User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Բացահայտենք մեր ստեղծածը...

  1. #31
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Mefistofel ջան, հաճախ շատ հասուն մտքեր ես արտահայտում, շատ ապշեցնող համեմատություններ ես անում, որ ինձ թվում է, թե տարեց մարդու գործեր եմ կարդում, բայց հետո էդ կարծիքս կորում է... Կարծում եմ, շատ ասելիք ունես ու շատ ամուր հիմք ունես ստեղծագործություններիդ համար՝ ԲՈՂՈՔ...
    Շատ լավ է, որ տպավորություն եմ թողնում.... թեկուզ եվ վատ

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    ... բայց, գիտե՞ս, ոչ մեկ նոր բան չի ասում իր ասպարեզում, մինչև որ լիովին չի տիրապետում դասականին...
    Չեմ թաքցնում- գրքերից կարդացել եմ միայն "доктор Айболит"-ը և "Մաթանալիզի հիմունքները: Ֆիխտենգոլց"...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ուզում ես էքսպերիմենտալ ու նոր երևալ, բայց էնպիսի տարրական (ուղղագրական և այլ) սխալներ ես անում, որ միանգամից տպավորությունը կորչում է (հասկանում եմ, որ, ասենք, հառբեցող-ը ու էլի մի շարք բառեր դիտմամբ ես էդպես գրում, բայց...)..
    Հեն էտա, որ չեմ ուզւոմ էքսպերեմենտալ թվալ... հիմա ինչնա ընդունված?! Որ գրեն ինչքան հնարավորա ժամանակին հարիր... իսկ ես գրում եմ երևանցու պես (Երևանի շքւնչը սիրողի պես) թեկուզ և անգրագետ երևանցու պես...


    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    .. Ու հետո, գործերդ հաճախ սահուն չեն կարդացվում, հանգերը բացակայում են... Չարենցն էլ պակաս հարբեցող չէր (դե համեմատություն չեմ անում, դրա համար շուտ է, բայց՝ որպես օրինակ), բայց իր գործերը հո կարդում ու կարդում ես ու նույնիսկ եթե տողերի վերջավորություններն իրար չեն բռնում, սահուն կարդացվում է...

    Մի փոքր տարբերությամբ, թեկուզ և գրում եմ պոեզիա, գրում եմ իմ ԱՍՄՈՒՆՔԻ համար (որ խմած, գոռամ նրանք փողոցում), այսինքն, եթե գեթ մի անգամ լսես ոնցեմ կարդում իմ ամենաանհանգավորած բանաստեղծությունը, կարողեմ վիճել, որ իսպառ կկորի այդ կարծիքտ ...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    ... Այ, օրինակ, "Երգ ակորդեոնի համար"–ը հաճույքով կլսեի, երգում ե՞ս.
    Երգում եմ , այո... նվագում եմ կիթառի, ակկորդեոնի ու դաշնամուր վրա... ունեմ մոտ 20-25 երգ, որ պանդոկներում մի 3000 ավել մենեջերի գրպանը մցնելով, կարողանում եմ նվագել ու երգել ....
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  2. #32
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Հեն էտա, որ չեմ ուզւոմ էքսպերեմենտալ թվալ... հիմա ինչնա ընդունված?! Որ գրեն ինչքան հնարավորա ժամանակին հարիր... իսկ ես գրում եմ երևանցու պես (Երևանի շքւնչը սիրողի պես) թեկուզ և անգրագետ երևանցու պես...
    չէ, չհամոզեցիր... այսինքն՝ երևի չեմ էլ համոզվի, որովհետև էլի նույն կարծիքին եմ. մինչև լիովին չտիրապետես դասականին, կանոնները ՃԻՇՏ քանդել չես կարողանա, որովհետև նախ պիտի դրանք բոլորը ճանաչես...

    Հ.Գ. էսպես որ գնա, երգերդ կհայտնվեն հեռախոսներում, հա? (կուրսեցիս էլ կիթառով երգեր է գրում, ընկերներն արդեն mp3-ը սարքել են
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #33
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Սահում են օրերը ժամանակի ողնաշարով
    Եվ դեպի վերեն բարձրանում անցյալի հուշերը:

    Երբ մանուկները իրենց ժիր խաղով
    Փորձում են ներխուժել մեր հիշողության խաչմերուկները,
    Մենք փախչում ենք բակից
    Եվ պատանդ վերցնում
    Մեզ հետապնդող ու ցավեցնող մտքերը:

    Եվ անցյալից եկող ամեն մի ոգի,
    Իր հետ բերելով մանկության ճամպրուկները
    Խոսում է մեր հետ և բացատրում հանգիստ
    Թե խի սպիտական մեր գլխի մազերը:

    Երևանը, հանգիստ քնով է տարվել,
    Քնել են անգամ բոլոր ղումարբազները.
    Փողոցները կեղտոտ դատարկվել են մեզնից…

    Տանուլ ենք տվել կարևոր խաղաթղտերը:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  4. #34
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    ՄԵԿ ՎԱՐԿԵԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ...

    Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
    Եվ ձգտում եմ գերազանցման,
    Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
    Հայտարարաում եմ սեփական
    Ձեռնպահությունը:
    Սահմանում եմ վերադասություն,
    Խոսքի առաքելություն,
    Ամբոխին ղեկավարողը
    Միայն անհամբերությունն է:
    Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
    Հայացքների բեկումը
    Կդառնա ներդաշնակության ոչնչացումը.

    Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
    Պատռած նկարից ընկնող
    Գիտակցությունը հոշոտաղ
    գազանն է.
    Որսորդի համար թիրախը, ինչ-որ մեկի կյանքն է…
    Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
    Նրա գահն է`
    Խոսքեր դրոշմելու գործարանը արդեն բացված է:
    Հղափոխության ազդանշանը
    և վառած վառոդի հոտը
    Ամուսիններ են`
    ապրող նույն տանը:
    Վստահության գրավականը
    Հինգ արյունների տարափն է,
    Առաջնորդների զվարճանքն է,
    Սատանաների սատանապարն է`
    Բարդ է.
    Այն ինչ կդառնա անտաղնադությամբ թալանի ավարը,
    Մեր համար դա ընդհամենը
    Թատերախաղ է...
    Վաղը
    Եվս մեկ վարկյան հեղափոխությանը...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    ՄԵԿ ՎԱՐԿԵԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ...

    Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
    Եվ ձգտում եմ գերազանցման,
    Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
    Հայտարարաում եմ սեփական
    Ձեռնպահությունը:
    Սահմանում եմ վերադասություն,
    Խոսքի առաքելություն,
    Ամբոխին ղեկավարողը
    Միայն անհամբերությունն է:
    Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
    Հայացքների բեկումը
    Կդառնա ներդաշնակության ոչնչացումը.

    Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
    Պատռած նկարից ընկնող
    Գիտակցությունը հոշոտաղ
    գազանն է.
    Որսորդի համար թիրախը, ինչ-որ մեկի կյանքն է…
    Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
    Նրա գահն է`
    Խոսքեր դրոշմելու գործարանը արդեն բացված է:
    Հղափոխության ազդանշանը
    և վառած վառոդի հոտը
    Ամուսիններ են`
    ապրող նույն տանը:
    Վստահության գրավականը
    Հինգ արյունների տարափն է,
    Առաջնորդների զվարճանքն է,
    Սատանաների սատանապարն է`
    Բարդ է.
    Այն ինչ կդառնա անտաղնադությամբ թալանի ավարը,
    Մեր համար դա ընդհամենը
    Թատերախաղ է...
    Վաղը
    Եվս մեկ վարկյան հեղափոխությանը...
    կեցցե'ս

  6. #36
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Քայլիր քայլերտ,
    Երիտասարդ:
    Քամի չկա քաղաքի մեջ:
    Փողոցներում,
    Պուրակներում...
    Պահես մտնում ամեն երկրորդ
    Փակուղիյում:
    Քայլի’ր - քայլելը օգտակար է...

    Ոտքտ - քարին,
    Աչքտ - սարին,
    Սիրտտ - վախին,
    Մահտ-կյանքին
    Դիպավ`
    Անդրադարձավ,
    Արձագանքեց,
    Ողնուղեղով դեպի գլուխտ գլորվեց...
    ...հիմա նորից:

    Քայլիր քայլերտ,
    Ծերացած
    Եվ թևակոխի
    Հաջորդ քո կյանքը...
    Քայլիր,
    Անվերջ հարցերի մուրացկան,
    Չե որ, կորում է
    պատասխանտ...
    ...նորից:

    Քայլիր քայլերտ,
    Նոր ծնված
    Եվ կյանքը համտեսի
    աստվածների հետ:
    Քայլիր`
    Նրանք շուտով կգան`
    Քո ետևից,
    Որ գողանան հաղթանակներտ...
    Քիչ մնաց,
    Եվս մեկ քայլ
    Քայլիր`
    Գրեթե երիտասարդ:

    Նորից...
    Վերջին խմբագրող՝ Mefistofel: 11.04.2008, 16:09:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  7. #37
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայլիր քայլերտ,
    Երիտասարդ:
    Քամի չկա քաղաքի մեջ:
    Փողոցներում,
    Պուրակներում...
    Պահես մտնում ամեն երկրորդ
    Փակուղիյում:
    Քայլի’ր - քայլելը օգտակար է...

    Ոտքտ - քարին,
    Աչքտ - սարին,
    Սիրտտ - վախին,
    Մահտ-կյանքին
    Դիպավ`
    Անդրադարձավ,
    Արձագանքեց,
    Ողնուղեղով դեպի գլուխտ գլորվեց...
    ...հիմա նորից:

    Քայլիր քայլերտ,
    Ծերացած
    Եվ թևակոխի
    Հաջորդ քո կյանքը...
    Քայլիր,
    Անվերջ հարցերի մուրացկան,
    Չե որ, կորում է
    պատասխանտ...
    ...նորից:

    Քայլիր քայլերտ,
    Նոր ծնված
    Եվ կյանքը համտեսի
    աստվածների հետ:
    Քայլիր`
    Նրանք շուտով կգան`
    Քո ետևից,
    Որ գողանան հաղթանակներտ...
    Քիչ մնաց,
    Եվս մեկ քայլ
    Քայլիր`
    Գրեթե երիտասարդ:

    Նորից...
    Շա~տ հետաքրքիր ես գրում! Ռիթմը ընտիր էր! ...էս անգամ նույնպես հիշեցի Չարենցին
    ...մենակ թե, էլի պիտի գրեմ, որ խոսքդ-գիրդ մշակման կարիք ունի, թեև, տեսնում եմ, չես ուզում... հո չե՞ս վախենում: Վստահեցնում եմ, եթե ճիշտ մշակես (իսկ դու, կարծում եմ, ճիշտ կմշակես), հաստատ լեզուդ ու ռիթմդ չեն տուժի
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #38
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շա~տ հետաքրքիր ես գրում! Ռիթմը ընտիր էր! ...էս անգամ նույնպես հիշեցի Չարենցին
    ...մենակ թե, էլի պիտի գրեմ, որ խոսքդ-գիրդ մշակման կարիք ունի, թեև, տեսնում եմ, չես ուզում... հո չե՞ս վախենում: Վստահեցնում եմ, եթե ճիշտ մշակես (իսկ դու, կարծում եմ, ճիշտ կմշակես), հաստատ լեզուդ ու ռիթմդ չեն տուժի
    Շնոր-հա-կա-լու-թյուն

    Գիտեմ որ քերականությունից թույլ եմ... չէ ` շատ թույլ եմ... չէ` անգրագետ եմ մի խոսքով
    Բայց դե ինչ անեմ, որ չեմ կարողանում հիշել ու սովորել էտ ՔեՐաԿաՆուԹյՈՒնԸ, համել էտ ես չեմ մեղավոր, դա իմ ծույլություննա
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  9. #39
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Բարև , իմ շաաաաատ սիրելի պոետ ջան ՜ ... բա որ իմանաս ինչքան ուրախացա, որ էստեղ էլ ես մտնում … միշտ սիրել եմ քեզ կարդալ. երբեմն նունիսկ կատաղում եմ վրադ, բայց ոչինչ. միգուցե ռուսերեն գրածներիցդ էլ տեղադրես՞ .
    գրածներդ կարդալ նույնիսկ պետք չի ինդ, բայց միչևնունն է, շատ սիրում եմ ու միշտ զարմանալու նոր բան եմ գտնում =)

  10. #40
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Ռուսերեններնել կան, "Ոչ հայերեն ստեղծագործություններ" բաժնում
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  11. #41
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    OK!
    հուսով եմ իմացար թե ով եմ... բայց տրամադրությունդ դուրըս հեչ չի գալիս...
    հենց հիմա մի գործ մոգոնիր տրամիդ մասին, գլուխ հանեմ քեզանից

  12. #42
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Կրակները,
    Փոթորիկները,
    Վազանցում են զգացմունքները.
    Հույզեր. հույզեր, հույզեր…
    Հոգու աղետը գրում է
    Հատորներով վեպեր:
    Դիմագծեր են ձեռք բերում անգամ առարկաները,
    Ձեռքերով կռծում էս բետոնացած պատերը:
    Դեղահաբերը լցրած սեղանի դեմքին,
    Մոխրաման,
    Սև սուրճ,
    Ծխացող մատներ…
    Փողոցները հրաժարվում են ստորագրել քայլերտ,
    Մակարդված արյունը
    Ցավացնում է քունքերտ:
    Ինչ-որ բանեն գոռում
    Նկարածտ տառերը,
    Ողնաշարն էլ արդեն
    Չի պահում իր բեռը:
    Մոլորակը կրկին
    Կատարեց իր պտույտը,
    Տարիներն ինչպես միշտ, մատուցում են ցուրտը.
    Սուտ է!
    Սուտ է!
    Սուտ է!
    Վատ է այն , երբ դառն է դիմացտ դրված սուրճը:
    Նյարդերդ լարված են
    Ու սկսում են բողոքի ցույցը,
    Խարխուլ է վաղուց
    Ամրոցիտ մատույցը:
    Գլորվող արցունքը
    Կատարում է րի պարտքը…

    Դիմավորեք պարոնայք`
    Եթերում
    Հոգևարքն է!
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  13. #43
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    wow!~

    Ավելացվել է 1 րոպե անց
    սա իմ խնդրանքի պատասխանն էր՞
    Վերջին խմբագրող՝ Փիսիկ: 12.04.2008, 00:56: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #44
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացահայտենք մեր ստեղծածը...

    Ու-հու

    Այլ կերպ ասած` խմցնում եմ ինձ
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  15. #45
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքն անողոք է...

    ԱՆՑՈՐԴՆԵՐԸ…

    Նայում եմ փողոցին ու…
    Լռում են նրանք;
    Վազում է կատուն ու
    Ճանապարս անցնում…

    Քայլում են նարանք ու
    Բոլորով ոտքի տակ նայում,
    Սողոսկում են վերև`
    Ուղեղումս վերաբնակվում…

    Քայլում են – ապրում,
    Ապրում են ներսում…
    Ներսում են սկսում,
    Հողի տակ ավարտում…

    Անցորդների դարում`
    Երազանքը անցնող,
    Վերջին ճիչն է դաջում
    Բետոնին չորացող…

    Վանդակները քայլող
    Շտապում են անդունդ:
    Ամեն վանդակում
    Կես հոգի է ապրում...

    Բախտի որսորդները
    Գրոշներ են մուրում
    Եվ նրանց երազանքները
    Արդեն մեր մոտ են ծնվում…

    ……………………………………

    Նայում եմ փողոցին ու…
    Լռում են նրանք;

    Մտնում ենք ամբոխի մեջ
    Ու կորում ԱՆԻՄԱՍՏ:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •