Քիչ եմ լսում, հիմնականում՝ գիշերային անքնության-զբաղվածության ժամանակ, էդ ժամերին լավագույն տարբերակը «Երևան»-ն է Նույն ժամերի ստատիստիկայով՝ «Վան», հետո՝ «Արձագանք», ցերեկոյան առաջին տեղում նորից «Երևան», հետո՝ «Ջազզ», «Ավտոռադիո»: «Արձագանք»-ով մենակ երկու հաղորդում գիտեմ.
«ՖրանկոՀիթ» (կարծեմ՝ երկուշաբթի ժամը 15-ին մոտ), որը, ցավոք, վերջերս էլ չեմ հասցնում լսել, մեկ էլ «Ինչու՞»՝ երկուշաբթի գիշերներին, երբ քունս չի տանում, որևէ բան անելու հավես չկա, լսում եմ քաղաքի անքունների «փիլիսոփայությունը», մի քիչ մտքումս ծիծաղում, Ռուզանն էլ լավ երգեր է դնում սովորաբար