http://bnamard.blogspot.com/2008/06/...kan-ayguc.html
Կրկին ահազանգ.!!!!!!!
մի քանի օր առաջ բուսաբանական այգում էի, մի քանի տարեց մարդ {50,60} և նրանց թոռնիկը, օրը ցերեկով, ՏԻՐԻ ՀՐԱՑԱՆՈՎ, մի կողմից գարեջուր էին ըմպում, մյուս կողմից` կաչաղակներ և ագռավներ էին վերացնում, իսկ թոռնիկը այդ արնոտ դիակները հավաքում էր պարկի մեջ ` այնուհետև "տրամաբանական" ավարտին հասցնում:
Նրանց մոտենալը ոչինչ չփոխեց .
Ավելին, նրանք էին տերն ու տիրակալը~ և ըստ նրանց խոսքերի, իրենց առաքելությունն է ԱՆՊԵՏՔ, ՊԱՐԱԶԻՏ թռչուններին վերացնելը :
~ՇՈԿ~
Բուսաբանականում մարդ չկար այդ պահին, այսօր նորից գնացի, որ պարզեմ, ՈւՄ ԴԻՄԵԼ ԱՅԴ ԴԵՊՔԵՐՈւՄ, երբ ԲՈւՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈւ պահակներից մեկը վատ է լսում, մյուսը` վատ տեսնում....
Ավելին, պարզեցի ՈՐ ՍԿՅՈւՌԻԿՆԵՐ ԵՆ ՈՐՍՈւՄ և տանում Զեյթունի շուկա 25.000 վաճառում` ու վատն գիտեք ինչ է՞, որ մեկ ամիս շարունակ, մի մարդ գալիս է, օրը ցերեկով, և անում այդ ոճրագործությունը` ԴԱ ՊԱՏՄՈւՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ, որոնք անտարբեր անցնում են և ոչինչ չեն ձեռնարկում ԷԿՈՑԻԴԸ կասեցնելու համար!!!!!!!!!
հետո էլ ասում ենք ինչու ենք անապատանում, կանաչազրկվում, հոգեզրկվում:???
Մի փոքր բան փորձեցի պարզել, իմացա, որ այդ դեպքերում հնարավոր է զանգել ավանի ոստիկաններին և կանչել դեպքի վայր.Գուցե աշխատի....
չնայած մարդկանց անտարբերության դեպքում, դժվար, թե նա գա և կասեցնի, ուստի կոչ եմ ԱՆՈւՄ սիրելի բնապահպաններ, ՄԵՐ ՄԻԱԿ ԱՅԳՈւ`ԱՆՏԱՌԻ, ԷԿՈ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ գործընթացներում ակտիվ մասնկացություն ցուցաբերել:
Հաճախ այցելել այգի, փորձել նկարահանել կատարվածը, աղմուկ բարձրացնել, փորձել զեյթունի շուկայում մոտենալ այդ մարդուն,նկարել, գտնել, բռնել~ԱԽՐ էԴՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԱՅ!!!
Եթե կան ավելի լավ առաջարկներ խնդրում եմ ԿԻՍՎԵՔ, ԱՆՄԱՍՆ ՄԻ ՄՆԱՑԵՔ ...ԹՌՉՆԱՍԵՐՆԵՐ, ԲՆԱՍԵՐՆԵՐ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՉ Է ԱՆՈւՄ ԲՈւՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈւ ՏՆՕՐԻՆՈւԹՅՈւՆԸ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
պ.ս.մեկ դաժան բան ևս, պատմած աշխատողների և տեսնողների կողմից, գեղեցիկ թռչուններ են հայտնվել {ի դեպ խոսակցություն կա, որ Իրաքի պատերազմից միգրացիա կատարած, լցվել են մեր այգիները անտարները} , "դաժանները" հրապուրվելով այս թռչունների գեղեցկագույն արտաքինով` ՀԱՑԻՆ ՍՈՍԻՆՁ ԵՆ ԿՊՑՆՈւՄ, ՈՐ ԳԱ ԿՊՉԻ, ԱՅՆՈւՀԵՏԵՎ ՆՈւՅՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ՆՈւՅՆ ՑԻԿԼԸ, ԴՈւՐՍ ԳԱՆՔ ԱՆՎԵՐՋ ՊՏՏՎՈՂ ՄԱՀՎԱՆ ՕՂԱԿԻՑ
*
![]()
Էջանիշներ