User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Նախանձ

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախանձ

    Գիտեմ, որ թեմայի վերնագիրը ոչ հաճելիներից է, բայց նախանձը մարդկային մի որակ է, որը, թեև տարբեր քանակով, բայց՝ հատուկ է ամենքին: Շատ է տարածված «բարի նախանձ» արտահայտությունը: Տեսնես իրո՞ք բարի է, թե ինքնասփոփանքի պես մի բան է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նախանձ բոլորովին չլիներ: Բայց չէ՞ որ մյուս կողմից էլ այն կարող է ավելիին հասնելու խթան համդիսանալ...Մի խոսքով, նախանձը կարելի՞ է համեմատել թույնի հետ. քիչ քանակով այն օգտակար է, շատ քանակով՝ մահաբեր:

  2. #2
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Նախանձ

    Բառն արդեն ինքնին ասում է նախանձ նախ անձ, այսինքն նախ իմ անձը………
    Բարի նախանձն իմ կարծիքով նախանձի բացակայություննա, ուղղակի դա ինչ որ կերպ ձգտում ա առաջացնում ու բացասական լիցքեր չի հաղորդում նախանձվողին
    Նախանձը կարող է նաև շատ հիվանդությունների առաջացման առիթ դառնալ
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախանձ

    Ես օրինակ շատ եմ նախանձ

  4. #4
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Նախանձ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ շատ եմ նախանձ
    Զգացվեց միանգամից մտար ու գրառում արիր
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Գտնում եմ, որ նախանձը կարող է լինել չար և բարի կամ ավելի լավ է կոչենք այն` սև և սպիտակ:
    Սև նախանձի դեպքում մարդ ուզում է ոչնչացնել այն լավը, որն ունի ուրիշը, այսինքն` հինական վերաբերմունքը հետևյալն է` ես չունեմ, թող նա էլ չունենա:
    Սպիտակ նախանձի դեպքում մարդ ձգտում է հասնել նրան, ինչ ունի ուրիշը: Այն դառնում է մոտիվացիա, խթանիչ ուժ: Դա կարելի է բնութագրել իբրև` նա ունի, թող ես էլ ունենամ:

    Նախանձի վերաբերյալ կա նաև մի հետաքրքիր ֆենոմեն: Սովորաբար մարդիկ նախանձում են ոչ թե նրանց, ովքեր միանգամայն այլ սոցիալական դասից են, այլ նրանց, ովքեր իրեն ավելի մոտ շարքերում են: Օրինակ` Երևանում ապրող Սիրուշը դժվար թե իսկապես նախանձի Անջելինա Ջոլիին, բայց հանգիստ կարող է նախանձել կողքի շենքի Հայկուշին, որն ավելի հաջող է ամուսնացել ու ավելի լավ աշխատանքի է դասավորվել, քան ինքը: Եվ նույն սկզբունքով, մուրացկանը ոչ թե կնախանձի ջիպով իր կողքով անցնող մեծահարուստին, այլ հարևան փողոցի մեկ այլ մուրացկանի, որի օրվա մուրածը իրենից կրկնակի ավելի է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.05.2008, 21:20:

  6. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախանձի վերաբերյալ կա նաև մի հետաքրքիր ֆենոմեն: Սովորաբար մարդիկ նախանձում են ոչ թե նրանց, ովքեր միանգամայն այլ սոցիալական դասից են, այլ նրանց, ովքեր իրեն ավելի մոտ շարքերում են: Օրինակ` Երևանում ապրող Սիրուշը դժվար թե իսկապես նախանձի Անջելինա Ջոլիին, բայց հանգիստ կարող է նախանձել կողքի շենքի Հայկուշին, որն ավելի հաջող է ամուսնացել ու ավելի լավ աշխատանքի է դասավորվել, քան ինքը: Եվ նույն սկզբունքով, մուրացկանը ոչ թե կնախանձի ջիպով իր կողքով անցնող մեծահարուստին, այլ հարևան փողոցի մեկ այլ մուրացկանի, որի օրվա մուրածը իրենից կրկնակի ավելի է:
    Ըհըմ... ամեն մարդ իրա վերմակի գյորա պետքա նախանձի
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ՞ որ մյուս կողմից էլ այն կարող է ավելիին հասնելու խթան համդիսանալ...
    Չէ… Համոզիչ չէ … Ու ով որ ասի այդպես, չհավատաս :
    Նախանձը ուղեղը անջատած վիճակում նպատակային "կառուցողական"՛ գործողությունների անկարողության զգացում է:
    Ո՞նց կարող է մարդը ուղեղը անջատած վիճակում հասնել ավելիին: Անհավանական է: Ավելի ճիշտ դա ունի լինելիության չնչին հավանականություն:
    Դրանով, այդ զգացմունքով, կարելի է լավ "քանդել" բայց "կառուցե՞լ" … անհավանական է:
    Ննախանձը հզոր գործիք է, եթե կա "քանդելու" գործ : Սակայն "կառուցելու" համար ուղեղի հավասարաչափ աշխատանքը, նորմալ վիճակը անհրաժեշտ է: Ինչը չկա նախանձի վիճակում:
    Այստեղ ավելի կարևոև է , թե ինչ անել այդ վիճակում, քանի որ բոլորս էլ մարդ ենք, իսկ նախանձը մարդուն հատուկ զգացմունք է:
    Պետք է անմիջապես արհեստականորեն փոխել նախանձ ծնող միջավայրը: Շատ ինքտ քո վրա հույսը չդնել: Միջավայրը հզոր բան է, և միշտ չի որ հաջողվում է նրա կործանարար ազդեցությանը դիմակայել:

  8. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Ինչքաով հիշում եմ Դյուման է ասել "Եթե նախանձն այդքան վատ բան չլիներ, ես ձեզ կնախանձեի..."։ Բոլորիդ գրառումները կարդացի ու մի տեսակ բոլորդ շատ "ճիշտ" մարդիկ եք, բայց միևնույն է մեր մեջ նախանձը շատ խորը արմատներ ունի, ու ինչքան էլ պայքարենք դրա դեմ, միևնույն է դա ինչ-որ պահի կծնվի։ dvgray-ը երևի -ճիշտ է ասում, որ կարիք կլինի միջավայրը փոխել։

  9. #9
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանով, այդ զգացմունքով, կարելի է լավ "քանդել" բայց "կառուցե՞լ" … անհավանական է:
    Ես մարդ եմ ճանաչում, ով հենց մեր ակումբցի է, ու մի անգամ խոստովանվեց, որ «նախանձում» է կարդացած, ինտելեկտուալ ակումբցիներին, ու որ ինքը սկսել է մեծ հետաքրքրությամբ գրքեր կարդալ ու զբաղվել ինքնազարգացմամբ: Եվդա իր մոտ ահագին ստացվում է, dvgray ջան, օր օրի փոխվում է աչքիս առաջ: Հիմա դա հավանակա՞ն է, թե ոչ:

  10. #10
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Գտնում եմ, որ նախանձը կարող է լինել չար և բարի կամ ավելի լավ է կոչենք այն` սև և սպիտակ:
    Սև նախանձի դեպքում մարդ ուզում է ոչնչացնել այն լավը, որն ունի ուրիշը, այսինքն` հինական վերաբերմունքը հետևյալն է` ես չունեմ, թող նա էլ չունենա:
    Սպիտակ նախանձի դեպքում մարդ ձգտում է հասնել նրան, ինչ ունի ուրիշը: Այն դառնում է մոտիվացիա, խթանիչ ուժ: Դա կարելի է բնութագրել իբրև` նա ունի, թող ես էլ ունենամ:
    Երբեք չեմ հասկացել ու հիմա էլ չեմ ուզում հասկանալ ինչու՞ են մարդիկ չար և բարի նախանձ տարբերակում , քանի որ գտնում եմ ամեն դեպքում նախանձը մնում է նախանձ
    Սպիտակ նախանձի դեպքում մարդ ձգտում է հասնել նրան, ինչ ունի ուրիշը
    Ձգտելուց առաջ էլ մի հատ լավ տեղը տեղին նախանձումա
    Чеширский КотЭ

  11. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    չգիտեմ… մի տեսակ չեմ կարող հասկանալ ինչու են ասում «բարի» նախանձ…նախանձ է…
    և այն միայն մեկն է… գուցե մարդիկ այդպես են անվանում նախանձը, որ իրենք իրենց սփոփեն, թե այն, ինչ զգում են, մյուսինին վնաս հասցնելու ցանկություն չէ…
    Ամեն դեպքում կործանիչ զգացողություն է… սպանում է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Նախանձ առաջանում է երբ մարդ գիտակցում է դիմացինի առավելությունը և իր մեջ նրան հասնելու կարողություն չի տեսնում, այսինքն ես համարում եմ, որ նախանձը անձի թերագնահատմանն հաջորդող զգացողություն է: Եթե բարձր ինքնագնահատական լինի մարդու մտքով էլ չի անցնի նախանձել, քանզի նա ինքն իրեն դիմացի հարևան Սիրուշի հետ չի համեմատի
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  13. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մարդ եմ ճանաչում, ով հենց մեր ակումբցի է, ու մի անգամ խոստովանվեց, որ «նախանձում» է կարդացած, ինտելեկտուալ ակումբցիներին, ու որ ինքը սկսել է մեծ հետաքրքրությամբ գրքեր կարդալ ու զբաղվել ինքնազարգացմամբ: Եվդա իր մոտ ահագին ստացվում է, dvgray ջան, օր օրի փոխվում է աչքիս առաջ: Հիմա դա հավանակա՞ն է, թե ոչ:
    Մանոն ջան: Կարող է և դու ճիշտ ես, որ էտ զգացմունքը շատ նման է "նախանձի" ասած զգացմունքին: Սակայն դրական, մյուսների համար ցանկալի վիճակին ձգտումը երբեք էլ նախանձ չենք անվանում : Դա անվանում ենք "հավեսի ընկնել", "ախորժակը բացել" կամ նմանատիպ արտահայտություններով:
    Օրիանկ եղբայրս գիրք կարդալ չէր սիրում, իսկ ես սիրում էի: Մայր ինձ ասում էր - Գնա աղբորտ մոտ կարդա, թող ինքն էլ հավեսի ընկնի:
    Կամ ինձ առանձնահատուկ գովում էր, կամ "կանֆետ" էր տալիս եղբորս դիմաց գիրք կարդալ-վերջացնելու համար , որ հավեսի ընկնի, շահագրգռվի:
    Սա կարելի է բացել որպես նախանձի առաջացնելու զգացմունք: Սակայն սրան երբեք էլ նախանձ չենք ասել:
    Նախանձի տակ հիմնականում /կարող է և միշտ/ հասկանում ենք հետագա բացասական գործողության ձգտում, բայց ոչ երբեք դրական:

  14. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Ես էլ բարի նախանձին տեղը չեմ բերում..ոնցոր նախանձ բարություն...չի հնչում

  15. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախանձ

    Իմ կարծիքով չկա մի մարդ, որ գոնե մի փոքր չունենա նախանձ: Նախանձը ես դիտում եմ որպես բացասական երևույթ և դրա չափից շատ արտահայտվածությունը գնահատում որպես մարդու թուլության արդյունք, ովքեր ակնհայտ զգում են, որ դիմացինը մեծ առավելություններ ունի իրենց հանդեպ: Ուժեղ մարդկանց մոտ նախանձ ավելի քիչ է հանդիպում:Այնուամենայնիվ, առանց դրա կյանքը մի տեսակ անհետաքրքիր կլիներ, իսկ բարի նախանձ իմ կարծիքով չկա, ուղղակի դա մի ուրիշ աստիճանի վրա գտնվող անվնաս նախանձ է: Բայց եթե անվնաս է, դա դեռ չի նշանակում, որ բարի է... :

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախանձ
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 97
    Վերջինը: 06.02.2016, 02:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •