Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
հետաքրքիր է մինչեվ փետրվարի 19-ը հոռետեսության առաքյալները եւ ապականության մարգարեները ոռնահաչում էին հայլուրական էկրաններից թե շարժում չկա, դա ուղղակի մի խումբ լտպականներ ֆանատիկներ են, որ ոգեշնչված ջհուդամասոնների Հայոց աշխարհը կործանելու գերագույն գլխավոր նպատակով ու հրեա կապիտալիստների փողերով լցված, տռզած գրպաններով դուրս են եկել Թատերական հրապարակ: Երբ այս ճղճիմ, դժգույն վարակները տեսան որ ցանկալին իրականի տես ներկայացնելու իրենց տիտանական ջանքերը արդեն ծիծաղ է չի առաջացնում մարդկանց մոտ, գործի դրեցին մյուս սցենար: Շարժմանը դիմագրավել շարժերով ու շարժումիկներով՝ դաշնակցություն իր մումիանման գաղափարախոսությամբ ՝որ սոցիալիզմի ու նացիոնալիզմի մեղավոր սիրո զավակ է, օրինաց երկիր՝ որի ղեկավարը այնքան է սիրում այդ երկիրը, որ սերը վերածվել է տառփանք-ատելության: Փետրվարի 20-ին հավաքվածների Մատենադարանի մոտ դեպի երկինք բռունցված ձեռքերը Գեհենոմ ուղարկեցին բոլոր շարժումիկներին ու շարժերին: բռունցքները օր օրի շատանում էին ոմանց համար Թատերական ոմանց համար Ազատության հրապարակում, նույնիսկ ամենամոլի ստամոքսամիտները դա չէին հերքում, սկսվեց հաջորդ թույնի չափաբաժնի ներմուծումը մարդկանց ուղեղներ: Սա թմրամոլների ավազակների ու բոլոր մարդկային արատներ կրողների մի հազվագյուտ հավաքականություն է, նրանց շարժումն է: Խեղճեր, 20 տարվա մեջ այնքան են զբաղված եղել լափելով որ նոր բան չեն մտածել, նույն 88-ական վրեմյաական պիտակները, այն ժամանակ թատերական հրապարակ ուղարկվում էին հատուկ ռուսաստանից բերված պոռնիկներ, հետո վրեմյան ոռնում էր մի խումբ հարբած ու ազգայնական երիտասարդների մասին որոնք ազատ սիրով են զբաղված հրապարակում գիշերները: Սա էլ չաշխատեց: Մյուս փուլը որ ամենավտանգավորն է: Ախտավարակ ծլերի պես շատանում են այսպես կոչված մտավորականները, նրանք արտաքուստ չեն մերժում Շարժումը, բայց փորձում են իբրթե հասկանալով այն, ՛ճիշտ ուղի՛ ցույց տալ շարժմանը, խեղճեր, տեսնես իսկապես նրանք հավատում են որ իրենք ավելի խելացի են քան հավաքական հայությունը: Այն բոլոր առույգ, պայքարող, ազատատենչ, զվարթ ու հայրենասեր երիտասարդները որոնք երկար սպասված սերուդն են, ազատ Հայաստանում մեծացած սերունդը, որոնք տեսնելով ավագ սերնդի արդեն բնավորություն դարձած ձախողվելու ու ձախողելու, հետո միշտ արդարանալու հիրավի ՛"հանճարեղ իմաստությունը"՛, կանգնել են ու կանգնելու են բռնցքված ձեռքերով, մինչեվ ազատության ժամանումը, նրանք նահատակ զինվորների պես, ավելի գերադասելի են քան այն բոլոր սպիտակաբաշ իմաստունները, որոնք արեվից ու պայքարից խուսափելով, եկեղեցիների խցերում թուղթ են մրոտում, մենք շատ ունենք մրոտված թղթեր, լցված ամենաառաքինի ու ամենաճիշտ գաղափարներով, ուղղակի չունենք ասպարեզ այդ գաղափարների կենսունակությունը ու ճշմարտացիությունը ստուգելու, այդ ասպարեզը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Երբ կամոքն Աստուծո, կենդանի Աստուծո,
այս նահատակ երիտասարդների արյունով կվերադարձվի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կոչված բերրի հողը, կշատանան սերմնացանները, կբերեն իրենց լավ ու վատ սերմերը ցանելու այնտեղ, նմանվելով այն մարդկանց որ պատերազմի ժամանակ սոված զինվորներից պահել է ցորենը, հետո արդարանալով թե պահել էր ցորենը սոված զինվորի ազատագրած հողում ցանելու համար: Շատացել ու էլ ավելի են շատանալու գրագետները որ իմաստություն կերակուրը հազիվ խժռած ու դեռ չմարսած գալիս են մեր առջեվ այն փսխելու...
Ռուբեն Սեվակի միտքն եմ մեջբերում, կսկծալով թե ինչու է այն այդքան այժմեական նաեվ այսօր, ինչու է եղեռնից մի տանի տարի առաջ գրածը դարձել մեր իրականության ճշգրիտ նկարագրությունը... արժե մտածել սրա մասին
՛ "որբուկի պես անտեր մի ցեղ հուժկու ու լուսեղ, ու սրտաբուխ բարբառի ծարավ է, իսկ մեր գրագետները հանելուկային, առեղծվածային, խավարակուռ բաներ են ասում իրեն, ու մեր քերթողները՝ գրիչները հայ արյան մեջ թաթախելոից հետո՝ չինարեն տաղեր են գրում, որպիսի մարդ չհասկանա:
Հեռու մեզանից, ախտագին իմաստուններ: Դուք ցեղի ուղեղն եք, բայց երբ ուղեղը ուրիշ կերպ չի կարողանում խորհել, քան հուսահատեցնել մեր կենսունակությունը, մենք պիտի պոկենք ու նետենք այդ ուղեղը:
... մեզ առողջ ու երիտասարդ մտավորականներ են պետք: ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ, ազգը՝ իր մտավորականներից:
...ահա թե ինչու փոխանակ առաջադիմելու՝, խենթերի պես կեցած տեղներիս վրա ենք ցատկում, արդեն հազար տարի ի վեր...."

ԱՆՊԱՅՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
պատմությունը ապացուցել է որ ամեն շարժում չէ որ հանգեցրել է հեղափոխության, սակայն բոլոր կատարված հեղափոխությունները սկսվել են կամ եղել են շարժման արդյունք: Հեղափոխությունների պատմությունը ուշադիր ուսումնասիրելիս անհնար է չնկատել հեղափոխության շուրջը պտտվող տարբեր տրամաչափի ու ոճի "գաղափարախոսներ" մանավանդ հեղափոխության այն ստադիայում երբ հեղափոխությունը կամ սկսված շարժումը թեվակոխում է, կամ անցնում է սաղմնային վիճակից դեպի կայացման փուլ: Շարժման համար սա ամենավտանգավոր փուլերից մեկն է, այդ փուլում առաջացած քաոսը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարատեսակ ու տարաբնույթ, նույնիսկ ամենահակասական ու անտրամաբանական գաղափարների ոչ միայն ազատ արտահայտման այլեվ ինչքան էլ տարօրինակ հնչի հայտնվում են մարդիկ որոնք նույնիսկ սկսում են հետեվել այդ գաղափարներին: Իհարկե սրա պատճառներից մեկն էլ, եթե ոչ առաջինը, դա այն է որ մարդկանց մի որոշ խումբ միշտ հակված է մտածելու որ ամենախելացի գաղափարները այն գաղափարներն են որոնք շարադրված են գեղեցիկ ոճով եվ անհասկանալի են: ՄԻ խոսքով հայտնվում են բազմաթիվ սուտ մարգարեներ: Այսօր մեր իրականությունում էլ են շատացել բազմաթիվ քրիստոսանման փրկիչներ ու մարգարեներ, որոնց գաղափարները շատ վտանգավոր են շարժման համար: Հենց թեկուզ այնքանով ինչքանով որ ազգը արդեն զզված է օտարածին, օտարաարմատ սինթեզված եվ իբրեվ թե մեր իրականությանը ու ազգային ինքնությանը հարազատ, իրականում բավականին դիելետանտորեն հարմարեցված գաղափարներից(եթե իհարկե գեղեցիկ գաղափարների ծաղկաքաղային շարադրանքը կարելի է կոչել գաղափարախոսություն): Գրված է՝ "գառան մորթիով գայլեր":
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ