ԼոլՆար էս ինչ բոցեր էս անում
dvgray ջան, բեզ աբիդ
Ասեմ:
Մենք բոլորս էլ ամեն մեկը իրա չափով մասնակցում է էս շարժմանը` Լևոնի շարժմանը: Ու մեկի մոտ քիչ մեկի մոտ շատ, իրանից ակամա դրական էմոցիաներ են առաջանում ԼՏՊի նկատմամբ: Չեմ ժխտի, նաև ինձ մոտ:
Բայց: Եթե մոռանանք էս շարժումը ու հիշենք էն ինչի համար պիտի քվեարկեինք, այն է Լևոնի,ՍՍի,ՌՔի նախագահ /վարչապետ/ եղած տարիների գնահատակնը, ապա անկողմնակալ մարդը չի կարող ուղղակի + դնել այս անձանցից և որևէ մեկին:
Դու դրել ես + ԼՏՊի օգտին, այսինքն ելնելով քվեարկության պահանջներից ես եկա այն կարծիքին, որ դու գտնում ես, որ ԼՏՊն ավելի շատ օգուտ է բերել այս երկրին քան վնաս է տվել Ռոբերտ Քոչարյանը, տո կամ էլ հենց ինքը ԼՏՊն: Բայց մի հատ մոռացի էս շարժումը, մոռացի էս ամեն պռոպագանդան, ձեռքդ դիր խղճիդ dvgray ջան ու չեսնի ասա, միթե ԼՏՊն էտքան լավ բաներա արել մեր համար?Խիստ կասկածում եմ:
Հասկացանք հոսանքը իրա մեղքով չի անջատվել, հասկացանք ինքը մեծ դեր ուներ Ղարաբաղի գրավման մեջ, բայց արի տեղափոխվնեք 1995-1998 թվեր ու հիշենք էն բառիս բուն իմաստով քաոսը, որ էս երկրում էր: Տո հլը մենակ հիշի էդ Լևոնի 1995-ին կյացրած ու ԱԺ-ով անցկացրած որոշումը, որ բոլոր դատավորներին պիտի նշանակեր նախագահը ու կարող էր կամայական դատավորին առանց բացատրության հեռացնել: Այսինքն նա, այո հենց Լևոնը, ոչ Վանոն, ոչ Վազգեն Սարգսյանը, հենց Լևոնը վերացրեց էս երկրում արդարադատությունը< վերացրեց մարդկանց հավատը օրենքի նկատմամբ: Ու ովա հիմա խոսում արդարությունից?
Կարողա իրա վախտով չէր, որ մլիցեքը էսքան դուխ հավքեցին, իրա կերած ք**երն են
, էնվախտ հլը Ռոբ ու Սերժ չկաին, էնվախտ իրանք փոքր մարդիկ էին:
Վերջապես կողմնակալ եմ ասում, որովհետև չգիտեմ ինչի, մոռացել ես, որ տանկեր հանեց ժողովրդի վրա 1996-ին ու միայն Վազգեն Մանուկյանի շնորհիվ ոչ մի զոհ չեղավ այդ ժամանակ: Ու թող լևոնականները չփորձեն էդ ամենը քցել Վազգեն Սարգսյանի կամ Վանոյի վրա, եքա նախագահը չէր կարում ինչ-որ Վանոյին կայնացներ, պահ-պահ-պահ խեղճ Լևոն, մարդու մտքին տեղ լինի
Դեռ շատ երկար կարող եմ գրել, բայց հույսով եմ էսքանը հերիք էր, որ մի փոքր կտրվենք այս դառը իրականությունից ու անդրադառնանք դառը անցյալին, որը չգիտես խի շատ հեշտ մոռացվեց շատերի կողմից: Ու խնդրում եմ հակառակում ինձ համոզեք մի փոքր ավելի փաստերով քան խոսքերով:![]()
Էջանիշներ