User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Բացահայտենք մեր ստեղծածը...

  1. #46
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    շատ հետաքրքիր ես գրում, մի տեսակ լրիվ քոնն են ու էդ հրաշալի ա ապրես

  2. #47
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ հետաքրքիր ես գրում, մի տեսակ լրիվ քոնն են ու էդ հրաշալի ա ապրես
    Մեղսի մուամզել
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  3. #48
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    ՊՊԶԵՆՔ ՏՂԵՐՔ...

    Պպզենք տղեք.
    Պպզենք ու ասֆալտը մոտեցնենք դեմքներիս.
    Պպզենք տղեք մեր հին ու բարի հայաթում...
    Ծխենք տղեք:
    Սիգարետ վառենք ու խունկ շնչենք թոքերով տղեք...
    Կռանանք ու մեր մանկության հայցքը հիշենք տղեք,
    Երբ մանր էինք ու ասֆալտներ աչքներիս մոտիկ էրևում.
    Տխուր էինք ու
    Քայլում էինք հայաթում...
    Նեղացրել էին երևի, հոգիներս էին ուտում.
    Փոքր էինք...
    Ախմախ բաներ էինք մտածում;
    -Փախնեմ տնից..-Թող կարոտեն..-Անհանգստանան ու փնտրեն...

    «Մեռնեմ ձեր ջանին, տղերք»-
    Հիշվեց մանկության արտասանությունը.
    Ավելի ճիշտ `
    Մանկության հասցեյով ուղղված
    Մեր հասուն կարոտի խոսքերը...
    Այն ինչ մերն ա – Մերն ա տղերք!
    Այգիներ բերեք գինու,
    Գինու տակառներ բերեք` հարբելու,
    Հարբելու խոսքեր ասեք...
    Պպզենք տղերք մեր հայաթում.
    Պպզեք ու գետնին , միասին լուռ նայենք...
    .................................................................
    Ծերանում ենք տղերք,
    Արդեն վաղուց սկել ենք ծերանալ:

    Մահանում ենք տղերք,
    Արդեն վաղուց սկսել ենք մահանալ:

    Հայրիկներ ենք դառնում տղերք,
    Արդեն սկսել ենք հայրիկ դառնալ...
    ................................................................

    Սեփական որդու աչքերի մեջ`
    Վերածնվում ենք:
    Մենք չենք`
    Բայց երևի շարունակվում ենք...

    Պպզենք տղերք-
    Մանուկ դառնանք:
    Ծխենք տղերք-
    Անցած քայլերգով վերադառնանք...

    Դէ' ախպեր ջան,
    Վերջիննել լցրա ու ...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  4. #49
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Խոնարհման շղթայի ամրակը
    Մաշվում է:
    Պատանդ վերցված խենության-
    Բաժակն է լցվում:
    Քար է դարձել...
    Ճիչը սպասվող
    Քար էր կտրել,
    Լռել,
    Մարած կրակի պես քամուն սպասելով,
    Պահ էր մտել:
    Խավար էր դառնում հաջորդ տողիս միտքը.
    Խաղ էր վարում խաղավար խենթության
    Բաժակը լիքը...
    Երևի թե դա էր միտքը,
    Երևի չգիտեմ, թե խի այդպես արագ
    Խենթությունս ջահել
    Լքեց իր ամուր դրիքը:
    Ժամանակներն էին երևի այդպես,
    Երբ
    Վերքս - գիրք էր,
    Բերքս - միրգ էր,
    Երգս - կիրք էր,
    Երևի թե սիրտս լիքն էր...

    Անցյալում մնաց աշխարհս`
    ...
    Սաղ տեսիլք էր!

    Խենթությունս ջահել,
    Ծերացող ձեռքով
    Հոգիս էր շոյում,
    Կարծես մահացող հայրը – որդուն...

    Խոնարման շղթայի ամրակն է
    Մաշվում;
    Գազան է`
    Ոռնում է.
    Մագիլները խրած թիակներիս մեջ
    Մեջքովս թաքուն`
    Ուսիս է նստում...
    ......................................................
    Եվ այսօր նստած
    Խուցիս անկյունում,
    Ջղաձիգ մատներով գլանակս եմ վառում,

    Իսկ խոնարհման շղթայի ամրակը
    Մաշվում է,
    Մաշվում է,
    Մաշվում...


    Ավելացվել է 5 րոպե անց
    Իսկ սրա նախորդ գրածս (Չեմ համարձակվում այն անվանել բանաստեղծություն) երևի ամենաանտաղանդ բանն էր որ գրել է մարդկանց շարքում ծնվածներից մեկը...
    Վերջին խմբագրող՝ Mefistofel: 10.07.2008, 21:28: Պատճառ: Գրառման ավելացում
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  5. #50
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Վաղուց արդեն ես չեմ գրում...
    Չեմ խոսում երևի, նույնպես,
    Վաղուց:
    Խմիչքի մեջ սեր չեմ գտնում
    Ու սիրո մեջ` խմիչք...
    Վաղուց:
    Վաղեմի խուցս եմ ուզում;
    Ու առաջվա պես խենթանալ` գինուց...
    Պաթոսով էլ չեմ խոսում.
    Հնացել է.
    Հասկանում եմ...
    Կախում եմ խենթությունս,
    (որպես շքանշան)
    Ժամանակի մարմնին
    Ու հաելու մեջ սեփական աջքերի մեջ նայում`
    Լռում է,
    Լռում եմ ,
    Լռում ԵՆՔ`
    Բոլորս ենք լռում.
    Անգամ երբ ցավում է ,
    Նենգորեն լռում ենք…
    …………………………..
    Հէ~յ
    Տիկնայք և Պարոնայք`
    Կանչենք “Ի ԶԵՆ” և
    Ելնենք ընդդեմ
    Ագահ ժամանակին…
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  6. #51
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...


    Հէ~~յ,
    Լույստ բա'րին լինի~
    Պարոն Երևա'ն Ալեքսանդրի
    Թամանյան…
    Աշուն է բացվել
    Հարազատ իմ ,
    Տե'ս տուն են դառնում
    Մուսաներտ քոչվոր, մուրացկան…
    …………………………………………
    Քաղաքի անդունդից
    Մինչև երկինք բետոնե,
    Աշնան տերևից
    Մինչև մտքեր անէ
    Սկսում ենք մրսել-
    Տաք հագնվեք!
    …………………………………………
    Սազում է նոր շորտ`
    Տուֆից քարիտ պես, դեղնակարմիր…
    Իսկ օտարածին
    Հյուսիսային պողոտայիտ գույնը
    Կարծես քաղծկեղ լինի
    Սև թոքերիտ.
    Շատ ես ծխում
    Իմ թասընկեր քաղաք…

    Lավ, չտխրենք,
    Կարծում եմ
    Դեռ կգնանք փոռքով,
    Դեռ կելնենք բաց ծով
    Բաց սրտով,
    Մե'ր երգերով…
    Չէ որ վերքերը մեր
    Արագ են լավանում.

    Լույստ բարին
    Պոստսովետյան`
    Ընկեր Երևան!
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  7. #52
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Թագավորների ծնունդը

    Երկար միջանցք…
    Կարմիր աղյուս…
    Չորս քուրմ մոմով…
    Մատենագրի տառեր…
    Լատիներեն, շշուկ, աղոթք…
    Եկեղեցու զանգեր…
    Կարած շուրթեր երթումներով…

    Սահող չորս ուրվական…
    Աստվածների դատավորները
    Մեկ Աստվածին ծառա…
    Չորս խաղավար,
    Նոր իշխանի ծարավ…

    Միջանցք…
    Գավի մեջ թույն օրհնած…
    Լուսաբացին բաժին ընկավ սուգը,
    Հերթափոխվում է կուռքը…

    Արքաների արքան են – չորսը.
    Շուտով նոր գավ են օրհնելու…
    Հերթափոխվում է կուռքը`
    Կուռքապետերը- Ոչ!
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  8. #53
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Էս վերջեիս խառնենք…

    Խանգարում եմ խելագարությունը…
    Խանգարվածությունս խորանում է,
    Խթանում է խոսքիս խաղը…
    Վաղը…
    Խաղում է խաղավարը`
    Խաղաթխտերս ղառ են !
    Խելի համը դառն է…
    (Էս վերջերս մտքերս խառն են…)
    Վառ է…
    Ճրագս դեռ վառ է…
    Կիթառիս լարերի լարքը`
    Քար է…
    Հրաբուխի խառնարանի պես
    Աչքերս տաք են…
    Հառբեցողը – Կարգավիճակ է!

    Աստղերը` խամր են…
    Հրետորները` համր են…
    Ժամերը (էս վերջերս)` դար են…
    Խանութները բաց են,
    Հոգիները ամբողջությամբ վաճառբած են
    Անվերադարձ…
    Հակադարց հարված!

    Թքած`
    Մեկա էս վերջեիս բոլորս խառն ենք…
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  9. #54
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Եկավ գիշերը լուսնի կանչով,
    Եկավ և տիրացավ երեկոյին
    Պատվեց քաղաքը ամբողջ` մթով
    Եվ լապտերները վառվեցին:

    Մթում թաքուն են հայացքները
    Մթում կա մեծ հանգստություն,
    Ու աստղերի հուշած հանգերը
    Հոգուս էջիերն են լրացնում:

    Կենդանանում են բոլոր մտքերը
    Ու փարոսի են վերածվում:
    Այստեղ տիրում են սատանաները
    Որոնք ուղեղն են մեր խմում:

    Բացվող վերքի արտասուքում
    Արնահոսող սերն ենք տեսնում,
    Տեսնում ենք հայելին ցավի
    Որում մենք ենք արտացոլվում:

    Երբ խեղդում են տանջանքները,
    Ատամներով կոկորդից բռնած…
    Մենք սիրում ենք մեր վերքերը
    Նրանք պաշտպան են, հոգուն տանջված:

    Լռեց նորից գրչիս ձայնը,
    Լռեց գայլը ոռնացող:
    Ես լքում եմ այս աշխարհը…
    Կգամ դեռ`
    Մնաք բարով:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  10. #55
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    “Բոյիտ մեռնեմ”

    Դողում եմ …
    Մրսում եմ …
    Վաղը կթրաշվեմ (երևի)…
    Սենյակի անկյուններով եմ քայլում`
    Լսել եմ Աշունն ա գալիս…
    Ջղաձգվում եմ`
    Հանգիստ հլը!
    Մատներիս բարձիկները վառվում են,
    Ստեղնաշար են ուզում…

    Այրվում եմ ,
    Բայց միևնույն ա
    Ցուրտ ա…
    Ցուրտ ա…
    Ցուրտ ա…

    Մտքերս թարսի պես չեն ավարտվում…
    Ինչքան փչում եմ` մոմը չի հանգում…
    Չեմ հասկանում
    սուտ ա
    թե
    “Ցուրտ ա…”?!

    Ինչ-որ բան եմ ուզում!

    Մութ ա,
    Դուրսը մութ ա,
    Ստամոքսիս ցավը, բութ ա…
    Զանգեց ասեց, որ
    Օղին ցորենի հյութ ա…
    Ինչ վատ ա`
    Երկրիս անկումը- դարդ ա…

    Կատակ բան չի,
    Խելագարությունը լու’րջ ա…
    Տենց ասում են…
    Տենց լսել եմ…
    Լավ չեմ,
    Էս վերջերս շատ խառն եմ…

    Ինչ-որ բան չի հերիքում!
    Ծաղիկները կեղտոտ օդից
    Հողին են պարկում…
    Թարսի պես ամպերնը այսօր
    Քաղաքիս երկնքում են
    պարպում…

    Չի հերիքում`
    Մտքերս չեն հերիքում …
    Օդը,
    Թունդ խոտը,
    Ասֆալտի հոտը,
    Ինչ-որ բանի կարոտը,
    Այս ամենի մեջ
    Անգամ ծխախոտը խորդ ա…

    Ինչ որ, մի կարևոր բան չի հերիքում…

    Մեխանիզմիս մեջ
    Ատամնանիվ ա պակասում…
    …………………………………
    Զանգեց!
    -Ուր էս?
    -Գալիս եմ` - Ու վերջապես ավելացրեց,
    -Հետս էլ մի շիշ
    “Բոյիտ մեռնեմ”…
    -…Սպասում եմ!
    Վերջին խմբագրող՝ Mefistofel: 23.09.2008, 23:49:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  11. #56
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Էլի...
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  12. #57
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի...
    Էլի կլինի...
    Հաջորդ "Բոյիտ մեռնեմ" օղու այցելելուն պես...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  13. #58
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի կլինի...
    Հաջորդ "Բոյիտ մեռնեմ" օղու այցելելուն պես...
    Իսկ, որոնք են եղել առանց "Բոյիդ մեռնեմ"-ի այցելության?
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  14. #59
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    օյաղ չեմ կարողանում գրեմ... դրա համարել մեկ-մեկ շատ ախմախ բաներ էմ գրում... բայց օյաղ խելքով անգամ երկու բառ չեմ կարողանում իրար կապեմ...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  15. #60
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Բանաստեղծություններդ կարդալիս մոտս դրանք շտկելու մեծ ցանկություն է առաջանում: Եվ ոչ միայն տառասխալները, այլ ետ ու առաջ անել որոշ բառեր, ընդգծել որոշ հանգեր, որոնք ի սկզբանե առկա են, սակայն չգիտես ինչու չեն երևում...
    Քո բանաստեղծություններից յուրաքանչյուրը նման է հաճելի արտաքինով երիտասարդի /երբեմն էլ կնոջ/, որը կեղտոտ, յուղոտ, թափթփված շորերով դուրս է գալիս պանդոկից և օրորվելով, սյուները հաշվելով, պատերից կառչելով գնում է տուն` անցորդների մոտ միայն տարակուսանքով լի հայացքներ հարուցնելով:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •