Նորմարդ
Ձեր դատողությունների հետ ես լիովին համաձայն եմ: Ես ինքս էլ եմ կատարել մոդելավորման այն մեթոդը, որը շարադրեցիք դուք: Ավելին, եթե նույնիսկ ոչ նետաձիգների, այ մերձամարտի զենքով զինված ռազմիկների հարվաշները հաշվենք և միջինը մի ռազմիկին 1 րոպեում ընդունենք 3 հարվաշ, որոնցից 1 է մահացու, կրկին հանգում ենք այս թվերի ժխտմանը: Ուղղակի գրքիս մեջ ես չուզեցի այդքան մանրանալ և ուղղակի գրեցի այսպես
Այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք, ով երբևէ մասնակցել է խմբակային տուրուդմփոցի, կհաստատի, որ իրականում նման դեպքերում իրադարձությունները զարգանում են չափազանց դինամիկ, իսկ փոխադարձ հարվածները հասցվում են մեծ հաճախականությամբ, ատելությամբ ու հարվածային ուժով: Ու թեև հիշատակված տուրուդմփոցների ժամանակ կողմերը որպես կանոն չեն ունենում թրեր, նիզակներ, դաշույններ, տապարներ, աղեղներ կամ գուրզեր և ըստ էության չեն էլ ձգտում լուրջ մարմնական վնասվածք հասցնել հակառակորդ կողմին, սակայն նույնիսկ այդ դեպքում ընդհարման առաջին իսկ վայրկյաններից ի հայտ են գալիս ուղեղի ցնցում ստացած, ինչպես նաև ջարդված գլխով, քթով և վերջույթներով մարդիկ:
!!Sinner!!
Արդեն ասացի, որ հաղթանակի չափանիշը միայն <<հակառակորդին մարտադաշտից փախցնել>>-ը չէ: Այո, դեպքերի 99 տոկոսում այդ չափանիշը արդեն միայն բավարար է, սակայն լինում են ավելի բարդ դեպքեր, որտեղ <<ով հաղթեց, ով պարտվեց>> հարցը պահանջում է խնդրի ավելի խորը դիտարկում: Դրա համար էլ ես գրեցի հաղթանակի ստրատեգիական և տակտիկական բաղադրիչների մասինԵթե ես չանդրադարձա Բորոդինոյի ճակատամարտին, դա չի նշանակում, որ համաձայն եմ Ձեր հետ Բորոդինոյում էլ... եթե ռուսները հաղթանակ տարան, էտ դեպքում ինչի՞ էին ստիպված նահանջում: Ձեզ մի քիչ տարօրինակ չի՞ թվում, որ հաղթող զորքը լքում է իր մայրաքաղաքը, թույլ է տալիս թշնամուն առանց դիմադրության գրավել այն: Իմ անձնական կարծիքով ռուսների մեջ էլ են եղել Եղիշեներ, որոնք ցանկալին ներկայացրել են որպես իրողություն
Դուք մեթոդական սխալ եք թույլ տալիս: Եկեք Եղիշեին չվստահենք, որովհետև նա Վարդանական էր, եկեք Ստեփանոս Օրբելյանին չվստահենք, որովհետև նա Օրբելյան էր, եկեք Հովհանն Մամիկոնյանին չվստահենք, որովհետև նա Մամիկոնյան էր, եկեք Պլուտարքոսին չվստահենք, որովհետև նա հիացած էր հռոմեցաի զորավարներին, եկեք Հերոդոտոսին չվստահենք, որովհետև նա հույն էր, եկեք Էրեբունի ամրոցում գտնված սեպագրին չվստահենք, որովհետև այն գրվել է Արա 2-ի հրամանով…Նորից ասեմ, որ Եղիշեին չեմ վստահում: Բնականաբար ինքը պետք է արդարացներ իրենց պարտությունը, որովհետև տվյալ պարագայում շահախնդիր կողմ է հանդիսանում:
Այս մեթոդով առաջնորդվելիս դուք մտնում եք փակուղի: Դրա փոխարեն ես առաջարկում եմ լինել օբյեկտիվ և սթափ: Բոլոր սկզնաղբյուրների հետ շանոթանալ և գալ տրամաբանական հետևության:
Չեմ հակասում, եղբայր: Իզուր ես դու այդքան թերագնահատում ինձ: Գաղտնիքն այն է, որ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԹԵՎՈՒՄ և այս հանգամանքը հավասարակշռում է ՆՐԱՆՑ ԱՆԽՆԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, քանի որ պարսիկները գտնվում էին ՈՂՋ ՃԱԿԱՏՈՒՄ:Այստեղ ինքներդ Ձեզ հակասում եք: Եթե ուրացողները անխնա օգտագործվում էին, ամբողջ մարտի ընթացքում մասնակցում էին, իսկ պարսիկները խնայվում, ուրեմն ամենաշատ կորուստ կկրեին բնականաբար ուրացողները: Իսկ Դուք նրանց կորուստների տոկոսը տարածել ողջ բանակի վրա
Այդ հարցով վաղուց ի վեր զբաղվում է ոչ անհայտ Բաբկեն Հարությունյանը: Խորհուրդ կտամ ծանոթանալ նրա աշխատություններին: Ի դեպ, մի քանի տարի առաջ նա ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և հենց ինքն էլ ասաց այս թվերը…Որտե՞ղ են գրված: Ուղակի ես ընդհանրապես գաղափար չունեմ պատմական Հայաստանի բնակչության թվաքանակի մասին, շատ կցանկանայի կարդալ: Եթե դժվար չի, հղում կատարեք լա՞վ
Կասկածում եմ տվյալնի Սյունիների մասով, ոչ ոչ մնացածի, քանի որ մնացածի պարագայում Զորանամակի տվյալները հաստատվում են նաև այլ մատենագիտական աղբյուրներով: Տիգրանի ժամանակ Մեծ Հայքի կայսրությունը /վերջին բառը առաջին երկուսի հետ ինճ անսովոր է/ ուներ 300.000 բանակ, որից բուն Հայկական էր մոտ 180.000 այդ թվում Ծոփքի, Կիլիկիայի և Հայոց Միջագետքի թագավորությունների բանակները:քիչ անց, Սյունիքի զորքերի հետ կապված, Դուք կասկածում եք Զորանամակի տվյալների ճշմարտացիությանը (անկեղծ ասած ես էլ չեմ հավատում: Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ 120000 զորք չունեինք, իսկ եթե ունեինք էլ, կեսը հպատակ ժողովուրդների զորքերն էին), իսկ այստեղ այն հիմք եք ընդունում
Ես վերևում արդեն շարադրեցի այդ թվերի սխալ լինելու հիմնավորումը: Իսկ պարսկական տվյալներ… ուղղակի չկան: Հազկերտ 2-ի մասին մի քանի բառով հիշատակում է <<Շահնամեն>>, սակայն ոչ մի խոսք հայերի մասին:Իմ կարծիքով մոտ 25-30 հազար կանոնավոր բանակ է եղել, իսկ մնացածը աշխարհազորայիններ (ընդհանուր 66000 եթե հավատանք հակական հանրագիտարանին): Իսկ պարսկական բանակը 90000 (նորից հանրագիտարանի տվյալներով), ոչ թե 198000 (Եղիշեն պետք է ցույց տար, որ ուժեղ հակառակորդի ենք պարտվել, դրա համար էլ, եթե ասեր նույնիսկ, որ պարսիկները հայերից 10 անգամ շատ էին, չէի զարմանա): Բայց կցանկանայի այս մասին պարսկական տվյալներ կարդալ: Ավելի օբյեկտիվ կլինեն իմ կարծիքով:
Ես ծանոթ եմ դրանց: Դրանք լկտիաբար ստում են…Մեջբերում:
Ըստ սկզբնաղբյուրների Դարեհն ուներ 140.000 բանակ, իսկ Ալեքսանդրը, ԸՍՏ ԻՄ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ մոտ 210.000
նենց կուզեի մեր պետական բյուջեն էլ Դուք հաշվարկեիք
Ես Ձեզ հստակ կարող եմ աղբյուրներն էլ ասել, որտեղ է գրված 47000 զինվոր:
1. Արիանոս Փլաբիոս - Ալեքսանդրի արշավանքը
Կուրցիուս Ռուֆուս - Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը
Երևան, 1987, էջ 103
2. Microsoft Encarta DVD 2006
Բանն այն է, հունական 215.000-ը ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ չէր հանդես գալիս մակեդոնացիների դեմ, իսկ առանձին վերցրած Ֆիլիպի 40.000-ը և քանակապես, և որակապես գերազանցում էր իր բոլոր հակառակորդներին – Սպարտա, Աթենք և այլն: Այսինքն Ֆիլիպը <<տերև առ տերև կերավ Հունաստանը>>:Ինչպե?ս կարելի է հավատալ, որ Ֆիլիպ II-ը իր 40000 բանակով գրավեց Հունաստանը, որը ուներ 215000-անոց բանակ, ընդ որում նրանց ռազմավարությունը, զինվորների կարգապահությունը, զենքերը գրեթե նույնն էին:
Իսկ Դարեհի զորքը` ի տարբերություն մակեդոնականի, բաղկացած էր մանր ազգերի ու ցեղերի մարտիկներից, որոնք այդքան էլ հավատարիմ չէին նրան, ոչ լավ պատրաստված էին, ոչ կարգապահ, ոչ էլ լավ զինված: Դարեհն էլ վախկոտի մեկն էր:
Աքեմենյան բանակը գուցե և չէր հասնի հունականին, սակայն այն այնքան էլ վատը չէր: Ինչ վերաբերվում է Դարեհ Կոդոմանին, ապա նա կարշես այնքան էլ վախկոտի մեկը չէր և հույն սկզբնաղբյուրները կրկին ստում են: Նուն Դիոդոր Սիկիլացին պատմում է մի էպիզոդի մասին, երբ Դարեհը, որը դեռ արքա չէր, արշավում է կատիշների դեմ: Եվ երբ ճակատամարտից առաջ կատիշների մի հզոր ռազմիկ մենամարտի է հրավիրում Դարեհի բանակից ցանկացած մեկին, առաջ է գալիս հենց Դարեհը և հաղթում ու սպանում այս կատիշին մենամարտում:
Ինճ վերաբերվում է Համլետ Դավթյանի Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»-ին: Ես շանոթ եմ այդ գրքին: Կուզենայի, որ հեղինակը այստեղ լիներ, որ իմ ստորև շարադրվող քննադատությանը նա պատասխաներ, բայց երևի դա չի լինի…
Ինչևիցե
1. Ինչպես կարելի է ենթադրել գրքի ուսումնասիրման արդյունքում, հեղինակը իրոք պատմաբան, հրապարակախոս է, այլ ոչ թե ռազմական պատմաբան: Հակառակ դեպքում նա գրքում թույլ չէր տա զուտ ռազմապատմական բնույթի սխալներ կողմերի կորուստների, ինչպես նաև Իսոսի ճ-մ-ի մասին:
2. Մի քիչ խառնվենք քաղաքականությանը /ֆորումներում հեչ չեմ սիրում այդ բանը անել, բայց դե մի անգամ բացառություն անեմ կաննոներիցս/: Դատելով Եկեղեցու վրա հեղինակի հիմնականում անարդարացի հարձակումներից, ինչպես նաև նրանից, որ հոդվածը տպվել է <<Առավոտ>>-ում, կարելի է ենթադրել, որ գիրքը ավելի շատ գրվել է այն բանի ազդեցության տակ, որ վերջին շամանակներս ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ անընդհատ հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, ինչը ուղղակի անընդունելի է /քաղաքակնության մասին այսքանը, այս թեմայով բանավեճի չեմ մասնակցի/:
Էջանիշներ