Միշտ մտածել եմ, իսկ վերջերս համոզմունքս ավելի ամրապնդվեց, որ մի Նժդեհ է պակասում մեր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ, մի ազգային գաղափարախոս, ու, թերևս, ամեն ինչ այլ կերպ կլիներ…

Կարդում եմ նրա մտքերը և ակամա դրանք ասոցացվում են մեր իրականության խնդիրների հետ`սկսած միջին վիճակագրական հայի հոգեկերտվածքի փոփոխությանը առնչվող ռազմահայրենասիրական, դաստիարակչական խնդիրներից մինչև ազգային անվտանգության և ազգապահպանման խնդիրները: Ահա դրանցից մի քանիսը.
Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր, այլ ոչ թե նյութական շինարարության մեջ:
Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը:
Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան` օտարախոս:
Փառք ես փնտրում, վտանգ փնտրիր. հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:
Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում:
Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:
Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:
Աշխատի'ր, որ փառքդ ստվերիդ պես ընթանա քո հետևից, բայց երբեք ոչ՝ առջևից:
Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
Շարունակելի…
Կցանկանայի, որ մեջբերեինք մեծ հայորդու այս և մյուս մտքերը և փորձեինք մեկնաբանել մեր իրականության ցավագին խնդիրների և մարտահրավերների համատեքստում: Ու ընդհանրապես, պետք է ցեղակրոն գաղափարախոսությունը կրկին բարձրացնել ազգային գաղափարախոսության մակարդակի:
Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Մի քիչ կսպասեմ, ապա ինքս որոշները կմեկնաբանեմ:
Էջանիշներ