Ձեռակերտ,
Երեք պատասխան ունեմ ձեր հարցին - (1)պարադոքսալ, (2)էմոցիոնալ, (3)իրատեսական:
1. Ես ինչ իմանամ: Ես էլ ձեր պես ինչ-որ մեկից կոնկրետ պատասխան եմ ակնկալում: Եթե հաղթեց, հաղթեց, եթե չհաղթեց, ուրեմն չհաղթեց…
2. Տո բա ոնց չունենք: Հաստատ հաղթելու ենք: Մի քիչ էլ համբերեք: Տեսեք թե որքան պայքարողներ կան: Նկատեք թե մեր որակական հատկանիշներով ինչպես ենք մենք տարբերվում համակարգի ճորտերից: Համակարգը չի դիմանա այս ճնշմանը ու կփլուզի, ու շատ արագ:
3. Սկսեց զոռ մասը: Ընգեր, արդարության պայքարի հաղթանակի համար անհրաժեշտ է որ գործընթացները կանխորոշող բոլոր գործոնները, ինչպես արտաքին այնպես էլ ներքին, մի պահ, միասին նպաստեն այդ հաղթանակին: Գեթ մի պահ, ու դա բավական կլինի: Նկատեք որ ընտրություններից առաջ ու հետո մի քանի օրերի ընթացքում, ներքին բոլոր գործոնները ըստ էության նպաստում էին հաղթանակին: Բայց մեկ արտաքին որոշիչ գործոնի չնպաստելը, և համակարգին դրա անվերապահ աջակցությունը հնարավորություն տվեց համակարգին վերարտադրվել: Ցավով եմ ասում, բայց ամեն ինչ չէ որ մեր ձեռքերում է: Որ այդ արտաքին գործոնների մեջ շատ չխորանանք, քանի որ միևնույնն է ոչինչ չենք կարողանալու անել, միայն ասեմ որ Հայաստանում պայքարի հաղթանակը կախված է ՆԱՏՈ-Ռուսաստան, Ռուսաստան-Իրան, ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան, Բաքու-Ջեյհան, Կարս-Ախլքալաք ու սենց մի շարք, մեր վերահսկողությունից դուրս գտնվող զարգացումներից: Չեք հավատա, բայց նույնիսկ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների կամ հանրապետականների հաղթանակը կարող է նպաստել կամ չնպաստել Հայաստանում գործընթացների մեր ուզած ուղղությամբ զարգանալուն: Մի հատ ուշադիր որ նայեք միջազգային կառույցների զեկույցներին ՀՀ ընտրությունների վերաբերյալ, կտեսնեք թե որքան քաղաքական ենթատեքստ կա դրանց մեջ: Ոչ մի զեկույց կոնկրետ չի ասում. "տո այ հայվանօղլիներ, սենց ընտրություններ սկի Բիրմայում չեն անցկացնում, արա էսի ընտրություն չի, թարգեք գանցեք տներով": Որը կարդում ես մեջը մի երկու տող քայլ առաջ, քայլ հետից բացի բան չկա, ու անպայման իշխանություններին հուսադրող ու ոգեշնչող մի հատ ողորմելի բանաստեղծություն "մենք վստահում ենք ՀՀ իշխանություններին, որ նրանք բավարար կամք կդրսևորեն հետագայում վերը նշված թերությունները շտկելու ուղղությամբ": Էս լրիվ էն անեգդոտի պես եղավ, որ ռակով հիվանդը գնում է բժիշկի մոտ ու իրեն լահմաջոյի դիետա են նշանակում: Կարճ կապենք էս մասը, թե չե հիմա ալամ աշխարհի հասցեին յոթ հարգանի հայհոյանք կտամ, ու մոդեռները ինձ կզրկեն ֆորումում գրառումներ կատարելու հաճույքից:
Ներքին քաղաքական գործընթացները պետք է որ ոչ շատ հեռու ապագայում նպաստեն հաղթանակին: Մի հատ նայենք թե ինչ ունենք հիմա: Մի հատ ծիածանի բոլոր գույներով ողողված կոալիցիա, որտեղ գերակշռում է երկնագույնը, ու որտեղ բոլոր անդամները նվազագույնը իրար չեն վստահում, առավելագույնը ատելությամբ են լցված միմյանց հանդեպ: Կոնվեյերի սկզբունքով աշխատող ԱԺ, որի նիստերին մասնակցելու խթանները գնալով նվազում են, պռոստը բան չկա անելու: Ոստիկանություն ու դատախազություն, որոնք քերոբներին բռնելու ու վրեքը փող աշխատելու փոխարեն, առավոտից իրիկուն ընկած են մի քան ջահելների հետևից, որ ատչյոտ տան հոպարին, կամ էլ ազատ ժամանցի պես թափառում են հյուսիսային պողոտտայում: Էս ջահելների վրա փող աշխատել չի լինի, իսկ ոստիկանն ու դատախազը ուզում են ուտել, ավեիլ շուտ լափել: Այսինք ինչ-որ պահի սրանք լուրջ հոգնելու են իրենց աննպատակ աշխատանքից, դավադիտ են լինելու: Իշխանությունները ուզեն թե չուզեն, պիտի ԵԽԽՎ որոշման ուղղությամ մի քանի քայլեր ձեռնարկեն, ու բաց թողնեն քաղբանտարկյալենրի մի մասին: Ասենք ինչքա՞ն կարող են Արամ Կարապետյանին պահել… Ձերբակալել են մարտի մեկից դեռ շատ առաջ: Վրան քրեական հոդված` միլիցա ծեծել, զանգվածային անկարգություններ կազմակերպել, և այլն չեն կարող դնել: Հոդված դնեն որ ՌՔ-ին զրպարտում էր Մեղրին ծախելու մեջ, ու ուղարկեն դատարան, վտանգավոր է: Բա որ Արամը բռնի ու դատարանում բոլորի ներկայությամբ ապացուցի, որ հա, լավ էլ ՌՔ-ն ուզում էր ծախել: Կարճ ասած ընդիմության ահագին առաջնորդներ մինչև ԵԽԽՎ հաջորդ նիստը, որտեղ Հայաստանի հարցը նորից պիտի լսեն, պետք է որ ազատ արձակվեն: Այսինք շարժումը բացի ԼՏՊ, Արամ, Ստյոպիկ, Րաֆֆիից նորից կունենա ակտիվ առաջնորդներ (չնայած Րաֆֆին ու Ստյոպիկը ուրշ խոսակցության թեմա են): Եթե այս ամենին նաև գումարենք մեր քյառթուների անոռուգլուխ տեղեկատվական քաղաքականությունը, երբ մարդկանց նորմալ ինֆորմացիա տալով, տներում պահելու փոխարեն, ավելի ու ավելի են բորբոքում ամեն Աստծու օրը Հ1անման հաղորդումներով բոլորին էշի տեղ դնելով, ապա շատ հավանական է, որ Հունիսի 20-ի հանրահավաքով զարկ տրվի պայքարի մի նոր փուլի, որը կհանգեցնի որևէ արտահերթ ընտրությունների` ԱԺ կամ նախագահական, կամ երկուսն էլ միասին: Ժողովուրդը արդեն տեսել է թե ինչպես են իրեն ծեծում ու սպանում: Դրանից արդեն ոչ մեկը չի վախենա, եթե չասեմ ընդհակառակը, էս անգամ կարող է թքեն ամեն տեսակի արտակարգ դրության վրա ու ասեն, դե արի ասեմ: Ու եթե հավաքված լինի լուրջ ժողովուրդ, էտ դե արի ասեմը կլինի ԴԵ ԱՐԻ ԱՍԵՄ ԱՐԱԱԱԱԱ:
Այս ամենին գումարենք այն, որ իշպանության ներսում, չնայած արտաքին հանդարտությանը, բավականին լուրջ գզվռտոց կա: Լիքը մարդ լիքը փողերով ստավկա էր արել ՍՍ վրա ու ակնկալիքներ ունի: Բայց էս երկիրն ու կառավարությունն էլ ռեզինից չի: Մի կտոր սութի երգիր: Ինչքա՞ն նոր պաշտոն ու բիզնես պիտի հորինեն որ բոլորը բավարարվեն: Ու այդ չբավարարվածների ցուցակը գնալով մեծանալու է:
Էլ չասեմ, որ կոալիցիոն փոխատեղումներն արդեն բոլորի, այդ թվում հանրապետականների նյիեռվերի վրա փիս ազդում են: Վահան Հովհաննիսյանն ինչ որ հայտարարություն արեց իրանից դուրս, հրաժարական տվեց, հիմա էն մյուս դաշտանակը՝ Մարգարյանը, կդառան ԱԺ զամ-խոսնակ, Վահանը կգլխավորի դաշնակցության խմբակցությունը, ու կպահեն նախարարական պորտֆելները: ՀՀԿ ֆազերն արդեն քցում են: ՕԵԿ-ին չեղած տեղից նորից պիտի բաժին հանեն: ՀՀԿ իր ազգային անվտանգությունը վտանգված է զգում, քանի որ մի քիչ շատ փող տվողի դեմը մի անգամից վիզն ռաջ, մեջքը հորիզոնական, դեմքով դուրս, խեցգետնային դիրքով ներկայացող ԱԽՔ-ը ոչ մի վստահություն չի ներշնչում: Էս օր սրան տվեց, վաղը ուրիշին կտա, ինչպես արդեն որերոդ անգամ:
Այնպես որ, Հունիսի 20-ից, շատ բան է կախված: Ներքաղաքական բոլոր գործոններ նպաստում են հաղթանակին: Մնում է որ ժողովուրդն ապացուցի, որ իրեն այդ հաղթանակը իրոք պետք է: Եթե չապացուցի, ուրեմն պետք չի: Ուրեմն մեզ հասնում ա ընգեր: Ուրեմն սրանից լավ չի կարա լինի, ու ես ու դու, ու մեր նման էլի մի քանի հոգի, լուսնից ենք իջել որ ավել բան ենք ուզում: Դրա համար էլ բացել եմ "Հունիսի 20-ի հանրահավաքը" քննարկման թեման: Տեսնենք ինչ տրամադրություններ կան, քննարկենք, պարզենք, ահագին ժամանակ կա:
Ամփոփեմ, հաղթանակի հավանականություն կա ու բավականին մեծ: Հաղթանակի համար պետք մի պահ թքել բոլոր արտաքին գործոնների վրա, հանուն նրա որ վաղը մենք իրոք արտաքին աշխարհի ներկայանանք որպես նորմալ երկիր, ու ուժերի վերջին լարումով դուրս գանք մի վերջին, վճռորոշ պայքարի: Պահը, the momentum, չի կարելի բաց թողնել, թե չէ նորից կսկվի տասնամյա ապատիայի ժամանակաշրջանը: Կամ ո՞վ գիտի տաս տարի հետո ինչ կլինի, էշի ու էշատիրոջ պատմության պես:
Ավելացվել է 16 րոպե անց
Ու մի բբան էլ ավելացնեմ: Երևի շատ էլ ճիշտ էր, որ ԼՏՊ չհաղթեց ընտրություններում: Это было бы банально.
Հաղթելուց հետո, մի կես տարի անց ժողովդրի մեջ կսկվեին բազարները, բա որ ասում էի սաղ աթոռի բազար ա, բա որ ասում էի բան չի փոխվելու, բա որ ասում էի սաղ խոսացած ա, ու ԼՏՊ ու ՌՔ մեջ էն գլխից համաձայնություն կար որ սենց պտի լինի, սրանք ուզում են իրար փոխանցելով առաջ գնան, ու սենց լիքը բաներ:
Հիմա, արդեն ահագին մարդ, հույս ունեմ մեծամասնությունը, հասկացավ, որ չէ, այ ախպեր.. էսի ԼՏՊ-ՌՔ բազար չի, մենք լուրջ, շատ լուրջ, խորքային, համակարգային պրոբլեմներ ունենք, արա խելքի եկեք, ջհանդամի գյոռն ենք գնում էս տեմպերով: Արդարություն, ազատություն, օրինականություն հասկացությունները պատահակն չեն հորինել մարդիկ, էսի սաղիս համար ա, արաաա: Կարճ ասած, այ հիմա, ժողովուրդը պիտի ապացուցի, թե իրոք ցանկանում է ինքը այն ինչ ցանկանում է (էս մի միտքը պիտի գրանցվի, գլուխգործոց էր), ու պատրաստ է արդյոք հանուն այդ ցանկությունների դուրս գալ պայքարի: Ու էլի վերադառնում են պարադոքսին, հելավ հելավ, չհելավ ուրեմն չհելավ:
Էջանիշներ