Դիակիզարանները, անշուշտ, ավելի հարմար են մեր կենցաղում օգտագործելու համար՝ շատ ու շատ պատճառներով, բայց եկեք փորձենք հարցին նայել մի ուրիշ անկյունից:
Եթե չեմ սխալվում, մեր Հայ Առաքելական Եկեղեցին դիակիզումը չի ընդունում հետևյալ պատճարներով՝
Աստվածաշնչում ասվում է, որ մարդը ստեղծվեց հողից, ու մեր եկեղեցին հետևում է դրան՝ հողին ետ հանձնելով, հենց հողից ստեղծված մարմինը:
Ինքս դեմ չէի լինի դիակիզմանը, սակայն դրա չընդունման պատճառները կհարգեմ, կհասկանամ ու կհետևեմ:
Մարմինը Աստված է տվել մարդուն ու պետք է հանձնել այն էնպես՝ ինչպես ստացել ենք: Ինչու եմ այս հետևությունն անում? Քանի որ Աստված նշում է, անգամ, թե մարմնի վրա նշաններն ու զարդերը, անբնական վերաբերմունքները՝ անցանկալի են Նրան...
Մարմինը մեր անձի տունն է ու պարտավոր ենք այն պահպանել մաքուր ու վերաբերվել դրան հարգալից՝ ինչը ոչ բոլորիս է հաջողվում դա անել, ցավոք: Հիմնականում՝ մենք այն օգտագործում ենք որպես հաճույքի պարագա![]()
Ինչ կասեք? կուզենամ լսել այլ մտքեր՝ որոնք ինձ էլ կմտքափոխեն, խնդրեմ:
Էջանիշներ