User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ալտրուիզմ չկա՞

  1. #16
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    Հմմմ
    Իմ համար էլ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր իմ Շրի-Լանկացի թամիլ ընկերոջ հետ զրուցում էինք, ու նա պատմում էր Մայր Թերեզայի մասին…
    Իսկ միթէ դա կարևոև է՞՞՞…
    Կա էտ էգոիզմը,… չկա էտ էգորզմը… չգիտեմ, գիտական առումով կարող է և հետաքրքիր է ուսումնասիրել, բայց մարդկային առումով դժվար թե:
    Մանավանդ եթե գտնվես այն մարդու տեղում, ով այդ "էգոիստ" - "ալտրուիստի" հաճախ ինքնազոհ ջանքերի շնորհիվ վերագտնում է հույս և նաև մի նոր կյանք իր և ավելի կարևոև է իր երեխայի համար:

  2. #17
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալտրուիզմը, ինչպես գիտեք, էգոիզմի հակառակն է, երբ մարդ ուղղված է նպաստելու ուրիշների բարեկեցությանը՝ մի կողմ թողնելով սեփական շահերը: Առանց փոխհատուցման ակնկալիքի ուրիշների համար արված բարի գործը կարելի է համարել ալտրուիզմի վառ դրսևորում:
    Սակայն արդյո՞ք կա այնպիսի բան, որը մենք անում ենք իսկապես միայն ու միայն դիմացինի համար՝ մի կողմ թողնելով մեր ես-ը: Անգամ եթե անում ենք ամբողջ սրտով, առանց որևէ փոխհատուցում սպասելու, մի՞թե դա չենք անում, որ նախ և առաջ ինքներս մեզ լավ զգանք, լցվենք սեփական նշանակալիության զգացումով կամ բարձրանանք մեր իսկ աչքին, քանի որ կարող ենք օգտակար լինել ուրիշներին:
    Այսպիսով, ուրիշին լավություն անելով, գուցե մենք առաջին հերթին ինքներս մե՞զ ենք լավություն անում: Ուրեմն ո՞րն է ալտրուիզմը, եթե ամեն ինչ նորից գալիս հանգում է մեր սեփական ես-ին...
    Ի վերջո, ալտրուիզմ կա՞, թե՞ չկա:
    Իմ կարծիքով ուղղակի աշխարհը սիրուն ու արդար է սարքված Այսինքն՝ եթե ուրիշին լավություն ես անում, ապա դա եթե ոչ անմիջականորեն, միևնույն է խորքային, գլոբալ առումով ի վերջո լավ է նաև քեզ։ Բայց դա կարծում եմ հիմք չի պնդելու, թե լավ բան անելու դրդապատճառը ցանկացած դեպքում սեփական շահն է։ Իհարկե, այդպես էլ է լինում, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ լավություն անողի համար լավ լինելը բնական հետևանք է, այլ ոչ թե դրդապատճառ։
    Իսկ եթե այնուամենայնիվ շատ խորանանք պատճառահետևանքային փնտրտուքների մեջ, փորձելով ի հայտ բերել սեփական շահը որպես դրդապատճառ, ապա գուցե հայտնաբերենք, որ սեփական շահն ու ամբողջ աշխարհի շահը ի վերջո պարզապես միաձուլվում են։ Ու այստեղ երևի արդեն հարցը կփակվի, որովհետև էլ չեն լինի երկու տարբեր կողմեր, որոնցից պիտի ընտրենք, թե որն է գլխավորը կամ սկիզբը։

    Հուսով եմ մի բան հասկացվեց իմ էս խառը զառանցանքից։



    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու այս երկու նախադասությունների միջև հակասություն չես տեսնում, ուրեմն հնարավոր է` սխալվում եմ.

    Իսկ իմ պատկերացմամբ՝ ալտրուիզմ կարող է համարվել ցանկացած բարի գործ, որ անում ես ուրիշի համար, անկախ քո նպատակներից, ինքնահաստատման մղումներից և այլն:

    Ինչ վերաբերվում է ալտրուիզմին, ապա կարծում եմ այստեղ էլ, պատկերը նույնն է, ներքին մղումներդ էլի ուղղված են սեփական անձիդ՝ ինքնահաստատվելուն, ինքդ քո կամ մեկ ուրիշի աչքում բարձրանալուն և այլն:

    Որքան հասկացա՝ impression–ը սկզբում ուղղակի տալիս էր ալտրուիզմի իր պատկերացրած սահմանումը, որը տարբերվում է քոնից, իսկ հետո արդեն պատասխանում էր հարցադրմանը ըստ ալտրուիզմի քո սահմանման։ Նենց որ, երևի հակասություն չկար։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. #18
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմմ
    Իմ համար էլ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր իմ Շրի-Լանկացի թամիլ ընկերոջ հետ զրուցում էինք, ու նա պատմում էր Մայր Թերեզայի մասին…
    Իսկ միթէ դա կարևոև է՞՞՞…
    Կա էտ էգոիզմը,… չկա էտ էգորզմը… չգիտեմ, գիտական առումով կարող է և հետաքրքիր է ուսումնասիրել, բայց մարդկային առումով դժվար թե:
    Մանավանդ եթե գտնվես այն մարդու տեղում, ով այդ "էգոիստ" - "ալտրուիստի" հաճախ ինքնազոհ ջանքերի շնորհիվ վերագտնում է հույս և նաև մի նոր կյանք իր և ավելի կարևոև է իր երեխայի համար:
    Մարդկային առումով հարցադրումը կարևոր կարող է լինել այն պատճառով, որ «ալտրուիզմ չկա» ձևակերպումը իր ետևից կարող է բերել եզրահանգումների, թե իբր մեկ է բոլորս էլ էգոյիստ–շահամոլներ ենք, իզուր ինչու՞ ենք ձևեր թափում, բարությունը ու նման բաները կեղծ կատեգորիաներ են, և այլ նմանատիպ զառանցանքների։ Իսկ նման մտքերը կարող են նպաստել ավելի բարի լինելու, շրջապատին լավություն անելու ձգտման անկմանը, կամ էլ գուցե հակառակը (ուրիշին լավություն անել, նշանակում է լավ բան անել հենց իմ համար, ուրեմն՝ ինչքան հնարավոր է շատ լավություն անեմ, որ իմ համար լավ լինի… արդյունքում աշխարհը կշահի… ինչպես դու ասացիր՝ թքած թե ինչ դրդապատճառներով)։ … Արդեն ոնց–որ տուֆտում եմ
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 07.06.2008, 14:54:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #19
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    Կյանքում 2 բանից չես կարող խուսափել, մեկ մահից, մեկ էլ քո արարքների պատասխանից: Այնպես որ եթե լավ բան անես, կյանքից կստանաս լավ արարքիդ պատասխանը, վատ բան կանես, բնականաբար նորից կյանքից կստանաս համապատասխան անրադարձ քո արարքին: Կարևոր չի կյանքը վաղը կպատասխանի էդ քո արարքին թե 5 կամ 10 տարի հետո, կարևորը էն որ հաստատ պատասխանելույա, չես կարող խուսափել:
    Ինչ տաս քեզա մնալու:

    Եթե երեկոյան գլխիտ «քյառփինջա» ընգնում, նշանակումա դու ինքդ էիր դա քո համար պատրաստել առավոտյան: Հիմա եթե քո համար լավ բան պատրաստես (նշանակումա Էգոիստ է՞ս) հա՞, իսկ եթե վատ բան պատրաստե՞ս, ինչ էս հիմա՞ր: Երկրորդը՝ ես կոնկրետ չգիտեմ ինչա նշանակում ալտրուիզմ, բայց վերևում բացատրածից հասկացա որ դա բարություն, լավություն անելնա, այսինքը մարդավարի ապրելը, որը մեզ պատվիրումա նաև Աստված, ուրեմ նշանակումա այդպես ապրելով դու պարզապես սիրում էս քո Աստծուն և վարվում էս այնպես ինչպես կամենումա Արարիչը:
    Մեկ էլ զարմանում եմ գիտե՞ք ինչի վրա, որ էդ ալտրուիզմ կոչվածը դա մեր սովորական մարդկային բնական ընթացքնա, փաստորեն մենք բոլորս այնքան ենք հեռացել դրանից ու մեզ համար էնքան խորդ բանա դառել դա, որ էսօր հարցը սենցա ձևակերպվում «ալտրուիզմ չկա՞» ոնց չկա, դա իմ, քո մեզ շրջապատող մարդկանց բոլորիս բնական կյանքի ընթացքնա:

    Հ.Գ. Եթե մենք ինքներս չենք գոհանում, դժվար կարողանանք ինչ որ մեկին գոհացնել:
    Վերջին խմբագրող՝ Սելավի: 07.06.2008, 13:23:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  5. #20
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    Համամիտ եմ Արշակի և Սելավիի արտահայտած կարծիքներին՝ մասնավորապես քյարփինջի մասով:
    Իսկ Այվիի հարցադրումը շատ բնական է ու տեղին. պետք է խոստովանեմ, որ ես էլ եմ դրա մասին մտածել… մտածել եմ, ու որոշել եմ, որ պետք չէ ընկնել սահմանումների ու տերմինների հետևից: Այսինքն, եթե ես սիրում եմ ուրիշներին լավություն անել, այնքան էլ էական չէ վերջին հաշվով ես դա անում եմ, որ դիմացինիս լավ լինելուց ես ինձ լավ զգամ, թե պարզապես, որ դիմացինիս լավ լինի («կոգդա եմու բուդետ խոռոշո, ի մնե բուդետ խոռոշո, ա կոգդա մնե բուտետ խոռոշո, յա տեբյա տակ դովեզու չտո ի տեբե բուդետ խոռոշո» (c) Միմինո): Այսինքն ստացվում է, որ եթե մարդ հաճույք է ստանում իր ալտրուիստ լինելուց, ուրեմը նա էգոի՞ստ է Անիմաստ շղթա է ստացվում: Ո՞րն է ելքը. պայմանավորվել, որ ալտրուիստը դա այն մարդն է, որը գնում է որոշակի զոհողությունների հանուն ուրիշների (անկախ նրանից, թե դա ինչ անուղակի օգուտ կատ իրեն), իսկ էգոիստը՝ դրա հակառակը:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 07.06.2008, 13:49:

  6. #21
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ալտրուիզմ չկա՞

    "Ուրիշներին ուրախություն պարգևելով` մենք կրկնապատկում ենք մեր ուրախությունը"... նոր մտքի փայլատակում չունեցա. դեռ Կոելիոն է իր "Ալքիմիկում" ասել
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •