User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Մի կորցրեք ձեզ....

  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի կորցրեք ձեզ....

    Միայն հիմա, մեր բաժանման վերջում եմ հիշում, որ գիտակցական կյանքիս լավագույն տարիները, որ անց եմ կացրել Սան Ֆրանցիսկոյում, անմոռանալի են ու անփոխարինելի, քո աչքերի փայլի պես: Այն ժամանակ մենք միայն 20 տարեկան էինք, հեռու ծնողներից ու բոլորովին մենակ անծանոթ քաղաքում, սրտներս բերնեբերան լցված միմյանց նկատմամբ անսահման սիրով ու քնքշանքով, և պատրաստ էինք հաղթահարել ցանկացած դժվարություն: Չեմ էլ կարողանում հասկանալ, թե այդ երբ կորցրինք ինքներս մեզ ու չնկատեցինք, որ Ջազ համերգին մասնակցելու համար մի քանի մերանոց պատից ցատկող երկու խենթերը երբ դարձան այսքան «ճիշտ» ու դժբախտ: Կար ժամանակ և դա վաղուց չէր, երբ քայլում էինք համար 27 փողոցով մինչև համար 73 փողոցի այգին, ուր նստարանի մի անկյունում փորագրված էին մեր անունների սկզբնատառերը և պառկած այդ նստարանին` նայում էինք այգում թռչկոտող կեռնեխներին : Հիմա այգին այդ այլևս մերը չէ, ինչպես նաև նստարանը, որի ներկի հաստ շերտում թաքնված է մեզ համար մի ժամանակ աշխարհիս ամենաթանկ T.D. փորագրությունը:
    Ես միշտ կհիշեմ մեր պսակադրությունը oրը, կյանքիս լավագույն մի քանի ժամն էր, երբ Սբ. Ստեֆանի եկեղեցում սպասում էի քեզ, ու այն պահին, երբ մի փոքրիկ բղավեց .-Գալիս է, հարսնացուն գալիս է;-սիրտս այնքան ուժեղ սկսեց բաբախել, որ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչի կրծքիցս ու կնետվի դեպի ձյունափայն զգեստով օրիորդի գիրկը: Դու այնքան գեղեցիկ էիր, այնքան նուրբ ու քնքուշ, որ վախենում էի ձեռքդ ամուր բռնել, կարծես թե պիտի կոտրեի իմ ճենապակե արքայադստեր ձեռքը: Այդ ժամանակ ես պատրաստ էի խեղդել բոլոր նրանց, ովքեր իրենց ամենազարգացած երևակայության մեջ նույնիսկ կհամարձակվեին ենթադրել, որ ես կարող եմ չնկատել գրչից առաջացած կոշտուկն այդ փխրուն ձեռքին, մոռանալ այդ վարդ-շուրթերը, այն պարանոցը, որ բանաստեղծները մարմարե աշտարակ կկոչեին: Այդ ժամանակ դա կնշանկեր մոռանալ ինքս ինձ ու վերանալ երկրի երեսից: Այդ ժամանկ ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը չէինք կարող հավատալ, որ կարող եմ անծանոթ քաղաքում թողնել մենակ կյանքիս միակ արժանավոր մարդուն ու ժամանակ անցկացնել մի ծեր տիկնոջ հետ, ում շողոքորթելը կարող էր օգտակար լինել իմ աշխատանքին: Դե իհարկե դա աներևակայելի ու անընդունելի էր այն ժամանակ, սակայն արդյոք այդ ժամանակն այդքան հեռու է, և արդյոք այդքան շատ բան է փոխվել այդ ժամանակից ի վեր: Ոչ, կասեմ ես քեզ հիմա, սակայն այս տասը տարիների ընթացքում մենք հասցրեցինք փոխվել ու դառնալ նրանցից, ովքեր առավոտյան միշտ նույն ժամին նախաճաշում են, դուրս գալիս տանից ճիշտ ութն անց քարասուն, ամբողջ աշխատանքային օրն անցկացնում քթները խոթած թղթերի մեծ կույտի մեջ, իսկ երեկոյան վերադառնում այնքան ուշ, որ միմյանց բարի գիշեր մաղթելը եզակի երևույթ դառնա: Իհարկե դա չէր վերաբերվում «Շնորհակալության օրվան»: Այդ օրը մենք միասին այցելում էինք մեր ծնողներին ու փորձում մեղմել նրանց ճերմակ արահետներով լի կյանքի ավարտը: Մենք մեզ այնքան ենք կորցրել, որ նույնիսկ ծնողների ներկայությամբ վիճում ենք կենցաղային թեմաներով: Ու մի օր էլ մեզ կզանգահերն ու կասեն, որ ծնողներն արդեն չկան ու այդ ժամանակ մենք կզգանք, որ աշխատանքային թղթերում երբեք չենք գտնի մեր քնքուշ մայրերին ու բարի հայրերին:
    Չեմ ուզում հիշել նաև իմ իրար հերթափոխող գեր ու տգեղ սիրուհիներին, որոնցից յուրաքանչյուրն ինձ օգնում էր աշխատանքային ինչ-որ չնչին աճ ունենալ և մի քանի ճղճիմ գրոշ ավելին ստանալ: Սակայն այս ամենը ոչ միայն կոտրեց քո սիրտն ու իսպառ վերացրեց իմ խիղճը, այլ մեզանից տարիներով ու կիլոմետրերով հեռու շպրտեց մեր կատարյալ երջանկությունն ու այն մեծ սերը, որ հիմա դարձել է «սիսեռի հատիկ»:
    Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս և ես ուզում եմ խնդրել քեզ, որ միշտ հիշես մեր այն երջանիկ օրերը, երբ Ֆրանսիայի հարավային ծովափերից մեկում կարող էինք մի քանի օր պառկած մնալ տաք ավազին ու երկինք նայել, մինչև լրիվ առևայրուք ստանալը: ԵՎ միայն այդ ժամանակ մենք իսկապես մենք էինք: Ներիր, որ մոռացել էի այս ամենի մասին ու քեզ ցավ պատճառել: Ես մոռացել էի, որ քեզ իմ ապահովված բարեկեցությունն ամենևին էլ պետք չէր, այլ իմ սերն ու հոգատարությունն էր պետք, սակայն ես կործանվեցի հարստության ճանապարհին: Միայն մի բան, եթե կարող ես հիշիր, որ չնայած ես սրիկա եմ դառել, չեմ մոռացել մեր երջանիկ րոպեներն ու սիրում եմ քեզ:
    Չկորցնես քեզ երբեք…

    Ձեր դատին եմ հանձնում իմ վերջին պատմվածքիկներից մեկը։
    Լիլ, շնորհակալ եմ...
    Վերջին խմբագրող՝ Dayana: 26.05.2008, 08:06:

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Լիլ-ը բան չի արել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #3
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Դայա՜ն, էս ինչ արիր
    Սովորական կյանքում գրվածքիդ թեման էլ նույնքան սովորական է……
    Բայց հանճարեղ է այնքանով, որ հիշեցնում է բոլորին, որ կյանքի իմաստը իր ողջ էությամբ սիրո և ուշադրության մեջ է……
    Ես էսօր սաղ օրը կլացեմ ;(
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  4. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայա՜ն, էս ինչ արիր
    Սովորական կյանքում գրվածքիդ թեման էլ նույնքան սովորական է……
    Բայց հանճարեղ է այնքանով, որ հիշեցնում է բոլորին, որ կյանքի իմաստը իր ողջ էությամբ սիրո և ուշադրության մեջ է……
    Ես էսօր սաղ օրը կլացեմ ;(
    Լացելու լարիք չկա Ջանիտա ջան ուղղակի սիրի ու մի կորցրու էդ զգացողությունը

  5. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Արմինե ջան, նախ ասեմ, որ շատ լավա ստացվել այս ամենը ներկայացնել տղամարդու տեսանկյունից…
    Ինչ վերաբերվումա, զգացածիս: Ես ակամա հիշեցի մեր այն խոսակցությունը, որում քեզ ասեցի՝
    - Ժամանակի հետ ամեն ինչն էլ դառնում է սովորական… Ու հետո այդ ժամանակ սկսում ես կարոտել այն ոչ սովորական ժամանակները…

    Դա իրոք ցավալի է, բայց ժամանակի հետ թե սերը, թե նա, թե ինքներս մենք, մեր համար դառնում ենք սովորական ու…

    Լավ աշխատենք հետևել քո խորհրդին և չկորցնենք մեզ… այս անսովոր, սովորական աշխարհում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն հիմա, մեր բաժանման վերջում եմ հիշում, որ գիտակցական կյանքիս լավագույն տարիները, որ անց եմ կացրել Սան Ֆրանցիսկոյում, անմոռանալի են ու անփոխարինելի, քո աչքերի փայլի պես: Այն ժամանակ մենք միայն 20 տարեկան էինք, հեռու ծնողներից ու բոլորովին մենակ անծանոթ քաղաքում, սրտներս բերնեբերան լցված միմյանց նկատմամբ անսահման սիրով ու քնքշանքով, և պատրաստ էինք հաղթահարել ցանկացած դժվարություն: Չեմ էլ կարողանում հասկանալ, թե այդ երբ կորցրինք ինքներս մեզ ու չնկատեցինք, որ Ջազ համերգին մասնակցելու համար մի քանի մերանոց պատից ցատկող երկու խենթերը երբ դարձան այսքան «ճիշտ» ու դժբախտ: Կար ժամանակ և դա վաղուց չէր, երբ քայլում էինք համար 27 փողոցով մինչև համար 73 փողոցի այգին, ուր նստարանի մի անկյունում փորագրված էին մեր անունների սկզբնատառերը և պառկած այդ նստարանին` նայում էինք այգում թռչկոտող կեռնեխներին : Հիմա այգին այդ այլևս մերը չէ, ինչպես նաև նստարանը, որի ներկի հաստ շերտում թաքնված է մեզ համար մի ժամանակ աշխարհիս ամենաթանկ T.D. փորագրությունը:
    Ես միշտ կհիշեմ մեր պսակադրությունը oրը, կյանքիս լավագույն մի քանի ժամն էր, երբ Սբ. Ստեֆանի եկեղեցում սպասում էի քեզ, ու այն պահին, երբ մի փոքրիկ բղավեց .-Գալիս է, հարսնացուն գալիս է;-սիրտս այնքան ուժեղ սկսեց բաբախել, որ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչի կրծքիցս ու կնետվի դեպի ձյունափայն զգեստով օրիորդի գիրկը: Դու այնքան գեղեցիկ էիր, այնքան նուրբ ու քնքուշ, որ վախենում էի ձեռքդ ամուր բռնել, կարծես թե պիտի կոտրեի իմ ճենապակե արքայադստեր ձեռքը: Այդ ժամանակ ես պատրաստ էի խեղդել բոլոր նրանց, ովքեր իրենց ամենազարգացած երևակայության մեջ նույնիսկ կհամարձակվեին ենթադրել, որ ես կարող եմ չնկատել գրչից առաջացած կոշտուկն այդ փխրուն ձեռքին, մոռանալ այդ վարդ-շուրթերը, այն պարանոցը, որ բանաստեղծները մարմարե աշտարակ կկոչեին: Այդ ժամանակ դա կնշանկեր մոռանալ ինքս ինձ ու վերանալ երկրի երեսից: Այդ ժամանկ ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշը չէինք կարող հավատալ, որ կարող եմ անծանոթ քաղաքում թողնել մենակ կյանքիս միակ արժանավոր մարդուն ու ժամանակ անցկացնել մի ծեր տիկնոջ հետ, ում շողոքորթելը կարող էր օգտակար լինել իմ աշխատանքին: Դե իհարկե դա աներևակայելի ու անընդունելի էր այն ժամանակ, սակայն արդյոք այդ ժամանակն այդքան հեռու է, և արդյոք այդքան շատ բան է փոխվել այդ ժամանակից ի վեր: Ոչ, կասեմ ես քեզ հիմա, սակայն այս տասը տարիների ընթացքում մենք հասցրեցինք փոխվել ու դառնալ նրանցից, ովքեր առավոտյան միշտ նույն ժամին նախաճաշում են, դուրս գալիս տանից ճիշտ ութն անց քարասուն, ամբողջ աշխատանքային օրն անցկացնում քթները խոթած թղթերի մեծ կույտի մեջ, իսկ երեկոյան վերադառնում այնքան ուշ, որ միմյանց բարի գիշեր մաղթելը եզակի երևույթ դառնա: Իհարկե դա չէր վերաբերվում «Շնորհակալության օրվան»: Այդ օրը մենք միասին այցելում էինք մեր ծնողներին ու փորձում մեղմել նրանց ճերմակ արահետներով լի կյանքի ավարտը: Մենք մեզ այնքան ենք կորցրել, որ նույնիսկ ծնողների ներկայությամբ վիճում ենք կենցաղային թեմաներով: Ու մի օր էլ մեզ կզանգահերն ու կասեն, որ ծնողներն արդեն չկան ու այդ ժամանակ մենք կզգանք, որ աշխատանքային թղթերում երբեք չենք գտնի մեր քնքուշ մայրերին ու բարի հայրերին:
    Չեմ ուզում հիշել նաև իմ իրար հերթափոխող գեր ու տգեղ սիրուհիներին, որոնցից յուրաքանչյուրն ինձ օգնում էր աշխատանքային ինչ-որ չնչին աճ ունենալ և մի քանի ճղճիմ գրոշ ավելին ստանալ: Սակայն այս ամենը ոչ միայն կոտրեց քո սիրտն ու իսպառ վերացրեց իմ խիղճը, այլ մեզանից տարիներով ու կիլոմետրերով հեռու շպրտեց մեր կատարյալ երջանկությունն ու այն մեծ սերը, որ հիմա դարձել է «սիսեռի հատիկ»:
    Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս և ես ուզում եմ խնդրել քեզ, որ միշտ հիշես մեր այն երջանիկ օրերը, երբ Ֆրանսիայի հարավային ծովափերից մեկում կարող էինք մի քանի օր պառկած մնալ տաք ավազին ու երկինք նայել, մինչև լրիվ առևայրուք ստանալը: ԵՎ միայն այդ ժամանակ մենք իսկապես մենք էինք: Ներիր, որ մոռացել էի այս ամենի մասին ու քեզ ցավ պատճառել: Ես մոռացել էի, որ քեզ իմ ապահովված բարեկեցությունն ամենևին էլ պետք չէր, այլ իմ սերն ու հոգատարությունն էր պետք, սակայն ես կործանվեցի հարստության ճանապարհին: Միայն մի բան, եթե կարող ես հիշիր, որ չնայած ես սրիկա եմ դառել, չեմ մոռացել մեր երջանիկ րոպեներն ու սիրում եմ քեզ:
    Չկորցնես քեզ երբեք…

    Ձեր դատին եմ հանձնում իմ վերջին պատմվածքիկներից մեկը։
    Լիլ, շնորհակալ եմ...
    Եսել սկզբում մտածում էի Դայանան կարողա վարդագույնա, էս տիպի լացակումած բաներ չեմ սիրում, բայց էս ոճի գրածների մեջ` լավագույներիցա պատմվծքդ

  7. #7
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը

    մերսի
    Հ.Գ. ես սովորական՝ սպիտակամաշկ աղջիկ եմ

  8. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Երվանդ, խելոք մնա
    հեչ էլ լացակումած չէր, բանալ պատմություն էր, որը Դայանան կարողացել է ներկայացնել շատ լավ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  9. #9
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Երվանդ, խելոք մնա
    հեչ էլ լացակումած չէր, բանալ պատմություն էր, որը Դայանան կարողացել է ներկայացնել շատ լավ
    Ես ասեցի չէ որ շատ լավա ներկայացրել, ինչի ես գոռում վրես

  10. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասեցի չէ որ շատ լավա ներկայացրել, ինչի ես գոռում վրես
    Կարոտել եմ, դրանից ա Եր ջան
    ես որ կարոտում եմ, սկսում եմ գոռալ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #11
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ասեցի չէ որ շատ լավա ներկայացրել, ինչի ես գոռում վրես
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարոտել եմ, դրանից ա Եր ջան
    ես որ կարոտում եմ, սկսում եմ գոռալ
    Էս օֆթոփում ե՞ք նախանձում եմ

    Եր ապրես որ հավանել ես

  12. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    փշաքաղվեցի…

    Դայանչ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    փշաքաղվեցի…

    Դայանչ…
    Մի ձև հեչ չէի մտածոլ, որ էս փշաքաղվելու առիթ կտա
    Շնորհակալ եմ Նյուտ ջան

  14. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Դայ, մարդիկ նենց ախմախ բաներից կփշաքաղվեն մեկ-մեկ... օրինակ ես ցոգոլից փշաքաղվում եմ

    պաչիկ Արմինչիկին

    վայ, էս զրուցարանը չէր... ջնջեք խնդրում եմ...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մի կորցրեք ձեզ....

    Ի՜նչ լավ ես գրել։ Impression–ը լավ ասեց. սովորական բանալ պատմություն՝ շատ լավ ներկայացված։ Իսկապես, որ կարդում ես, կարծես թե ոչ մի արտասովոր բան չկա, մարդկանց մեծամասնության հետ պատահող սովորական պատմություն է, բայց դու շատ հուզիչ ես ներկայացրել, ու շարադրանքդ էլ շատ սահուն է, չձանձրացնող: Սիրում եմ ավերորդ մանրամասներից զերծ, բայց տպավորիչ գրվածքներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •