Առաջին հերթին ուզում եմ շոնրհավորել Հայաստանին 4-րդ տեղը գրավելու կապակցությամբ:


Երեկվա կատարումներից ինձ շատ դուր եկան Թուրքիան,Հունաստանը,Իսրայելը ու բնականաբար Հայաստանը:Կիսաեզրափակիչի համեմատ ավելի լավ կատարում էր Սիրուշոյի կատարմամբ ու չնայած իդեալականից շատ հեռու էր,բայց համենայն դեպս ավելի լավն էր:
Ինձ շատ նեռվայնացրեց էն մեր տեսահոլովակի սկզբի Նարեկը,որին խփում են չգիտեմ ինչերով,ծաղրածուի տեսարան էր բացվում:Էլ չեմ ասում տեքստի մեջի սխալների մասին հատկապես շատ ջղայնացրեց,որ կուզենայի բառը գրված էր առանց յ-ի` կուզենաի:Ամոթա,էտքան պարզ բան էլ չգիտեն,որ ա-ից ու ո-ից հետո յ տառը գրվումա:

Իսկ ինչ վերաբերվումա էն գրառումներին,որ էլի սփյուռքի շնորհիվ ենք էտ տեղը գրավել` կհակառակվեմ:Վառ օրինակ էր Սան-Մարինոն,որը բավականին փոքր երկիրա ու զգացվեց,որ Քելե-քելեն էստեղ բավականին սիրվելա:Համենայն դեպս դրա մասինա խոսում նրանց տված 10 միավորը:

ի դեպ հաշվել եմ,որ ամենաշատը մենք են 12 միավոր ստացել,եթե չեմ սխալվում 1-ով շատ Բիլանից,և 2-ով ատ Հունաստանի ներկայացուցչից:Իսկ Ուկրաինային 12 միավոր տվեց մենակ Պորտուգալիան:Դե եթե սփյուռքն էր ձայն տալիս մենակ`կլիներ Անդրեի ու Հայկոյի նման,որոնք ստացել էին 2-ական 12 միավոր:

Մի խոսքով,իսկականից ուրախանալու առիթա ու էս արդյունքին կարողա մի քանի տարի չհասնենք:Ապրես Հայաստան...

Էջանիշներ