Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
Շարժման ոգին ավելի շատ կոտրում է Լևոնին վերբերվող ամեն ինչին արդարացնելու ու Լևոնին աստվածացնելու կույր մղումը, այդ դեպքում շարժմանը նոր մարդիկ չեն միանում, քանի որ մտածում են որ դու պայքարում ես Լևոնի ու Վանոյի համար, իսկ ես համարում եմ իրենց էն ինչ որ համարել եմ միշտ, բայց պայքարում եմ իմ ազատությունների համար, ու շատ ավելի մարդիկ կմիանան ինձ , ու ցավալիա որ էտ պայքարը առաջնորդվումա էն ուժերի կողմից որոնց ես չեմ ընդհունում, բայց գերադասում եմ պայքարել էն ուժերի գլխավորությամբ որոնց ես չեմ ընդհունում ու որոնք հնարավորա էտ ամեն ինչը անում են իշխանության հասնելու համար, քան պառկել տանն ու նվնվալ թե ամեն ինչ վատա, էս ինչ երկիրա, և այլն և այլն
Չէ Եր: Ճիշտ է, նաև իմ շուրթերից շատ է հնչել նրանց անունները (հիմնականու Լևոնինը), բայց նաև ես չեմ աստվածացրել ու ամեն ինչում արդարացրել նրան(ց): Ու իմ ողջ խնդիրն եղել է ազատությունների (և ոչ միայն) համար պայքարը: Իսկ այդպես խոսել, սովորաբար, պարտադրել են հակառակ թևը... դա նրանց ամենամեծ հաղթանակներից է, որ կարողացան շատերի ուղեղում ամրապնդել այն հավատը, թե իբր պայքարն անձերի համար է, ինչն, իրականում, ուղղակի չկա: Կարճ ասած՝ կուտը մի կերեք: Ես ժամանակին կերել եմ: