզվելի ա

Իսկ եթե ուղղակի երազների գրկում թռչում եմ, շատ հավես ա լինում, երբ թռնում եմ վերևից ուսումնասիրելու համար:
Տպավորությունն էն ա, ոնց որ տակից մեղմ զեփյուռով ինձ վերև հանեն ու ես փետուրի պես օդում սավառնեմ: Երբեմն ամպերի մեջ մտնելուց աչքերս փակում եմ, մինչև նորից արևի լույսի տակ հայտնվելս: Վերևից սիրում եմ երեխաներ փնտրել, որոնք գնդակ են խաղում կամ ուղղակի վազվզում են: Ու ընդհանրապես միայն երեխաների եմ տեսնում վերևից:
Հետաքրքիր է, որ եբեք գիշերով չեմ թռչել օդում (հատուկ ոմանց համար, որ սխալ չհասկանան՝ երազում թռչելու մասին է խոսքս):
Մեկ էլ լինում ա, որ ինքնասպանության համար եմ թռնում: Էդ լրիվ ուրիշ թեմա ա:
Էջանիշներ