Մեջբերում Այգ-ի խոսքերից Նայել գրառումը
Որպեսզի հնարավոր հաճոյախոսությունդ կամ հավանական հեգնանքդ անպատասխան թողած չլինեմ, ասեմ, որ շատ խելացի է, խելացի մտքեր նկատելը և առաջարկություններին ականջալուր լինելը:
Իսկ առաջարկել կարող եմ շատ պարզ գաղափարներ, որոնք ի սկզբանե քիչ են հավակնում ուշադրության:
Օրինակ՝, «ձգտել ավելի շատ դիմացինին հասկանալ, քան թե հասկացնել»,«հասկանալ, որ նսեմացնելով հնարավոր չէ վսեմանալ»,«չձգտել զարմացնել, նույնիսկ եթե զարմացել ես»,«չատել, եթե սիրել չի ստացվում»,...:
Չգիտեմ ինչից վերցրեցիր, որ հեգնում էի? /երևի արդեն սովոր ես, որ որոշ լևոնականները հաճախակի հեգնում են այլոց, բայց հո բոլորը այդպես չեն , չհաշված, որ ես ընդհանրապես լևոնական չեմ, այլ ազատության համար պայքարողներից մեկը /

Խելացի մտքեր ասելով էլ ի նկատի չունեի ընդհանուր առմամբ, կյանքից և այլն:
Այլ ի նկատի ունեի այժմ ինչպես վարվել, ինչպես փրկել մեր երկիրը այս "կործանումից", ինչպես հասնել մի լավ բանի? Ինչ կասես?