Մելիք, չկար 2 բառ իրար հետևից գրված, որ ասեի, ահա գոնե այս երկու բառիդ հետ համաձայն եմ: Պատկերավոր ասեցի: Չէ, իզուր չվիճենք, որովհետև մերը բանավեճ չի ստացվում, այլ ստացվում է տեսակետների հակադրություն՝ առանց դիմացինին լսելու: Հատկապես քո դեպքում: Դու ունես քո ստերեոտիպն ու դրանից այս կողմ (ներկայիս քաղաքական անցուդարձի մասին եմ ասում, ոչ թե ընդհանուր մտածելակերպիդ) ոչ մի բան չես կարող, չես ուզում, ու չես տեսնի: Դու, այդ իմաստով, անուղղելի ես իմ թանկագին, լավ ընկեր: Իսկ ես կարոտել եմ քո հետ խմելուն ու լուրջ, լավ-լավ բաների մասին խոսելուն, ապագայի ծրագրեր մշակելուն: