User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Արտակարգ իրավիճակ Երևանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն Արտակարգ իրավիճակ Երևանում

    ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

    [22:30] 01 Մարտի, 2008

    Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին.

    «Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւբնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.

    1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

    2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

    3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաս֊տանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա֊րու֊թյանը:

    4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժա֊մա֊նակավոր սահմանափակումները՝

    1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջո֊ցա֊ռումների իրականացման արգելում.

    2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.

    3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանս֊պորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրակա֊նա֊ցում.

    4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

    5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկ֊ների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.

    6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակեր֊պու֊թյունների գործունեության ժամանակավոր կասեցում.

    7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ֊քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար֊ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

    5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

    6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից»:-0-
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.03.2008, 23:53:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում: Ուժը կորցրած են ճանաչվել.

    6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակեր֊պու֊թյունների գործունեության ժամանակավոր կասեցում.

    7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ֊քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար֊ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Փոփոխություններ` լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներում

    Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնք վերաբերում են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներին:

    Նախագահի այսօր ստորագրած հրամանագրով, մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում», շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ` «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաեւ նման տեղեկատվություն կամ կոչեր որեւէ այլ եղանակով եւ ձեւով հրապարակելը կամ տարածելը»:

    Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով նաեւ ուժը կորցրած է ճանաչվել նույն կետի 5-րդ ենթակետը` «առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում»:

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Վերջ: Արտակարգ դրությունը ավարտվեց:
    Ուրախ ու հպարտ եմ ՀՀ քաղաքացիների բարձր քաղաքացիական գիտակցության համար, որ այս 20 օրում ոչ մի անգամ չխախտեցին օրենքը: Դա շատ բաների մասին է խոսում:

  5. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    ԱԻ-ն պյծաաա~վ

    Հայաստանի կառավարությունն անկարող լինելով արտահայտել իր ուրախությունն ու ամենակուլ հպարՏությունն այս առիթով` 20-ից 30 դրամով թանկացրեց հացի գինը !!

    ԲՐԱՎՈ !!! ԲՐԱՎՎԻԻՍՍՍԻԻԻՄՄՈՈՈՈ

  6. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    աաաաաաաաաա…
    Դե հիմա տեսե՛ք ինչեր են լինելու…երևակայությունից դուրս…

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԻ-ն պյծաաա~վ

    Հայաստանի կառավարությունն անկարող լինելով արտահայտել իր ուրախությունն ու ամենակուլ հպարՏությունն այս առիթով` 20-ից 30 դրամով թանկացրեց հացի գինը !!

    ԲՐԱՎՈ !!! ԲՐԱՎՎԻԻՍՍՍԻԻԻՄՄՈՈՈՈ
    Մենակ հացը չի, կարանք ավելի ուրախանանք համարյա ամեն ինչն էլ թանկանում ա:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Չէ բարդա լինելու, ես անգամ դաժե տաքու շոֆերները չգիտեն ոնց ա լինելու
    Վերջին խմբագրող՝ Uxaki mard: 21.03.2008, 05:28: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտակարգ պատահարներ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.11.2014, 15:54
  2. Իրավիճակ
    Հեղինակ՝ impression, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.08.2012, 09:46
  3. 16. Արտակարգ դրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 33
    Վերջինը: 06.04.2011, 22:53
  4. Անելանելի Իրավիճակ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 75
    Վերջինը: 23.01.2010, 23:48
  5. Բարդ իրավիճակ ))
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2009, 11:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •