User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տեղը կգրավի Սիրուշոն

Քվեարկողներ
134. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1-5

    63 47.01%
  • 5-10

    39 29.10%
  • 10-15

    14 10.45%
  • 15-20

    5 3.73%
  • 20-25

    13 9.70%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 641 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2008

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2008
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Յուրովիժըն 2008

    Յուրովիժըն 2008

    Նախ ասեմ, որ շատ համամիտ չեմ «Եվրատեսիլ» տերմինի հետ. դրա համար էլ գործածել եմ՝ Յուրովիժըն: Ավելի շուտ, համամիտ չեմ՝ միջազգային գործածություն ձեռք բերած բառերը կամ բարդ կապակցությունները, անպատճառ հայերենի վերածելու ճիգի, թե...մոլուցքի հետ: Նախասիրության հարց է, եթե հակառակն եք պնդում պատրաստ եմ գնալ երկխոսության:
    Հիմա հանգիստ սրտով անցնեմ բուն նյութին:
    Յուրովիժն կոչված, այսպես ասած՝ երգի մրցույթի վարկանիշային փուլում, ներկայիս կիրառվող մեթոդը, ըստ ամենայնի, ոչ միայն ամենահիմարն է երաժշտական արվեստի պատմության մեջ, այլև լիովին հակասում է մրցակցության առողջ ոգուն ու տրամաբանությանը: Քանզի, բոլորս էլ գիտենք, գերակշռողը ավելի շատ ցեղային ու ազգային կրքերը կամ բարիդրացիական հարաբերություններն են, քան ինքը ելույթը կամ դրա որակը: Մրցույթից հաճախ դուրս են մնում, կամ մնալու դեպքում՝ ցածր հորիզոնականներ զբաղեցնում Լավերը, իսկ Վատերը նվաճում են բարձրունքներ:
    Թե ի՞նչ է կատարվում կուլիսների ետևում, դա էլ մի հարց է, որի պատասխանը պիտի որոնել ստացված արդյունքների լույսի տակ: Կան նաև՝արդյունքի վրա ճակատագրական ներգործություն ունեցող բազմաթիվ այլ գործոններ, սկսած՝ քաղաքական ընտրապայքար հիշեցնող նախնական հարցազրույցներից ու այցելություններից, վերջացած՝ ելույթի ընթացքին միլիոնավոր հեռուստադիտողներին հրամցվող կադրերով, որոնց մեջ «փայլում են» ոմանք ու «մոռացվում» ուրիշները: Նշենք նաև, որ ընդհանրապես արդիական տեխնոլոգիաների և ի մասնավորի հեռուստատեսային տեսախցիկների շնորհիվ հնարավոր է արվեստի մի թույլ գործ մատուցել որպես գլուխգործոց և ընդհակառակը՝ մի գլուխգործոց վերածել ոչնչության:
    Գալով ելույթներին, ավելորդ է նշել, որ բացի մի քանիսից, դժվար է ԵՐԳ անունը տալ դրանցից մեծ մասին: Ճիշտ է, «շոուի» առկայությունը արդիական երգարվեստում դարձել է սովորական երևույթ, կասեի անհրաժեշտություն, սակայն դա հետզհետե վերածվում է կրքեր բորբոքող, թիթիզ ու անարվեստ մի երևույթի, որը առատորեն կարելի է տեսնել կաբարեներում կամ հաճույքի գիշերային նկուղներում: Հետևանքը լինում է այն, որ մեր օրերում նույնիսկ առաջին հորիզոնական զբաղեցրած երգը ունենալով կարճատև կյանք՝ գրողի ծոցն է գնում. և դա այն դեպքում, երբ տարիներ առաջ Յուրըվիժընում ներկայացված երգերից շատերը դեռևս չեն մոռացվել:
    Թողնելով դա երաժշտագետների խղճին, չեմ ուզում վերլուծել Յուրըվիժն 2008-ի կատարումները, սակայն հանդգնում եմ ասել, որ եղածների մեջ՝ Սիրուշոյի երգը լավագույնն էր իր վոկալով, մեղեդայնությամբ, հագուստներով ու փայլուն կատարմամբ: Վատագույնը, կամ վատագույններից մեկն էր Ադրբեջանի ելույթը, որը գոյատևեց առաջին եզրափակիչում ու նույնիսկ «պատվավոր» հորիզոնական ապահովեց եզրափակիչում շնորհիվ իր մեծ բարեկամ Թուրքիայի, ազերիական սփյուռքի ու Եվրոպայի տարածքում վխտացող թուրք մոլեռանդ ազգաբնակչության կողմից տրված նիշերի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.05.2008, 16:21:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յուրովիժըն 2008

    Մեջբերում Կոլյա Տեր Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվրոպայի տարածքում վխտացող թուրք մոլեռանդ ազգաբնակչության կողմից տրված նիշերի:
    Մի հատ հարց էլի:
    Որտեղի՞ց գիտես որ Եվրոպայում կան վխտացող թուրքեր: Եթե ունես փաստեր նրանց վխտալու վերաբերյալ, ապա կարո՞ղ ես նշել - որտեղ են վխտում, ինչպես են վխտում, և ամենակարևոևը, ինչ քանակով են վխտում: Ու հլա մի բան էլ նրաց որակը՝ մոլեռանդ է:
    Այսիքն վխտում են մոլեռամդ ձևո՞վ:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 25.05.2008, 16:26:

  3. #3
    Մշտական անդամ Censor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յուրովիժըն 2008

    Շատ լավներ Ադրբեջանի ելույթը, ափսոս դեռ չեմ գժվել, թե չէ անթիվ-անհամար սմս-ներ կուղարկեի..

    Հա, մի բան էլ, հայերը Եվրոպայում պակաս չեն "վխտում"..))..
    Վերջին խմբագրող՝ Censor: 25.05.2008, 18:05:

  4. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2008
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յուրովիժըն 2008

    Մեջբերում Censor-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավներ Ադրբեջանի ելույթը, ափսոս դեռ չեմ գժվել, թե չէ անթիվ-անհամար սմս-ներ կուղարկեի..

    Հա, մի բան էլ, հայերը Եվրոպայում պակաս չեն "վխտում"..))..
    Իսկ ո՞ւր է անհետացել իմ գրառումը, ջնջեցիք:

    Եվրոպայի հայերը Եղեռնից հետո երկար տարիներ է հաստատվել ու ապրում են այնտեղ, նորերը արտագաղթում են ԱՄՆ: Իսկ թուրքերը ժամանակավոր «վխտում են» որպես բանվորներ: Մնայուն ապրող թուրքեր քիչ կան:
    ԻՋնչ է չեք սիրում սփյուռքահայերին:

  5. #5
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2008
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Յուրովիժըն 2008

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հարց էլի:
    Որտեղի՞ց գիտես որ Եվրոպայում կան վխտացող թուրքեր: Եթե ունես փաստեր նրանց վխտալու վերաբերյալ, ապա կարո՞ղ ես նշել - որտեղ են վխտում, ինչպես են վխտում, և ամենակարևոևը, ինչ քանակով են վխտում: Ու հլա մի բան էլ նրաց որակը՝ մոլեռանդ է:
    Այսիքն վխտում են մոլեռամդ ձևո՞վ:
    Հենց միայն Գերմանիայում ՎԽՏՈՒՄ են ավելի քան չորս միլիոն թուրքեր: Նրանց մոլեռանդությունը կարելի է տեսնել կանանց լաչակների տեսքով, թրքական կարմիր դրոշակներով, որ մնացել է միայն փակցնել զուգարանների պատերին և իրար շուրջ խմբվածությամբ:
    Շվեդիայում նույնպես:
    Այդ երբվանի՞ց են թուրքերը էդքան սիրելի դարձել...

  6. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    էս հարցում ես չէի շտապի իրանց վիրավորել... իրանց մոտ էնպիսի ներքին իրադրություն ա, որ ոչ մեկ ռիսկ չի անի հայերի օգտին քվեարկել, КГБ-ն կշտներին կանգնածա... իսկ թե մերոնք ինչի են ձայն տվել, չեմ հասկանում, գուցե իսկապես մարդիկ կան` հավանել են, կամ գուցե Հայաստանում իսկապես էնքան շատ ադրբեջանցի կա, որ նրանց ձայները որոշակի տոկոս եւ 2 միավոր են կազմել... համենայն դեպս Ադրբեջանի հետ հարաբերություններում էս նորմալա, որովհետև էստեղ մենք ենք հաղթողի կարգավիճակում ու իրանց կողմից «օբիժնիկության» դրսևորումները պետք ա թեթև տանել (իհարկե չեմ արդարացնում նրանց ): Նույն կերպ և Թուրքիան համակերպվում ա էն մտքի հետ, որ, թեև մունաթով, պիտի հայտարարի` 10 միավոր Հայաստանին, էստեղ` մեր երկու երկրների միջև հարաբերություններում ու եղած կոնֆլիկտներում իրենք են հաղթողները, իսկ մենք չենք կարող թույլ տալ նրանց միավոր նվիրել. սա իմ կարծիքն է: Ինքս շատ-շատ-շատ-շատ եմ հավանել թուրքական երգը, ամենաշատը բոլոր երգերից, բայց եթե անգամ րոպե ունենայի, չէի քվեարկի:
    Սեդա ջան, չեմ կարծում, որ Հայաստանի օգտին քվեարկության համար КГБ-ն կարող է ադրբեջանցիներին բանտ նստեցնել, ընդ որում չի էլ բացառվում, որ ադրբեջանցիները որոշակի քանակությամբ քվե են տվել Հայաստանին, բայց դրանք բավարար չեն եղել, որպեսզի մեզ միավորներ տան:

    Ինչ վերաբերվում է Թուրքիային, մենք կարող էինք գոնե 1 միավոր տալ, մանավանդ, որ երգը շատ լավն էր..... Ընդ որում երեկ Յութուբում Թուրքիային գովեցի, ու թուրքերից լիքը կանաչ վարկանիշ ստացա, մեկն էլ կատակով գրել էր, թե երևի միակ հայն եմ, ով Թուրքիայի օգտին էր քվեարկել.....

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հերթին ուզում եմ շոնրհավորել Հայաստանին 4-րդ տեղը գրավելու կապակցությամբ:
    Երեկվա կատարումներից ինձ շատ դուր եկան Թուրքիան,Հունաստանը,Իսրայելը ու բնականաբար Հայաստանը:Կիսաեզրափակիչի համեմատ ավելի լավ կատարում էր Սիրուշոյի կատարմամբ ու չնայած իդեալականից շատ հեռու էր,բայց համենայն դեպս ավելի լավն էր:
    Ինձ շատ նեռվայնացրեց էն մեր տեսահոլովակի սկզբի Նարեկը,որին խփում են չգիտեմ ինչերով,ծաղրածուի տեսարան էր բացվում:Էլ չեմ ասում տեքստի մեջի սխալների մասին հատկապես շատ ջղայնացրեց,որ կուզենայի բառը գրված էր առանց յ-ի` կուզենաի:Ամոթա,էտքան պարզ բան էլ չգիտեն,որ ա-ից ու ո-ից հետո յ տառը գրվումա:

    Իսկ ինչ վերաբերվումա էն գրառումներին,որ էլի սփյուռքի շնորհիվ ենք էտ տեղը գրավել` կհակառակվեմ:Վառ օրինակ էր Սան-Մարինոն,որը բավականին փոքր երկիրա ու զգացվեց,որ Քելե-քելեն էստեղ բավականին սիրվելա:Համենայն դեպս դրա մասինա խոսում նրանց տված 10 միավորը:
    ի դեպ հաշվել եմ,որ ամենաշատը մենք են 12 միավոր ստացել,եթե չեմ սխալվում 1-ով շատ Բիլանից,և 2-ով ատ Հունաստանի ներկայացուցչից:Իսկ Ուկրաինային 12 միավոր տվեց մենակ Պորտուգալիան:Դե եթե սփյուռքն էր ձայն տալիս մենակ`կլիներ Անդրեի ու Հայկոյի նման,որոնք ստացել էին 2-ական 12 միավոր:
    Մի խոսքով,իսկականից ուրախանալու առիթա ու էս արդյունքին կարողա մի քանի տարի չհասնենք:Ապրես Հայաստան...
    Ճիշտն ասած, հիմա գնալով ավելի եմ համոզվում, որ հայկական սփյուռքի դերը մենք շատ շատ ենք գերագնահատում.... Արտասահմանում բնակվող հայերը որոշակի դեր իհարկե խաղում են, բայց ոչ այնքան շատ ինչքան որ մենք ենք կարծում... Օրինակ Իսպանիան երկու տարի է շատ բարձր բալեր է մեզ տալիս, չնայած բավականին փոքր հայկական սփյուռք ունի: Նաև խիստ կասկածում եմ, որ Չեխիայում էդքան հայեր ու ադրբեջանցիներ լինեին, որ էդքան բարձր բալեր նվիրեին....

    Մյուս կողմից էլ մերձբալթյան երկրներում բավականին մեծ հայկական համայնքներ կան, բայց կարծեմ մինչև հիմա այս երկրներից գրեթե ոչ մի բալ չենք ստացել, մինչդեռ Վրաստանին անընդհատ լիքը բալեր են նվիրում:

    Իսկ 12 միավորների քանակով այս տարի մենք իրոք առաջինն ենք, ինչպես և անցած տարի Արևիկը մանկական Եվրատեսիլի ժամանակ:
    I may be paranoid but no android!

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ 12 միավորների քանակով այս տարի մենք իրոք առաջինն ենք, ինչպես և անցած տարի Արևիկը մանկական Եվրատեսիլի ժամանակ:
    Խնդրում եմ տաղանդավոր արևեկիցիներին չհամեմատել սիրուշոների հետ

  8. #8
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Ես էլ իմ կարծիքը հայտնեմ: Խնդրում եմ ինձ չփնովել դրանից հետո:
    Ուրեմն,

    1. Ես հեչ չեմ սիրում ոչ Սիրուշոյին, ոչ էլ իրա թուրքական մուղամով երգը: Ինքը բացարձակ ձայն չունի ու չգիտես ինչու անընդհատ գոռում ա: Եթե արդարացի դասավորենք, իրան կտայի վերջից 3-րդ տեղը, Բոսնյա-Հերցեգովինայի ու Իսպանիայի անկապ երգերից հետո:
    2. Բիլանի երգը հուզիչ էր, փորձել էին սիրուն բեմականացում անել, բայց էտքան էլ լավ չեր ստացվել: Հա, իրան կմտցնեի լավագույն տասնյակի մեջ, բայց ոչ 1-ին տեղը:
    3. Միանշանակ ԼԱՎԱԳՈՒՅՆ ձայնը, երգը, բեմականացումը Ադրբեջանինն էին: Կլասիկ ռոք առանց որևէ մուսուլմանական ձևերի: Հիանալի երգեցին ու 1-ին տեղի միակ արժանիներն էին:
    4. Ֆինները շատ դուրս եկան: 2-4 տեղերից մեկում հաստատ կարող էին լինել:
    5. Լավ ձայն ունեին Լեհաստանի ու Ռումինիայի ներկայացոիցիչները:
    6. Թուրքիան լավ երգեց: Եթե ես իրենց ազգության պատճառով իրենց չատեի ու իրենց լեզվից սիրտս չխառներ, էդ երգը իմ ֆավորիտների մեջ կլիներ:

    Այսքանը իմ սուբյեկտիվ կարծիքն էր:

  9. #9
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Միանշանակ ԼԱՎԱԳՈՒՅՆ ձայնը, երգը, բեմականացումը Ադրբեջանինն էին: Կլասիկ ռոք առանց որևէ մուսուլմանական ձևերի: Հիանալի երգեցին ու 1-ին տեղի միակ արժանիներն էին:
    4. Ֆինները շատ դուրս եկան: 2-4 տեղերից մեկում հաստատ կարող էին լինել:
    դատելով քո նկից այդպես էլ պետք է ասեյիր :
    իմ սուբյեկտիվ կարժիքով ամենաանկապ երգը Ֆինլադիայինն էր

  10. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ իմ կարծիքը հայտնեմ: Խնդրում եմ ինձ չփնովել դրանից հետո:
    Ուրեմն,

    1. Ես հեչ չեմ սիրում ոչ Սիրուշոյին, ոչ էլ իրա թուրքական մուղամով երգը: Ինքը բացարձակ ձայն չունի ու չգիտես ինչու անընդհատ գոռում ա: Եթե արդարացի դասավորենք, իրան կտայի վերջից 3-րդ տեղը, Բոսնյա-Հերցեգովինայի ու Իսպանիայի անկապ երգերից հետո:
    2. Բիլանի երգը հուզիչ էր, փորձել էին սիրուն բեմականացում անել, բայց էտքան էլ լավ չեր ստացվել: Հա, իրան կմտցնեի լավագույն տասնյակի մեջ, բայց ոչ 1-ին տեղը:
    3. Միանշանակ ԼԱՎԱԳՈՒՅՆ ձայնը, երգը, բեմականացումը Ադրբեջանինն էին: Կլասիկ ռոք առանց որևէ մուսուլմանական ձևերի: Հիանալի երգեցին ու 1-ին տեղի միակ արժանիներն էին:
    4. Ֆինները շատ դուրս եկան: 2-4 տեղերից մեկում հաստատ կարող էին լինել:
    5. Լավ ձայն ունեին Լեհաստանի ու Ռումինիայի ներկայացոիցիչները:
    6. Թուրքիան լավ երգեց: Եթե ես իրենց ազգության պատճառով իրենց չատեի ու իրենց լեզվից սիրտս չխառներ, էդ երգը իմ ֆավորիտների մեջ կլիներ:

    Այսքանը իմ սուբյեկտիվ կարծիքն էր:
    1. Չնայած ես էդքան էլ չեմ սիրում Սիրուշոյի երգը, բայց երգի մեջ ոչ մի թուրքական մուղամի էլեմենտ չգտա.... Իրոք որ շատ տարօրինակ սուբյեկտիվ կարծիք ունես:
    2. Բիլանի երգը վաղը չէ մյուս օրը լրիվ կմոռացվի.... Տարօրինակ է, որ ՍՕԱԴ-ի ֆանատ լինելով հանդերձ կարող ես Բիլանի մակարդակի արտիստի երկրպագել
    3. Եթե Ադրբեջանի երգը կլասիկ ռոք էր, ուրեմն ես ռոքից ոչ մի բան չեմ հասկանում: Բեմականացումը էժանագին ծեծված թեմայով էր, ֆալցետները ականջ էին ծակում, իսկ մուղամը և դրան հաջորդող հիստերիկ ծիծաղը պարզապես զզվելի էր.....
    6. Հույս ունեմ, որ մի օր կգա, երբ արվեստը գնահատելիս հայերը կկարողանան մի կողմ դնել ատելությունը
    I may be paranoid but no android!

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Ռուսաստանին շնորհավորում եմ
    Ուկրաինայի համար ուրախ եմ
    Վրաստանի համար տխուր եմ

    Դե քանի որ ֆորումը հայալեզու է, Հայաստանի մասին շատ է խոսվել, իմ կարծիքն էլ ասեմ. Վառթուշը… կներեք Սիրուշը երգելուց բավականին հեռու է: Ինչ վերաբերում է չորրորդ՝ պատվավոր հորիզոնականին՝ ամբողջ աշխարհում բավականին շատ են սփյուռքահայերը, ինչի հետևանքով երկու տարի անընդմեջ Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին ութերորդ, իսկ այս տարի, քանի որ կյանքը Հայաստանում դարձել է գրեթե անտանելի, հետևաբար սփյուռքում հայերի քանակը ավելացել է, և Սիրուհին (եթե չեմ սխալվում անձնագրով այդպես է անունը) գրավել է չորրորդ հորիզոնականը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Չնայած ես էդքան էլ չեմ սիրում Սիրուշոյի երգը, բայց երգի մեջ ոչ մի թուրքական մուղամի էլեմենտ չգտա.... Իրոք որ շատ տարօրինակ սուբյեկտիվ կարծիք ունես:
    2. Բիլանի երգը վաղը չէ մյուս օրը լրիվ կմոռացվի.... Տարօրինակ է, որ ՍՕԱԴ-ի ֆանատ լինելով հանդերձ կարող ես Բիլանի մակարդակի արտիստի երկրպագել
    3. Եթե Ադրբեջանի երգը կլասիկ ռոք էր, ուրեմն ես ռոքից ոչ մի բան չեմ հասկանում: Բեմականացումը էժանագին ծեծված թեմայով էր, ֆալցետները ականջ էին ծակում, իսկ մուղամը և դրան հաջորդող հիստերիկ ծիծաղը պարզապես զզվելի էր.....
    6. Հույս ունեմ, որ մի օր կգա, երբ արվեստը գնահատելիս հայերը կկարողանան մի կողմ դնել ատելությունը
    1. Կներես բայց ես չեմ ասել, որ Բիլանին "երկրպագում" եմ: Նախ ես առհասարակ ոչ մի երգչի չեմ "երկրպագում": Մաքսիմում շատ սիրում եմ: Ինչ վերաբերում է բիլանին, ես նրան տանել չեմ կարողանում: Ես գրել էի, որ նրա երգը հուզիչ էր, ինչը բացարձակ չի նշանակում, որ ինձ դուր է եկել: Ինքը երգել չգիտի ու դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ ես իրան հավանեմ:
    2. Ցավալի ա, որ այսորվա սերնդի համար այդքան սովորական են դառել Սիրուշոյի երգի նման մեղմ ասած "ոչ հայկական" ելևէջները:
    3. Լսի Լեդ Զեպպելին, Յուրահ Հիփփ ու Դիփ Փարփլ: Շատ նմանություններ կգտնես Ադրբեջանի երգի հետ: Կարևորը բեմադրեւթյան թեմայի ծեծված լինելը չի: Շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ էր արված և շատ հնարավորա, որ իրանք հենց էնպես չեն այդպես կազմակերպել:

  13. #13
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեդա ջան, չեմ կարծում, որ Հայաստանի օգտին քվեարկության համար КГБ-ն կարող է ադրբեջանցիներին բանտ նստեցնել, ընդ որում չի էլ բացառվում, որ ադրբեջանցիները որոշակի քանակությամբ քվե են տվել Հայաստանին, բայց դրանք բավարար չեն եղել, որպեսզի մեզ միավորներ տան:
    Հայկ ջան, իրանք վախենում են ադնակլասնիկիում հայերին «ընկերների ցուցակում» գրանցել, որովհետեւ հաջորդ օրը իրանց ֆորումը պայթում ա հայհոյանքներից ու «դավաճան» գրություններից, իրանք վախենում են զանգահարել Հայաստան ու գործնական բոլոր հարցերը լուծում են մեյլով, ծայրահեղ դեպքում մերոնք են զանգում, էն էլ նկատիր՝ ծայրահեղ դեպքում! էս ամենը վերահսկում ա հենց ԿԳԲ-ն... չեմ ասում, թե բանտ կնստեցնեն, բայց վերահսկումը հաստատ բոլորին ճնշում է ու սահմանափակում.
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #14
    yurahatuk andam
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2008
    Հասցե
    ANHAYT VAYRUM
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Հունասsuzi-ի խոսքերից: ես ել իմ կարծիքը գրեմ
    նախ ջներհավորում եմ Ռուսաստանին,ինչ վերաբերվում ա Բիլանին նենց
    տպավորություն էր որ իրա համար մեկա կհաղթի թե չե, Sirushon ի տարբերություն կիսեզրաձակիչի ավելի լավ երգեց,իսկ տեսքը ահաոր հասարակ էր ոնցոր խանութ գնալուց լիներ,աձսոս Վրաստանը հետեր իրանք արժանի էին եռյակում լինելուն,
    Դուրս եկավ խորվաթիան,դիանանել ոչինչ,իսկ հաղթանակը կտայի Հունաստանին
    Դե ես ել իմ կարծիքը ասեմ: առաջինը Ռուսաստանը հաղթեց բայց արժանի չէր, նամանավանդ Դիման ես նրան հավանում էի ,բայց երբ տեսա իրա պահելաձևը հաղթելուց հետո աչկիցս ընկավ. SIRUSHO ես զարմացա երբ տեսա բեմադրությունը ու լսեցի երգը,քանի-որ ինձ դուր եկավ,ես հավանեցի կատարումը ,լավ կատարեց ու ասեմ ,որ այն քաղաքու որտեղոր ես եմ նում իրանք իրանց երգչին ձեռք էին առնում , ու նաև լիքը Ժոսում էին Հայաստանի մասին, և նույնիսկ մեկը կար որ Եվրատեսիլից հետօ ասեց գնում եմ քնեմ և երազումս տեսնեմ UKRAINIA,GREECE y ARMENIA.Այս երեք աղջիկներին ինձ դուրեն եկել և ջատ
    իսկ ինդ ել դուրեն եկել ՈՒկռաինիան,Վրաստանը,Հայաստանը սրանք իմ ամենա հավանա.ծ երգերն են և ,որ կատարել են լավ: Հետո վատը չէր Ռուսաստանը ,որ հաղթեց:
    Ամենա վեջից առաջինը ես կտայի chikili cuatre-ին ,որ ասում եմ իրենք իրենց երգին ,կատարմանը դեռք էն առնում
    Սերբիա վատը չէր,ինձ դուր եկավ քանի-որ երգեց Դիանա գուռցկայան.
    Ադբեջան 000000000000000000
    Ֆրանսիա 00000000000000000
    Sueden լավներ ինչպես Հայ..ՈՒկռա...Վևաստանը :գեղեցիկ մարմին.լավ ձայն.հիանալի կատարում.......
    Թուրքիա ինձ դուր եկավ,ու ասեմ քր ես ամեն օր լսում եմ թուրքական երգեր/նեղանալ ճկա,/քանի-որ ճաջակին ընկեր չկա.
    Լատվիա Պոռտուգալիա
    Պոլոնիա չդզեց...........
    Իսլանդիա վատը չէր.
    CROATIA ելի վատը չէր
    Ֆինլանդիա 000000000000000000000000000000000000000000
    Իսրայել վատը չթր,ինձ վերջը դուր եկավ, իսկ իսապանացի դերասանուհի կար,որ Չիկիլի կուատռեին ասեց ,Իսրայելի երգիչի թևի մեկը հետդ կբերես ու իրան միայն իսրայելն էր դուր եկել.
    Bosnia & hercegovina 000000000000000000000000000000000000000
    Ալեմանիա անճաջակություն..............................................................
    Ալբանիա սիրում և լավ երգեր.
    United kingdom լավն էր ու հին ոճով ինձ դա դուր եկավ.
    Ռւմանիա լավն էր

    VIVEELARMENIA
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.05.2008, 16:05:
    Չեն փոջմանում արածի համար, փոջմանում են չարածի համար....

  15. #15
    yurahatuk andam
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2008
    Հասցե
    ANHAYT VAYRUM
    Գրառումներ
    45
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եվրատեսիլ 2008

    Կներեգ suzi-յի խոսքերից այլ ոչ թե Հունաsuzi-յի
    Չեն փոջմանում արածի համար, փոջմանում են չարածի համար....

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2011
    Հեղինակ՝ Hayazn, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 692
    Վերջինը: 17.09.2011, 02:25
  2. Եվրատեսիլ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 401
    Վերջինը: 15.12.2010, 10:32
  3. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  4. Մանկական Եվրատեսիլ 2008
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 102
    Վերջինը: 30.11.2008, 08:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •