Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
Արդեն վերադարձել ենք

իմ կարծիքով նախնական դրված նպատակակետին հասանք՝
1. Ուշադրություն գրավեցինք, թե ոստիկանների, թե լրատվամիջոցների, թե մարդկանց
2. կարողացանք թռուցիկների և զրույցների միջոցով մարդկանց ճիշտ տեղեկատվություն տալ, նրանց էլ խառնել այս հարցին
3. Բարով խերով գնացինք, բարով խերով հետ եկանք

Ինչ հիասքանչ բնություն է այնտեղ, երբ տեսա այդ անտառները և պատկերացրեցի, որ կարճ ժամանակ անց այն այլևս չի լինի, աչքերս ակամայից արցունքոտվեցին:

Իսկ ինչ հետաքրքիր ու բազմազան ժողովուրդ էր հավաքվել.... բոլորը տարբեր, բայց միասնական ընդհանուր գաղափարի շուրջ:

բա մեր հեծանվորդները, շատ դիմացկուն ու կարգապահ էին: Էհ լավ էր, ափսոս շուտ պրծավ
ճիշտ ա ասում

վա՜յ, ինչ լեցուն ու բազմազան օրեր էին... ընդամենը 2 օր , բայց ինչքա՜ն տպավորություններ, ծանոթություններ, հուշեր... հենց սկսած նրանից, թե ոնց ես ու ընկերսներիցս մեկը Ապարանի մայրուղում ավտոստոպով հասանք էրեխեքին բա հեծանիվն ինձ ենթարկելու դաժան փորձերը է՜հ, հենց մի քիչ ստացվում էր, երթը վերսկսվում էր ու հեծանիվը գլորվում էր ուրիշի ոտքերի հրամանով, հաջորդ փորձը էլի սկսում էի 0-ից
վախ, բնությու՜նը եղանական էր հետաքրքիր, բոլոր հնարավոր եղանակները տեսանք՝ անձրև, կարկուտ, ձյուն, սառը քամի, արև, շոգ... ինչքա՜ն տարբեր մարդկանց ու կարծիքների հանդիպեցինք/բախվեցինք... հաշտվեցինք ու ժպտացինք

ես էլ եմ ֆոտոներ ուզում!!! վիդեոն էլ կաշխատեմ մի նորմալ տեսքի բերել

... բա ետ գալուց հետո ինչեր եղա՜ն
տուն հասա, նոր իմացա, որ էն հավեսով երիտասարդ կինը, հոգատար մայրիկն ու լավ հեծանվորդը ոչ այլ ոք է, քան Զարուհի Փոստանջյանը իսկ էսօր առավոտյան էլ չալարեցի գնացի ՀԱՊ կինոդիտումների, որտեղ Մանուկին հանդիպեցի (ով ճանաչում է՝ ), բավականին զբոսնեցինք ու զրուցեցինք, Սունդուկյանի անվան թատրոնի այգում էլ տղաներից մեկին հանդիպեցինք, անունը, կարծեմ Արամ էր (Ֆոբուսը չէ )... շատ ուրախ էի, որ օր էլ չանցած հանդիպեցինք, լավ կլիներ, որ վանաձորցիներն էլ էստեղ գային, բոլորով մի հատ նորից հանդիպեինք
... և ոչ միայն հանդիպեինք... մեզ, որպեսզի պոկեին թեղուտցի երիտասարդների հետ զրույցից, ասացին, թե հաջորդ օրը առավոտյան կվերադառնանք նրանց մոտ, էն էլ հաջորդ օրն արդեն Երևանում էինք... էդ երեխաները մնացին մեզ սպասելով ես շատ վատ եմ զգում դրա համար, հիմա կմտածեն՝ խաբեցին, գնացին... շատ-շատ եմ ուզում մեկ անգամ էլ գնանք (ավտոբուսում էս խոսակցությունը եղել է, բայց վերջնական ոչինչ չորոշվեց), ոչ թե ճանապարհի վրա ծախսենք ժամանակի մեծ մասը, այլ հենց Թեղուտի ու թեղուտցիների, հաջողացնենք հանդիպել էդ Վալեքսի ոչ միայն պահակներին, այլև կազմակերպիչներին... համ էլ էդ երիտասարդները, ում հետ զրուցում էինք, էնքան լավն էին, էնքան հետաքրքիր ծրագրեր կարելի է նրանց հետ մշակել... մեծերը մենակ ասում են "գալիք սերնդի համար ենք անում", բայց էդ "գալիք սերունդը" հեչ էլ չէր ուզում գործարանում աշխատել, իրենք ուրիշ կերպ են տեսնում գյուղի ապագան, հենց իրենց հետ է պետք համագործակցել ու կապել հետագա ծրագրերը.

Վարդան ջան, քեզ շա՜տ շնորհակալություն, որ տեղեկացրեցիր, փոխանցիր շնորհակալություններս ու հիացմունքս մնացած կազմակերպիչներին էլ՝ Հրայր, Մարիամ, Արման... դուք շատ-շատ-շատ լավն եք!

Հ.Գ. հա... ի դեպ, Ակումբից 5 հոգի կայինք