1.Գիտես ինչն է հետաքրքիր, երբ մենք այսօր դատապարտում ենք եվրոպական երկրներին այն բանի համար որ Եղեռնը կատարվել է նրանց լուռ համաձայնությամբ, երբեք չենք հիշում որ նրանց քաղաքական շահերը այդ ժամանակ պահանջում էին լռություն, բայց մի ուրիշ ցեղասպան կառավարության հետ համագործակցած մեր ազգակիցների վարմունքը արդարացնում ենք ազգային շահերով, ինչ որ երկակի ստանդարտների հոտ է գալիս, լավագույն դեպքում ազնիվ չենք մենք մեր ողբերգության նկատմամբ:
2.Իսկ եթե դու իսկապես կարծում ես որ Նժդեհը կարող էր ֆաշիստներին ուղղել թուրքերի դեմ, կամ սովետական բանտից քաղբանտարկյալը կարող էր ՍՍՀՄ-ին ուղղել թուրքերի դեմ, ապա դա քո սուբեկտիվ կարծիքն է որին ոչինչ չեմ կարող ասել: Իմ կարծիքով այդպես մտածելը առնվազն միամտություն է (սա որպես վիրավորանք չընդունես)

3. Ինչ ես կարծում հեղինակավոր ֆաշիստ գիտնականների հետազոտությունը լայն արձագանք չէր գտել ու հայտնվեց Նժդեհը եւ միանգամից հավատացին գիտնականների հետազոտություններին/, ինչ որ լուրջ չէ:
4. Ցեղակրոնության մասին ասեմ կարճ: Պատմությունը ապացուցել է թե ազգայնական գաղափարախոսությունները ինչպես են վերաճում ազգայնամոլական(ֆաշիստական) գաղափարախոսության եւ ինչպիսի աղետներ են բերում մարդկությանը եւ առաջին հերթին հենց ֆաշիզմ դավանող ազգերի գլխին: Իմ կարծիքով ազգայնականությունը առողջ մասնիկ է ազգի մեջ, սակայն երբ նրա դոզանները անցնում են թույլատրելի չափաբաժինները այն աղետ է բերում հենց նույն ազգին: Մեր այսօրվա պայմաններում այդ չափաբաժինը մոտենում է անթույլատրելի սահմաններին, երբ հայ լինելու, հայրենասեր լինելու առաջին պայմանը համարվում է թուրքական դրոշի այրելը ու թուրքերին հայհոյելը:
Չի կարելի հայ դպրոցականին սարքել հիտլերյուգենդիկ կամ լենինյան հոկտեմբերիկ: Անթույլատրելի է, այլ ազգի նկատմամբ ատելությունով ՉԻ ԿԱՐԵԼԻ դաստիրակել սերունդ, դրանով մենք խեղում ենք ինքներս մեզ:
5. Իսկ համարելով որ Եվրոպան նվաճած ֆաշիստները Նժդեհից միամիտ էին, մենք նմանվում ենք մարշրուտկի վարորդների՝ որոնք հետճաշյա քաղցր զրույցի են բռնվել իրար հետ:
Էջանիշներ