Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
պատմությունը ապացուցել է որ ամեն շարժում չէ որ հանգեցրել է հեղափոխության, սակայն բոլոր կատարված հեղափոխությունները սկսվել են կամ եղել են շարժման արդյունք: Հեղափոխությունների պատմությունը ուշադիր ուսումնասիրելիս անհնար է չնկատել հեղափոխության շուրջը պտտվող տարբեր տրամաչափի ու ոճի "գաղափարախոսներ" մանավանդ հեղափոխության այն ստադիայում երբ հեղափոխությունը կամ սկսված շարժումը թեվակոխում է, կամ անցնում է սաղմնային վիճակից դեպի կայացման փուլ: Շարժման համար սա ամենավտանգավոր փուլերից մեկն է, այդ փուլում առաջացած քաոսը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարատեսակ ու տարաբնույթ, նույնիսկ ամենահակասական ու անտրամաբանական գաղափարների ոչ միայն ազատ արտահայտման այլեվ ինչքան էլ տարօրինակ հնչի հայտնվում են մարդիկ որոնք նույնիսկ սկսում են հետեվել այդ գաղափարներին: Իհարկե սրա պատճառներից մեկն էլ, եթե ոչ առաջինը, դա այն է որ մարդկանց մի որոշ խումբ միշտ հակված է մտածելու որ ամենախելացի գաղափարները այն գաղափարներն են որոնք շարադրված են գեղեցիկ ոճով եվ անհասկանալի են: ՄԻ խոսքով հայտնվում են բազմաթիվ սուտ մարգարեներ: Այսօր մեր իրականությունում էլ են շատացել բազմաթիվ քրիստոսանման փրկիչներ ու մարգարեներ, որոնց գաղափարները շատ վտանգավոր են շարժման համար: Հենց թեկուզ այնքանով ինչքանով որ ազգը արդեն զզված է օտարածին, օտարաարմատ սինթեզված եվ իբրեվ թե մեր իրականությանը ու ազգային ինքնությանը հարազատ, իրականում բավականին դիելետանտորեն հարմարեցված գաղափարներից(եթե իհարկե գեղեցիկ գաղափարների ծաղկաքաղային շարադրանքը կարելի է կոչել գաղափարախոսություն): Գրված է՝ "գառան մորթիով գայլեր":
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Ժողովրդական շարժման ժամանակ ընդդեմ միավորվում են տարբեր գաղափարների մարդիկ, որոնց մեծամասնությունը իսկապես պայքարում է հանուն, իսկ փոքրամասնությունը այդ շարժման վերջնական արդյունքի՝ վիճակի փոփոխության մեջ, տեսնում է բարրեբեր հող իրենց ամենաաբսուրդ գաղափարների իրականացման համար, տարօրինակն այն է որ, այդ փոքրամասնությունը միշտ հավակնում է շարժման հաղթանակից հետո ունենալ հատուկ առաջնորդող դեր, եվ ամենասարսափելին այն է որ եթե շարժման մեծամասնությունը պայքարում է ինչ որ նպատակի համար, ապա "փրկչական սինդրոմով" տառապող փոքրամասնությունը միշտ համարում է որ դա միայն սկիզբն է իսկական "փրկչագործության" համար: Դրա դասական օրինակը, անցյալ դարասկզբին Ռուսաստանում կատարված հեղափոխությունն էր, ընդդեմ ցարիզմի միավորվեցին ու պայքարեցին տարբեր կուսակցություններ, տարբեր գաղափարներ կրողներ, իսկ բուրժուական հեղափոխության հաղթանակից հետո զարմանալիորեն ամենապասսիվ դիրքը գրաված այսպես կոչված Էսեռներըն ու մենշեվիկները հավակնում էին առաջատարության, ինչ նրանց մի առ ժամանակ հաջողվեց: Այստեղ տեղին է հիշել Ռուբեն Սեվակի մտքերը այդ հավակնոտ փոքրամասնության մասին: " Նրանք անգիտակցաբար ջլատում են գործունեության ամեն տենչ, երջանկության ամեն հույս , սրբության ամեն հավատք: Նրանք չեն առաջադիմում, այլ ոստնում են, չեն երազում՝ զառանցում են, չեն օրհնում՝ այլ նզովում են օրհնաձայն բառերով, չեն սիրում այլ տառփում են: Իրենց երգը հայհոյանքի պես ամբարտավան է, իրենց երգը հեգնության պես վիրավորիչ: Բոլոր ազգերից միայն հայ մտավորականությունն է վխտում այս բացասական հանճարներով - կես հանճարները շա՜տ, բայց երբ ցեղի մտավորական բանակը տաղանդավոր փոքրիկ վիժուկներով միայն կլինի՝ անհանդուրժելի, գայթակղիչ ու դատապարտված ցեղ կլինի այն…" ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ