Չուզեցի աղանդների վերաբերյալ թեմայում դնեմ: Առանձին նյութ թող լինի:

Շատ թռուցիկ՝ որոշ պատմական տվյալներ.
Մորմոնական եկեղեցին հիմնադրվել է 1830-ականներին, Ջոզոֆ Սմիթի կողմից: Տարիների հալածանքից հետո հաստավել են Յութա նահանգում, որտեղ էլ այժմ գտվում է նրանց գլխավոր տաճարը: Եկեղեցու օֆիցիալ անվանումն է. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Եկեղեցի:Չեն ընդունում խաչելությունը, ասելով որ Տիրոջ տանջանքի ու մահվան գործիքը սուրբ լինել չի կարող: Մեկ էլ լսել եմ, որ մոմ չեն վառում: Դավանանքի յուրահատկությունների մեջ չեմ խորանալու, բայց ասեմ որ խրախուսել են բազմակնությունը: Հավատալիքներից մեկի համաձայն առնվազը 3 կին ունեցող տղամարդն է, որ արժանանալու է փրկության և հավիտենական կյանքի:Եկեղեցու տղամարդ առաջնորդերն իրենց հռչակել են մարգարե և մարգարեների կանայք միանգամից " Պռոպուսկ " են ստանում ի վերին Երուսաղեմ: Սա պատճառ է հանդիսացել, որ հասարակ հավատացյալներն իրենց մատաղահաս աղջիկներին նվիրեն մարգարեներին, վերջիններիս փրկելու սուրբ մտադրությամբ: 1930, քաղաքական նկատառումներով, Մորմոն առաջնորդները դատապարտել են բազմակնությունը և պատասխանատվությունը թողել,ամուսնացած տղամարդու հետ ամուսնանալ ցանկացող կնոջ "համոզմունքերին": Հատուկ նշեմ - չափահաս կնոջ: Չնայած դրան, զարմանալիորեն չեն պակասել բազմակին ընտանիքները մորմոնների մեջ: Բայց, այդ դավաճանությունը իրենց հավատքի հանդեպ դրդել է եկեղեցու արմատական լիդերներին առանձնանալ ու հիմնել իրենց նոր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբոց Արմատական Եկեղեցի: Սրանք են այսօրվա իսկական մորմոնները: (ըստ իրենց) Ապրում են փակ համայնքներում, հոգեորս կազմակերպում համայնքներից դուրս…