http://news.yahoo.com/s/ap/20080608/...rmenia_calling
Լոբբիստական գործունեության օրինա՞կ, թե՞ ճշմարտություն: Կներեք նյութն անգլերեն է, բայց ինձ իսկպես հետաքրքիր է - իրո՞ք այդքան հայ է վերադարձել Հայաստան:
http://news.yahoo.com/s/ap/20080608/...rmenia_calling
Լոբբիստական գործունեության օրինա՞կ, թե՞ ճշմարտություն: Կներեք նյութն անգլերեն է, բայց ինձ իսկպես հետաքրքիր է - իրո՞ք այդքան հայ է վերադարձել Հայաստան:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
ԱՐՏԱԳԱ՞ՂԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅԴ ԷՋԸ ՓԱԿՎԱԾ Է
«Հայոց Աշխարհ»-ի խնդրանքով, երեկ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ փուլ առ փուլ ներկայացրեց անկախության հաստատումից ի վեր միգրացիոն գործընթացներում տեղ գտած իրողությունները, դրանցով պայմանավորված՝ Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների շարժը։
20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ՄԵԾ
ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ 1992-ԻՆ
1992-ը բնորոշվում է իբրեւ առաջին զանգվածային արտագաղթի փուլ։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ այս թվականը իր մեջ խտացնում էր բազմաթիվ արտամղող գործոններ՝ Խորհրդային Միության փլուզում-հասարակարգի փոփոխություն, տնտեսական կաթվածահար վիճակ, Ղարաբաղյան հակամարտություն, պատերազմ, կենցաղային բացառիկ ծանր պայմաններ՝ մութ, ցուրտ եւ այլն, եւ այլն։ Ու իբրեւ այս ամենի արձագանք՝ զանգվածային արտահոսք երկրից։ Նկատենք, որ այդ տարիներին ցամաքային փոխադրում գրեթե չկար, երկաթուղին չէր գործում, այնպես որ ավիացիոն ուղեւորափոխադրումներն էին միակ միջոցը։ Քաղավիացիայի տվյալներով, միայն 1992-ին երկրից մեկնողների ու երկիր ժամանողների թվի տարբերությունը՝ բացասական սալդոն կազմեց շուրջ 200 հազար։ Հաջորդ տարի՝ 1993-ին մի քիչ նվազեց՝ հասնելով 150 հազարի, 94-ին՝ 120 հազար դարձավ։
Այդ երեք տարիների ընթացքում բացասական սալդոն 450 հազարից ավելի էր։ Եւ սա մենք անվանում ենք զանգվածային արտահոսքի առաջին փուլ, երբ խիստ բարձր էր բնակչության տեղաշարժը, բայց միայն ի հաշիվ մեկնողների։ Ժամանողների թիվը չնչին էր։
1995-2002ԹԹ. 2-ՐԴ ՓՈՒԼ՝
ԳԵՐԱԿՇՌՈՂԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԷՐ
Այս փուլի բնորոշիչը մեկնողների եւ ժամանողների բացասական մնացորդի կայունացումը եւ կրճատումն էր։ Բացասական սալդոն հարաբերական մի մակարդակի վրա էր՝ 40-60 հազար։
Երկրորդ փուլի ընթացքում նախորդի համեմատ ուղեւորահոսքերի ծավալները կրճատվեցին։ Սա պամանավորված էր նաեւ միգրացիոն պոտենցիալի նվազմամբ։ Ընդ որում, այս շրջանում առավելապես գերակշռում էր տնտեսական միգրացիան (նաեւ կար առաջին փուլում դուրս գնացած անհատներին նրանց ընտանիքներին միանալու գործոնը), ի տարբերություն նախորդ փուլի, երբ մի ողջ խումբ էին կազմում արտամղիչ գործոնները։ Այս փուլը շարունակվեց մինչեւ 2002 թվականը։
3-ՐԴ ՓՈՒԼ. 2004-ԻՆ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԿԱՆ ՍԱԼԴՈ
Այս փուլում, 2002-ից սկսած, նոր իրողություններ ի հայտ եկան, որոնք շարունակվում եւ դրական զարգացումներ են ցուցանում մինչ օրս։
Եւ այսպես, 2002թ. բացասական սալդոյի կտրուկ նվազում արձանագրվեց, այն գրեթե զրոյական դարձավ։ Ավելին՝ վերջին մի քանի տարիներին, սկսած 2004-ից միգրացիոն գործընթացներում դրական սալդո ենք գրանցում։
Եթե 2002թ. առաջին անգամ բացասական սալդոն հասավ 3000-ի, 2003-ին այն փոքր-ինչ ավելացավ՝ հասնելով 9000-ի, ապա 2004-ին դրական սալդոն կազմեց 2718 մարդ։
Փաստորեն, միգրացիոն հոսքերի ուղղությունների առումով, 2004-ը ճակատագրական էր։ 2005-ին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների տարբերությունը արդեն դարձավ 10800՝ հօգուտ եկողների, 2006-ին աճը կրկնակի էր՝ 21500՝ հօգուտ Հայաստան եկողների։ Սա կարեւոր ցուցանիշ է, ցուցանիշ, որով դեպի դուրս գնացող վեկտորը դեպի ներս էր ուղղվում։
Երկրորդ կարեւոր առանձնահատկությունն այն էր, որ տարեցտարի կտրուկ աճ են արձանագրում ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալները. ե՛ւ ելքը, ե՛ւ մուտքը։ Տարեկան աճի տոկոսը 15-18 էր, իսկ այս տարի ուղեւորահոսքերի բացառիկ աճ ունենք, անցած 9 ամիսների ընթացքում՝ շուրջ 39 տոկոս։ Ընդ որում, ե՛ւ հետաքրքիր է, ե՛ւ բնական, որ դեպի Հայաստան մուտքի տեմպերը ավելի արագ են աճում. այսինքն՝ Հայաստան եկողները շատ անգամ ավելին են գնացողներից, մեկնողներից։ Հենց նրանց հաշվին է, որ արձանագրվում է դրական սալդո։
Փաստորեն, միգրացիոն հոսքերի ուղղություններում 1992թ. մինչ 2002-ը ցայտուն կերպով արտահայտվող արտամղող գործոնները 2002-ից հետո էապես նվազել են, եւ եթե այս դրական սալդոն շարունակական լինի (իսկ տարիների փորձը ցույց է տալիս, որ շարունակվում է, յուրաքանչյուր հաջորդ տարի դրական սալդոն նախորդի համեմատ մեծանում է), այլեւս վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանում ձգող գործոնները գերակշռում են։ Այսօր արդեն հստակ է, որ դրանք սկսել են դերակատար լինել միգրացիոն հոսքերի որոշման հարցում։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ ՓՈԽՎԵԼ Է
Եթե այսօր շատերն են դուրս գալիս Հայաստանից, ապա դա նշանակում է՝ շատացել են ուղեւորությունները, ընդ որում, դրանք տարբեր բնույթի են՝ աշխատանքային, բիզնեսի, տուրիզմի նպատակով։ Հայաստան եկողների թվի ավելացումը վառ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը հետաքրքրության օբյեկտ է դարձել, կյանքի որակը փոխվել է այստեղ։
Անշուշտ, տարեվերջին ավելի հստակ պատկեր կունենանք ուղեւորահոսքերի կառուցվածքի վերաբերյալ. ովքե՞ր են մեկնողները, ովքե՞ր՝ ժամանողները, ո՞ր երկրներից, ի՞նչ նպատակով։ Այս հարցերի պատասխանները մեզ ավելի կօգնեն պարզելու խնդրի քաղաքական էությունը։ Բայց արդեն ակնհայտ է, որ միգրացիոն իրողությունները կտրուկ փոխվել են եւ Հայաստանի համար դրական միտումներն են գերակայում։ Հին կարծրատիպով առաջնորդվելով, այսօր էլ միգրացիոն խնդիրների մասին խոսելիս լրագրողների առաջին հարցը վերաբերում է ներկա պահին արտագաղթի ծավալներին եւ ուղղություններին։
Իմ պատասխանը հիմնված է փաստի վրա՝ արտագաղթը նահանջել է արդեն քանի տարի. պատմության այդ էջը փակված է։ Հարցը, ըստ էության, ճիշտ չի ձեւակերպվում։ Ավելի ճիշտ է հարցնել՝ այսօր ո՞ւր են գնում մերոնք, ովքե՞ր են գալիս մեր երկիր, ի՞նչ նպատակով եւ տեւողությամբ։ Այսօր ավելի գերակշռողը եկողների հոսքն է, իսկ մեկնողների հոսքը կայուն է։
Այո, հիմա ելումուտը մեծացել է, բայց 2006-ի եւ 2007-ի տեղաշարժը արտագաղթ չէ։ Արտագաղթը անցյալ է, անցած շրջան:
Հրատարակված է Նոյեմբեր 10, 2007
Հայոց աշխարհ
Ավելացվել է 19 րոպե անց
2008 թվականի ապրիլին Հայաստանից մեկնել է 19 հազարով ավելի մարդ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում
15:47 • 22.05.08
Հայաստանի սահմանի հատման կետերում ուղևորների գրանցման տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2008 թվականի ապրիլին հանրապետությունից մեկնած քաղաքացիների թիվը 60,3 հազարով գերազանցել է ժամանողների թիվը (բացասական միգրացիոն սալդո)։ Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Վահան Բախշեցյանը։
Նրա խոսքերով՝ այդ ցուցանիշը 19 հազարով (46,1 տոկոսով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նա ավելացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 327,2 հազար մարդ, որոնցից 165,1 հազարը` օդային ճանապարհով, 171,2 հազարը` ցամաքային։ Իսկ մեկնել է 387,6 հազար մարդ, որոնցից 222.4 հազարը` օդային, 165.2 հազարը` ցամաքային ճանապարհով։
«2008 թվականի ապրիլին ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացելէ 109,1 հազարով (18 տոկոս) և հավասար է 714,8 հազարի», - նշել է Վ.Բախշեցյանը։
ԱրմԻնֆո
Վերջին խմբագրող՝ Fedayi: 10.06.2008, 11:07: Պատճառ: Գրառման ավելացում
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
սա նույն հոդվածի հայեն թարգմանությունն է http://artmamul.ararat-center.org/?p=41
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ