ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
«Հոդված 176. Չվճարվող արձակուրդը
1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:
2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:
3. Կողմերի համաձայնությամբ որոշված ժամկետով աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ:
Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր:
Հոդված 177.
Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել այլ տեսակի և ավելի երկար տևողությամբ արձակուրդներ, լրացուցիչ արտոնություններ` կապված ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի հետ, ավելի մեծ վճարումներ ամենամյա և նպատակային արձակուրդի համար, քան սահմանված են սույն օրենսգրքով: Այդ արտոնությունները, բացառությամբ ամենամյա արձակուրդի ընտրության ժամկետի, չեն կարող տրամադրվել կոլեկտիվ և աշխատանքային այն պայմանագրերով, որոնցով կողմ են հանդիսանում պետական կամ համայնքի բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը»:
Որքան հասկացա ձեր հիմնադրամը մասնավոր է եվ պետությունը նրանում մասնակցություն չունի, եթե այո, ապա հանգիստ կարող եք 5 ամսով չվճարվող արձակուրդ տրամադրել: Եթե աշխատողը ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք ունի, ապա կարող եք այդ 5 ամսից մեկ ամիսը այդ հիմքով տրամադրեք, 4-ը որպես չվճարվող: Օրենքի 30 օրվա նշումը ի շահ գործատուի է, եթե գործատուն հարմար է գտնում աշխատողին ավելի երկար ժամկետով չվճարվող արձակուրդ տրամադրել , օրենքը դա չի արգելում:
հ.գ. Իհարկե սա այն պարագայում եթե ձեր ներքին իրավական ակտերում այլ բան տվյալ հարցի վերաբերյալ նախատեսված չէ:
Էջանիշներ