There Will Be Blood/Եվ արյուն կլինի (Նավթ)
ԱՄՆ, 2007
Ռեժիսյոր՝ Փոլ Թոմաս Անդերսոն
Դերերում՝ Դենիել Դեյ Լյուիս, Փոլ Դանո
Ժանրը՝ դրամա
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 138-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Ֆիլմից հետոայ էս վիճակում էի: Սա դարակազմիկ ֆիլմ է, երևի թե 21-րդ դարի լավագույն ֆիլմը: Ֆիլմի գլխավոր հերոսը Դենիել Փլեյնվյուն է, ով 1900-ական թվականների սկզբին Կալիֆոռնիայում նավթային հանքեր է գնում, հողաատերերին ոսկե սարեր խոստանում, բայց վերջում բոլորին խաբում ու հարստություն դիզում: Ֆիլմը հրաշալի սատիրա է ժամանակակից ամերիկյան բիզնեսի ու քաղաքականության մասին, այստեղ սրբերը լկտիանում են, բարոյական արժեքները արժեզրկվում, ամեն ինչ սուտ է, միակ ճշմարտությունը անազնիվ ճանապարհով աշխատած փողն ու իշխանությունն է: Իսկ վերջում արյուն կլինի, ինչպես և ֆիլմի վերնագիրը խոստանում է:
Ինձ ֆիլմի երաժշտությունն էլ էր դուր եկել մի ուրիշ կարգի, վերջում պարզվեց Ռադիոհեդի կիթառահար Ջոննի Գրինվուդն ա հեղինակը
Մի խոսքով արտակարգ ֆիլմ է, նայեք չեք փոշմանի: Ի դեպ 2008թ-ին ներկայացվել է Օսկար մրցանակի 8 անվանակարգերում, որոնցից շահել է 2-ը (Դենիել Դեյ-Լյուիսին Օսկար բաժին ընկավ լավագույն դերասան անվանակարգում):
Էջանիշներ