User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մենք պաշտոնապես չունենք ազգային գաղափարախոսություն, սակայն, եթե կցանկանաք, մեջ կբերեմ Լ. Խուրշուդյանի <<Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բավանդակությունը>> չգիտեմ ինչ կոչել հոդված, թե ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե կցանկանաք, մեջ կբերեմ Լ. Խուրշուդյանի <<Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բավանդակությունը>> հոդվածը ...
    Այո', խնդրում եմ, եթե կարելի է
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  3. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...

    Հայոց ազգային գաղափարախոսության էությունը և բովանդակությունը
    Ազգային գաղափարախոսությունը գաղափարների, հիմնադրույթների, գործոնների համակարգ է, որի նպատակը ժողովրդի ինքնապահպանումն է, ազատ, անկախ զարգացումը, բարեկեցիկ կյանքի ապահովումը:
    Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է` ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ գաղափարները այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը: Միաժամանակ, բնականաբար, ազգային գաղափարախոսության համակարգում յուրաքանչյուր ժողովուրդ` պայմանավորված իր պատմական զարգացման առանձնահատկություններով, ունի նաև իր յուրահատուկ հիմնախնդիրները:
    Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ռազմավարական և մարտավարական ծրագրերից:
    Ռազմավարական ծրագիրը բաղկացած է` ազգի ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և ազգային կրոնի հիմնադրույթներից: Այդ ծրագրում անհրաժեշտաբար իրենց պատշաճ տեղն են գրավում նաև յուրաքանչյուր ազգի առանձնահատուկ հիմնախնդիրները:
    Սակայն ազգային գաղափարախոսության հաղթանակի համար բավական չէ միայն ռազմավարական ճիշտ ծրագրի մշակումը: Հաջողության համար անհրաժեշտ է նաև բոլոր անհրաժեշտ գործոնները հաշվի առնող մանրակրկիտ մշակված մարտավարական ծրագիր: Մարտավարական ծրագիրը ժողովրդի պատմության տարբեր փուլերում, տարբեր պատմական պայմաններում ռազմավարական ծրագրի հիմնախնդիրների լուծման ուղիների համակարգն է: Եթե մարտավարական ծրագիրը չի ելնում պատմական իրականության բոլոր անհրաժեշտ գործոնների վերլուծությունից, նրա մեխանիզմը չի գործում: Հետևաբար, մարտավարական ծրագրի տապալմամբ չի իրականանում նաև ռազմավարական ծրագիրը: Ռազմավարական ծրագիրը կյանքի է կոչվում երկար, իսկ մարտավարական ծրագիրը` ավելի կարճ ժամանակահատվածի համար:
    Ազգային գաղափարախոսությունը` ռազմավարական և մարտավարական ծրագրերով, անվանվում է նաև Ազգային ծրագիր, իսկ որոշ երկրներում` Ազգային անվտանգության հայեցակարգ:
    Ազգային գաղափարախոսության առանցքը ազգի գոյապահպանումն է, ազգի գաղափարը: Ազգապահպանումը գերխնդիր է:
    Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական կատեգորիա: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ.
    ԼԵԶՈՒ
    ՄՇԱԿՈՒՅԹ
    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
    ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
    ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    ՀՈԳԵԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔ
    ՆԿԱՐԱԳԻՐ
    զգացում`
    ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
    ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    ՈԳԻ
    ԿՐՈՆ
    ՃԱՇԱԿ
    ԿԵՆՑԱՂ
    ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ
    ԸՆՏԱՆԻՔ...

    Դարերի ընթացքում ճակատագրի ընդհանրությամբ հիշյալ ազգային գործոնների հիման վրա ձևավորվում է յուրաքանչյուր ազգի ազգային ինքնությունը, ազգային դիմագիծը և ազգային անհատականությունը: Թվարկված գործոնները մտնում են ազգի գաղափարի մեջ և հանդիսանում ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ տարրեր:
    /շարունակելի.../
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 13.05.2008, 01:13: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (23.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38
  2. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  3. Հայոց Ազգային Գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.07.2008, 23:24
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 31.03.2008, 21:48
  5. Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.10.2007, 10:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •