Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
Գրեթե ճիշտ է...
Նրանց ավելի քաղաքակրթված լինելը հարաբերական հասկացողություն է: Կցանկանայի տեսնել, թե ինչ կլիներ այդ քաղաքակրթվածության հետ, եթե այն մի լուրջ փորձության ենթարկվեր, ինչպիսին ենթարկվում են հայերը վերջին դարի ընթացքում:
Լրիվ համաձայն եմ: Ինքս էլ միշտ ասել եմ, որ նույն օրինապահ գերմանացիներին բերենք տաս տարի կովկաս, հնարավոր է վերջին չեչենից էլ վայրենի դառնան: Անձամբ ճանաչում եմ Ղազախական տափաստաններում ու Տյան Շանի հովտում ապրող, 40-ականներին Ստալինի կողմից վերաբնակեցված բազմաթիվ գերմանացիների: Հավատացեք, ղազախից ու կիրգիզից շատ քիչ են տարբերվում: Միակ տարբերությունն այն է, որ բռի կերպով, մարդկանց կյանքի հաշվին խաբել դեռ չեն սովորել: Այդ պատճառով էլ շինարարական պատվերները հիմնականում նրանց են տալիս: Բայց դա էլ ժամանակի հարց է, մի 50 տարի էլ ու կսովորեն:
Այնպես, որ իմ այն ենթադրությունը, որ անկախ մեր ներկա հոգեկառուցվածքից (էս ինչ էր) համակարգերի, ինստիտուտների նորմալ գործելու դեպքում, մենք էլ կդառնանք նորմալ ներվեգիացի:

Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
Գրեթե ճիշտ է...
Իսկ նրանց այդ թվացյալ քաղաքակրթության պատճառն էլ այն է, որ ինչպես ինքդ ասացիր, ընկեր, "Օդինի արդարություն" հասկացությունը իր որական ու իմաստային առումով շատ ավելի զիճում է "Արիական արդարություն" հասկացությունը, որը անգույն արյան տեսքով հոսում է, ամեն մի հայի երակներով, սակայն միանգամայն գունավոր հետևանքներ է ունենում:
Իսկ նորվեգիացիների արիացի ազգ չե՞ն: Արիացիներ հասկացությունը վերաբերում է բոլոր հնդեվրոպական ժողովուրդներին, եթե չեմ սխալվում: "Օդինի արդարություն" հասկացությունն էլ պիտի բխած լինի "Արիական արդարությունից", այնքան որքան մեր "Աստծո արդարությունը":