Շփման ընթացքում մարդիկ շատ հաճախ վիճաբանություններ են ունենում: Նորություն չի լինի, եթե ասեմ, որ մարդիկ վիճում են միշտ, ամեն տեղ, բոլորի հետ: Վիճում են, երբ պետք է և երբ ավելորդ է: Վիճում են նույնիսկ առանց պատճառի:
Կարծում եմ կարողանալ ճիշտ վիճել և այդ ընթացքում լսել մյուս կողմի կարծիքն ու հիմնավորումները, մի մեծ արվեստ է:

Հետաքրքիր է, թե որքանով եք սիրում և կարողանում վիճել:
Արդյո՞ք վիճաբանությունից հետո կարող եք ընդունել, որ սխալ եք, եթե իրոք սխալվել եք:
Ինչպե՞ս են անցնում ձեր վիճաբանությունները… արդյո՞ք սովոր եք հանգիստ, հավասարակշռված տոնով վիճել, թե՞ անպայման բարձրացնում եք ձայնը, բղավում…
Եվ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում վիճաբանություններին…