Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
Այսքանով հանդերձ, երբեք չի կարելի թուլանալ...
Այո, երբեք չի կարելի թուլանալ: Սա մեր երկիրն է, այստեղ են ապրել մեր պապերը ու ապրելու են մեր թոռները, էնպես որ կպահենք արյան գնով: Թող Չկասկածեն!!!

Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
Քանակը որակ չի, ու մեր բանակն էլ քնած չի. թեև ազերիների հետևից չենք հանսնում, սակայն առանց այն էլ շատ մեծ գումարներ ու ուշադրություն է հատկացվում բանակին, այս տարվա բյուջեով մոտ 400 մլն դոլար:
Ինչքան գիտեմ իրանցը 1 600 000 000 $ է, իսկ որ մերը 400 000 000 $ էր դա ես նոր իմացա:
Ինչ վերաբերվում էր ռուսական կողմից ստացովղ օգնությանը, ապա ինձ թվում է մի քիչ չափազանցրեցիր Fedayi ջան, ռուսները մեզ օգնում են զուտ էնքանով, որ մենք ենք Անդրկովկասում իրանց միակ ռազմակայանը /ես կասեի գաղութը /:
Որտեղից գիտես թե ռուսները մեզ էժան զենք են տալիս, վերջին հնգամյակում նման դեպք չեմ հիշում:

Ինչ վերաբերվում էր նրան, որ մենք ենք պաշպանվող կողմը էդ իրոք "պլյուս" ա, ես կասեի մի հատ մեեեծ պլյուս: Ու պատճառներից մեկն էլ էդա, որ ադրբեջանցիք վստահ չեն իրենց հաղթանակի վրա: