Լավ բաներ արել են և Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, սակայն եթե այս ամենին ավելացնենք նաև նրանց "վատ" արարքները, ապա երկուսն էլ կընկնեն բացասկան առանցքի վրա` իհարկե կգերակշռի Ռոբերտ Քոչարյանը իր` երկրի համար ուղղակի "կործանարար" արարքներով: Էլ չեմ խոսում իր շրջապատի բերած վնասները էս երկրին, ինչը երբեք չես համեմատի ԼՏՊի վնասների հետ: Սերժ Սարգսյանին մի փոքր դժվարանում եմ համեմատել մյուս երկուսի հետ, քանի որ վարչապետը վարչապետ, բայց փաստացի Քոչարյանն էր ավտոյի շոֆեռը, նենց որ իրան ես կդատեմ ամենաքիչը 100 օր նրա կառավարումից հետո: Միգուցե և լավ բաներ անի, չնայած չեմ հավատում դրան...
Երևի կռահեցիք արդեն պատասխանս, բայց նրանք ովքեր չկռահեցին կամ հավես չարեցին կարդալ վերևում գրածս, ապա ասեմ, որ քվեարկել եմ "Ռոբերտ Քոչարյան -" տարբերակը:
Հ.Գ. Նար ջան էս քվեարկությունը մի փոքր դժվար էր, քանի որ նախ, պարզ է բոլոր անկողմնակալ անձանց համար, որ էս ցուցակից և ոչ մեկը պլյուսսի արժանի չէ, իսկ մինուսները համեմատելը հնարավոր է միմիայն ԼՏՊ-ի ու ՌՔ-ի միջև, որովհետև ՍՍ-ին "որպես նախագահ" մենք դեռ չենք ճանաչում, միայն ենթադրում ենք, իսկ քո ասած "որպես վարչապետ"-ն էլ բարդ է, քանի որ նա չունի այն ամեն հնարավորությունները ինչ-որ նախագահը /մերը նախագահական երկիր է/ և ուրեմն չունի այնքան պատասխանատվություն, որքան նախագահը:
Էջանիշներ