User Tag List

Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Հումորն ու ընտրությունները

  1. #31
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ
    Ըստ կենսաբանների դիտարկումների, օրերս պարզվեց, որ Երևանի այգիներում թփերի տակ սնկի պես զենքեր են աճում։

    ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
    Օրերս պարզվեց, որ ՀՀ իշխանությունը կազմված է հաջողված հաճախորդներից և անհաջող կադրերից։

    «ՔՅԱՇ» ՓՈՂՈՎ
    «Ընտանեկան լոտոյի» տվյալներով, միակ մարդը, ով շահել է վերջին ընտրություններում, Արտաշես Գեղամյանն է` 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։

  2. #32
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՆՈՄԵՆ
    Ըստ կենսաբանների դիտարկումների, օրերս պարզվեց, որ Երևանի այգիներում թփերի տակ սնկի պես զենքեր են աճում։

    Էս երևույթը New York Times-ին էլ էր զարմացրել: Մասնավորապես էն, որ ոստիկանները արդեն մոռացել էին, որ էս սաղ սարքած է ու իրանցից անկախ զենքերը առանց ձեռնոցների էին բռնում: Բա մատնահետքերը?
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  3. #33
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՔՅԱՇ» ՓՈՂՈՎ
    «Ընտանեկան լոտոյի» տվյալներով, միակ մարդը, ով շահել է վերջին ընտրություններում, Արտաշես Գեղամյանն է` 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
    Մեկ էլ արթուր բաղդասարյանը 30 Արծաթ

    Հ.Գ. ԻՆքը արժանի չի որ իրա անունը Մեծատառ գրեմ
    Loading your personal settings....

  4. #34
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս երևույթը New York Times-ին էլ էր զարմացրել:
    Սրա վրա մենակ հայլուրի տաթևիկ նալբանդյաննները չեն զարմանում.....իսկ մեր ոստիկանները էնքան պրոֆֆեսիոնալ են ,որ իրանց մատնահետքեր չի հետաքրքրում...մի խոսքով հայկական սերիալների օրինակով անահաջող սցենար էին գրել

    էս էլ Չորրորդ Իշխանություն թերթի չտպագրված համարից ա.


    Թշնամական ձայներ «Ազատություն» ռադիոկայանի մարտի 16-ի եթերը, մեղմ ասած, բավականին զվարճացրեց ռադիոլսողներին: Ամեն անգամ, երբ որեւէ սուր թեմայի մասին էր խոսվում, եթերը պարզապես ընդհատվում էր եւ «վերականգնվում» միայն այն ժամանակ, երբ թեման արդեն փոխվել էր:
    Չի բացառվում, որ «Ազատություն» ռադիոկայանի առաջիկա եթերաժամերից մեկը կհնչի մոտավորապես այսպես. «ԱՄՆ Պետդեպարտամենտը խստորեն դատապարտել է... խշշշշշշշշ.... խշշշշշշշշշշշ... Իր հերթին նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նման բարձր գնահատանքի համար եւ խոստացել առաջիկայում եւս աշխատել այդ ուղղությամբ: Այլ լուրեր: Այսօր ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպել են վարչապետ Սերժ Սարգսյանի հետ.... խշշշշշ.... թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում: Քննարկմանը մասնակցել են նաեւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը..... խշշշշ... եւ այլ արեւադարձային կրծողներ: Կենդանաբանական այգու տնօրենը վստահեցնում է, որ կենդանիների համար հրաշալի պայմաններ են ստեղծված... »:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ արթուր բաղդասարյանը 30 Արծաթ

    Հ.Գ. ԻՆքը արժանի չի որ իրա անունը Մեծատառ գրեմ
    լրիվ համձայն եմ....արթուրը էս ընտրություններում դհոլ-2 պրոեկտն էր.
    Վերջին խմբագրող՝ Norton: 18.03.2008, 00:20: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #35
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

    Գլուխ 1

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճիշտ պետություն է:

    Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է պախանին: Պախանը իր իշխանությունն իրականացնում է ռազբորկաների, սխոդկաների, մուտիլովկաների եւ սույն Սահմանադրությամբ նախատեսված այլ գործառույթների միջոցով:

    Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում է պախանի սեփականության իրավունքը: Պախանն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է սաղի գույքը: Չուզողների նակազատը իրականացվում է ճշտով:

    Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում մասնակցում է այլ պետություններում տեղի ունեցող սխոդկաներին, կռիշ կայնում հայ բիզնեսմեններին եւ այլն:

    Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն Կիրովաբադի ակցենտն է:


    Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրհներգը Արամ Ասատրյանի ՙՅուղ Գոնչե, յուղ Գոնչե՚ երգն է:

    Հոդված 7. Քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ատչոտ են տալիս պախանին:

    Հոդված 8. Յուրաքանչյուր ոք ունի ռազբիրատի իրավունք: Մահապատիժը, որպես բացառիկ պատժամիջոց, իրականացվում է Պապլավոկում կամ ՏԷՑ-ի կռուգում:

    Հոդված 9. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների եւ հրապարակավ ապուսկատ անել, եթե ժամանակին մուծվել է:

    Հոդված 10. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը հավայի շուխուռ է: Մարդուց բնակարանը խլել կարելի է միայն չորով:

    Հոդված 11. Տնտեսական գործունեությամբ զբաղվելը հանցագործություն է: Նման հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, եթե նրա բիզնեսում Արմենչիկը փայ ունի: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել Արմենչիկի փայը: Չբացահայտված փայաբաժինները մեկնաբանվում են հօգուտ Արմենչիկի:

    Հոդված 12. Ահաբեկչության մեջ մեղադրվողը պարտավոր չէ ցուցմունք տալ կազմակերպիչների դեմ: Ցուցմունք տվողների բանտախցում շտեպսելների տեղադրումը կարգավորվում է օրենքով:

    Գլուխ 2. Հանրապետության պախանը

    Հոդված 13. Հայաստանի Հանրապետության պախանի ասածը ասնավանի է:

    Հոդված 14. Պախանն ընտրվում է օլիգարխների, գողականների եւ ավտարիտետների կողմից` հինգ տարի սռոկով:

    Պախան կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր ավտարիտետ, ով ունի ԺԷԿ-ի տեղեկանք եւ Պուտինի աշխատակազմի դաբրոն:

    Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության պախան, եթե չի ուզում:

    Հոդված 15. Հանրապետության փաստացի պախան է համարվում այն թեկնածուն, ում հակառակորդներին վերացնում են ռոմանտիկները: Եթե նման թեկնածուները երկուսն են, մյուսը դառնում է պաշտպանության նախարար:

    Ռոմանտիզմը պաշտպանվում է օրենքով:

    Հոդված 16. Հանրապետության պախանի հրաժարականը ձեւ չի:

    Հոդված 17. Հանրապետության պախանը`

    17.1. Ուղերձով մուննաթ է գալիս ժողովրդի ու Ազգային ժողովի վրա.

    17.2. 21-օրյա ժամկետում դաբրո է տալիս ԱԺ ընդունած օրենքներին.

    17.3. Կարող է պասլատ անել ԱԺ նախագահին եւ վարչապետին, իսկ վերջիններիս հետ խորհրդակցելուց հետո` նաեւ Ազգային ժողովը:

    17.4. Փայ է մտնում բոլոր կոմերցիոն նախագծերում.

    17.5. Անզգույշ քաշքշում է իրեն բարեւողներին.

    17.6. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում որոշում է ընդունում սափրագլուխների եւ ջրցան մեքենաների օգտագործման մասին.


    17.7. Ծախում է Հայաստանի Հանրապետության շքանշաններն ու մեդալները.
    17.8. Ներում է շնորհում ռոմանտիկներին:

    Հոդված 18. ՙՀանրապետության պախանը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար՚ նախադասությունն արտասանողները սամասուդ են արվում տեղում:

    Հոդված 19. Պախանի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը որոշում է ինքը: Կասկածողները զորակոչվում են ժամկետային զինծառայության:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Գլուխ 3. Սխոդկան

    Հոդված 20. Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն իրականացնում է Սխոդկան:

    Հոդված 21. Սխոդկան կազմված է 131 ավտարիտետներից:

    Հոդված 22. Ավտարիտետ կարող է դառնալ քսանհինգ տարին լրացած, Պախանի դաբրոն ստացած, վերջին հինգ տարիներին իրեն ճիշտ պահած յուրաքանչյուր ոք, եթե պրոբլեմ չունի Սերժի հետ:

    Հոդված 23. Սխոդկայի ընտրությունների համար Հայաստանի տարածքը բաժանվում է 55 զոների, որտեղից էլ մեծամասնական ռազբիրատով ընտրվում են զոն նայողները:

    Հոդված 24. Զոն նայողները.

    24.1. Նախապես հաստատված կարգով սեղմում են այն կոճակը, որը կպահանջի Պախանը կամ Արմենչիկը:

    24.2. Տփում են ընդդիմադիր ավտարիտետներին:

    24.3. Կռիշ են կայնում իրենց զոների բիզնեսներին:

    24.4. Չորս տարին մեկ ասֆալտ են անում իրենց զոների փողոցները:

    24.5. Ընտրակաշառք են բաժանում` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

    24.6. Կառավարության հետ տարաձայնություններ ունենալու դեպքում աբրաշչատ են ըլնում Պախանին:

    Հոդված 25. Սխոդկան կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական օբշչակը:

    Հոդված 26. Ավտարիտետներն իրավունք ունեն յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում աբրաշչատ ըլնել կառավարության անդամներին: Այդ հարցուպատասխանը որոշումներ ընդունելու համար ասնավանի չէ:

    Հոդված 27. Սխոդկան.

    27.1. Վերահսկում է այլ երկրներից ստանալիքը:

    27.2. Անհրաժեշտության դեպքում թավան է դնում կամ վերաձեւակերպում նախկին թավանը:

    27.3. Այլ երկրների հետ հարաբերություններում կաշի տոն է տալիս:

    27.4. Հայտարարում է քյաստմ:

    Հոդված 28. Սխոդկան ձայների պարզ մեծամասնությամբ քցում է կառավարությանը: Սխոդկան այդ իրավունքից չի կարող օգտվել, եթե երկրի դրությունը պալաժենի ա:

    ԳԼՈՒԽ 4. ՆԱՅՈՂՆԵՐԸ

    Հոդված 29. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը:

    Կառավարությունը կազմված է Մեծ Ախպորից եւ նայողներից:

    Հոդված 30. Կառավարության սխոդկան տանում է հանրապետության Պախանը, կամ նրա հանձնարարությամբ` Մեծ Ախպերը:

    Հոդված 31. Մեծ Ախպերը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը եւ համակարգում նայողների աշխատանքը:

    Հոդված 32. Կառավարությունը`

    32.1. Մեծ սխոդկայի հաստատմանն է ներկայացնում օբշչակի նախագիծը.

    32.2. Նայում եւ աշխատցնում է պետական սեփականությունը:

    32.3. Հետեւում է, որ գիտության, կրթության, առողջապահության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության նայողները կռայիտ չանեն.

    32.4. Ատչոտ է տալիս հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար:

    Հոդված 33. Մեծ Ախպերը հետեւում է, որ Պախանն ու Սերժիկը պերեբարշիտ չանեն: Պերեբարշիտ անելու դեպքում յան է տալիս:

    Հոդված 34. Օբշչակի նախագիծը Մեծ սխոդկայի ռազբոռկին է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց կալենդարնի 60 օր առաջ: Եթե Մեծ սխոդկան աբխադիտ է ըլնում, կառավարությունը կարող է հարցը դնել չորով եւ կասկածող ման գալ: Եթե կասկածող չի գտնվում, օբշչակի նախագիծը համարվում է պռախոդ ստացած:

    Հոդված 35. Նայողները`

    35.1. Աշխատցնում են օբյեկտներ.

    35.2. Կպցնում են գրանտներ.

    35.3. Հետեւում են, որ իրենց ընտանիքների անդամները սրճարաններում մատուցողների եւ իրար վրա նիզաշտո տեղը չկրակեն:

    35.4. Իրենց ոլորտներում ճիշտ եւ սխալ են ջոկում` առաջնորդվելով բացառապես օբշչակի եւ Պախանի շահերով.

    Հոդված 36. Նայողների եւ Պախանի շփումներն իրականացվում են չերեզ Արմենչիկ:
    Վերջին խմբագրող՝ Norton: 18.03.2008, 18:51: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #36
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ

    ԳԼՈՒԽ 5. ՃԻՇՏԸ

    Հոդված 36. Ճիշտը մի հատ ա:

    Հոդված 37. Հայաստանի Հանրապետությունում ճիշտն ու սխալը ջոկում են դատարանները: Օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալ ավտարիտետների մասնակցությամբ:

    Հոդված 38. Դատարանների տարածքում սամասուդն արգելվում է:

    Հոդված 39. Օրինական ուժի մեջ մտած վճիռները վերանայվում են միայն գլխավոր դատախազի դաբրոյով, Պախանի մոտիկների զանգերով եւ քյաշ փողով:

    Մեկից ավելի զանգ ստացած դատավորը նախապատվությունը տալիս է ՙգոլդ՚ համարից ստացած զանգին:

    Հոդված 40. Ճիշտն ու սխալը ջոկելիս դատավորներն անկախ են: Սխալ որոշում ընդունելու դեպքում դատավորների մոտիկների բիզնեսի վրա նայեզդներ են արվում բացառապես օրենքի շրջանակներում:

    Հոդված 40. Դատավորները գլխավոր դատախազին ատչոտ են տալիս առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Ատչոտը կատարվում է բացառապես ՀՀ դրամով:

    Հոդված 42. Սահմանադրական դատարան կարող են աբրաշչատ ըլնել`

    42.1. Հանրապետության Պախանը.

    42.2. Սխոդկան.

    42.3. Մեծ ախպերը եւ նայողները.

    Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական կենտրոնացված հայրենակցական միություն է, որը.

    43.1. Պախանի հրահանգով մարդկանց գլխին սարքում է.

    43.2. Օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում է շուրջպարեր.

    43.3. Ճիշտ ու սխալ ջոկելու ժամանակ դատարաններում սահմանում եւ վերահսկում է կաշառքի չափը.

    43.4. Բացահայտում եւ նակազատ է անում Պախանի դեմ զազրախոսողներին.

    43.5. Պաղպաղակ է արտադրում.

    Հոդված 44. Գլխավոր դատախազը հաշվետու է միայն Պախանին, վերջինիս բացակայության դեպքում` Արմենչիկին:

    ԳԼՈՒԽ 7. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 45. Հայաստանը բաժանվում է զոների:

    Հոդված 46. Զոն նայողներին երեք տարի ժամկետով նշանակում է Պախանը` խորհրդակցելով Արմենչիկի հետ:

    Հոդված 47. Զոն նայողները`

    47.1. Հավաքում են նալոգները.

    47.2. Ատչոտ են տալիս Պախանին.

    47.3. Միտինգների օրերին փակում են ճանապարհները.

    47.4. Պախանի եւ Մեծ Ախպոր այցերի ժամանակ պատիվ են տալիս:

    Հոդված 48. Երեւան քաղաքն ունի գյուղի կարգավիճակ:

    Երեւանի քաղաքապետին նշանակում է Պախանը` ՙՇամխոր-Կիրովաբադ՚ հայրենակցական միության դաբրոյով:

    Հոդված 49. Սյունիքի զոն նայողը Լիսկան է:

    ԳԼՈՒԽ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 50. Սույն Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում չորով` անկախ հանրաքվեի արդյունքներից:

    Հոդված 51. Սահմանադրությունն ուժի մեջ մտնելու պահից`

    51.1. Նախորդ Սահմանադրությունը ջրվում է.

    51.2. Հայաստանի Հանրապետության օրենքները եւ մյուս իրավական ակտերը մնում են բորդյուրին:

    51.3. Շարունակում են գործել միայն այն օրենքները, որոնք չեն հակասում Պախանի եւ նրա մոտիկների շահերին, ինչպես նաեւ` սույն Սահմանադրությամբ ամրագրված Արմենչիկի բիզնեսին:

    4. Սխոդկան շարունակում է իրականացնել իր լիազորությունները, քանի դեռ Պախանը նրանց պասլատ չի արել:

    Հոդված 52. Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե տփոց են կերել ընդդիմության հանրահավաքների մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան բնակչության մեկ երրորդը:

    Հոդված 53. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է ուտուշ-խմուշ: Աղվան Հովսեփյանը ոչխար է մորթում:

    Հոդված 54. Աահմանադրության 45-րդ հոդվածում նշված Արմենչիկը եւ 52-րդ հոդվածում նշված Աղվան Հովսեփյանը փոփոխման ենթակա չեն:

    Ես ամբողջը չեմ կարդացել... բայց ինձ տվումա հետաքրքիր կլինի.

  7. #37
    Սկսնակ անդամ Superportal-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Ապարանցուն ինֆարկտա խփում,հիվանդանոցում զարդնումա,ասումա.
    - Որտեղ եմ ??
    - Հանրապետականում (հիվանդանոցը)
    ասումա.
    - Արա տարեք,տերեք ՀՀՇ

  8. #38
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Իմ զենքն իմ դիկտաֆոնն է
    Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբ “Հայկական ժամանակ” թերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք:
    Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ:

    Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:

  9. #39
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:
    Է~հ, այ բալամ...էս խառը օրերին ի՞նչը դանակի նման չի որ:


  10. #40
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    լևոնախտ

    Լևոնախտը 21-րդ դարի կործանարար հիվանդություն է, որը բնորոշվում է լևոնի տրիադայով. մտածողության միակողմանիությամբ, մեծամոլական զառանցանքներով, լևոնի խողքերի էխոլալիայով (բառացի կրկնությամբ):
    Համաճարակաբանությունը: Տարածված է Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 19-ի հետազոտության տվյալներով բնակչության 20%-ից ավելին տառապում է այս հիվանդությամբ, սակայն դրանից հետո կտրուկ աճել է նրանց թիվը: Դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում բնակվող հայերի մոտ, հատկապես՝ ԱՄՆ-ում:
    Հիմնականում հիվանդանում են երիտասարդ տարիքի տղաները և «տղամարդ» աղջիկները: Հիվանդանում են նաև միջին տարիքի տղամարդիկ և կանայք, ծերերը և անչափահասները:
    Պատճառագիտությունը: Հարուցիչը ԼՏՊ կոչվող վիրուսն է: Վարակման ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, տաքարյունությունը, կամքի թուլությունը, ներշնչվողականությունը, հիվանդ ծնողները:
    Ախտածնությունը: Լիովին պարզաբանված չէ: Վիրուսը տարածվում է հանրահավաքների, վարակված մեյլերի, թերթերի և մարդկանց միջոցով: Անհայտ ճանապարհներով թափանցում է գլխուղեղ՝ հերթով ոչնչացնելով մտածող նեյրոնները: Դրանց փոխարինում են միակողմանի մտածողությամբ, հատուկ ծրագրով օտար բջիջներ:
    Հիվանդությունը բաղկացած է հետևյալ փուլերից.
    1. Գաղտնի շրջան - լևոնին ատում են: Հանրահավաքներին չեն գնում կամ գնում եմ միայն հետաքրքրասիրությունից դրդված՝ հաստատ իմանալով, որ լևոնին չեն ընտրելու: Քննադատությունը պահպանված է:
    2. «Հակասերժացման» շրջան - ընտրում են լևոնին/ուրիշին ընտրելուց հետո հետևում են լևոնին՝ պատճառաբանելով, որ միայն լևոնը «կարա» իշխանությունների դեմ: Այս փուլում նկատվում է դրական/բացասական փոփոխության ախտանիշը: Նրանք փոփոխություն են ուզում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի: Ավելի հեռուն տեսնելու հատկությունից զուրկ են: լևոնին դեռ ատում են: Քննադատությունն իջնում է:
    3. Վերջնական լևոնականացում - հանկարծ չհամարձակվես լևոնի հասցեին որևէ թթու խոսք ասել: Միանգամից հարձակվում են, պաշտպանում իրենց «սուրբ» առաջնորդին, գտնում, որ նրա բոլոր քայլերը ճիշտ են:Քննադատությունը բացակայում է:
    4. Հակաղարաբաղցիացման շրջան - հիվանդության ծանր ընթացքի դեպքում հասնում են այս փուլին, երբ գիտակցությունը լրիվ անջատվում է, մարդիկ գործում են՝ առաջնորդվելով ենթագիտակցության մեջ տպված «Վե՛րջ ղարաբաղցիներին» կամ այլ նմանատիպ լոզունգներով: Քննադատության մասին խոսելն անիմաստ է, քանզի գիտակցություն ընդհանրապես չկա:

    Կլինիկական նշանները.
    1. Սուտը ճշտից տարբերելու անընդունակություն
    2. Ագրեսիվ վարքագիծ
    3. 1991-1998 թվերի լրիվ ամնեզիա, որը լրացվում է կոնֆաբուլացիաներով (կեղծ, ֆանտաստիկ հիշողություններ)
    4. Աստիճանաբար իջնող քննադատություն
    5. Մեծամոլական զառանցանքներ
    6. Գերարժեքային մտքեր
    7. Էխոերևույթներ (էխոլալիա, էխոպրաքսիա, էխոմիմիա) միայն հատուկ անձանց նկատմամբ
    8. Դիմացինին մեղադրելու, սխալ հանելու, վիրավորելու ձգտում
    9. Ծանր դեպքերում՝ պարաֆրեն համախտանիշ

    Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների և զրուցելու ժամանակ հայտնաբերված ախտանիշների հիման վրա:
    Բուժումը հայտնի չէ:

    http://strangelittlestudent.blogspot...g-post_18.html


  11. #41
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ զենքն իմ դիկտաֆոնն է
    Այսօր բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ անցագրային կետում, երբ “Հայկական ժամանակ” թերթի թղթակից Քրիստինե Խանումյանը (սովորականի պես) իր համար իջեցված անցագրով պատրաստվում էր մտնել ԱԺ շենք:
    Լրագրողը սովորականի պես իր ձեռքով իր պայուսակը դրել է ռենտգեն ապարատի մեջ, ինքն էլ անցել մետաղորսիչով, ինչից հետո լրագրողին են մոտեցել ԱԺ անվտանգության աշխատակիցները եւ սկսել են լրագրողին ստուգել ձեռքի մետաղորսիչով: Լրագրողը փորձել է կատակել` հարցնելով, արդյո՞ք իրենք զենք-զինամթերք չեն փնտրում, ապա ավելացրել է, որ ինքը իր հետ զենք ման չի տալիս: Անվտանգության աշխատակիցները, սակայն, ավելի լուրջ են եղել տրամադրված եւ լրագրողից պահանջել են բացել պայուսակը, քանի որ, պայուսակի ռենտգենի մոնիտորի վրա հայտնված պատկերը իրենց դանակ էր հիշեցնում: Լրագրողը ինքն էլ զարմացած բացել է պայուսակը, իմանալով, իհարկե, որ իր պայուսակում ոչ մի դանակ էլ չկա, սակայն, նրան ավելի շատ հետաքրքրել է այն, թե այդ ո՞ր իրն է, որ դանակի է նմանվում: Պայուսակը բացելուց, զննելուց, եւ այնտեղ ոչ մի դանակ էլ չհայտնաբերելուց հետո, անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե այդ լրագրողի ձայնագրիչն է, որ մոնիտորի վրա դանակ էր նմանվել: Թվում է` սրանով ԱԺ անվտանգության աշխատակիցների երեւակայությունը պետք է սահամանփակվեր եւ նրանք պետք է հանգիստ թույլ տային լրագրողին ներս մտնել ԱԺ շենք: Բայց ոչ: ԱԺ անվտանգության աշխատակիցները հայտարարել են, թե լրագրողը չի կարող իր հետ ներս տանել իր ձայնագրիչը: ԱԺ անվտանգության աշխատակիցները ձայնագրիչը լրագրողին են վերադարձրել միայն ԱԺ շենքից դուրս գալու ժամանակ:

    Հ.Գ. “ՀԺ”-ի թղթակիցը “հավաստիացնում” է, որ իր ձայնագրիչը ակնհայտ սադրիչ տեսք չունի, չի կրակում, չի ծակում, չի հիպնոսացում, հոգեխանգարմունքի մեջ չի գցում եւ “նեյրոլինգվիստիկ” բառեր չի օգտագործում: Լրագրողի խոսքերով, ձայնագրիչը ավելի շատ կարել էր նմանեցնել սառնարանի կամ կարի մեքենայի, ու որ միայն “միլիցու” խելքով կանցներ սովորական ձայնագրիչը նմանեցնել դանակի:
    Երևի վախեցել են էդ դիկտաֆոնը մեկի գլխին ջարդվեր: Դե դիկտաֆոնի ջարդվելու համար չեն վախեցել, էդ ինչ որ մեկի համար են վախեցել, որ կարողա գլուխը փոս ընգնի: Դե դատարկ առարկային կարվածելիս հիմնականում փոսա ընկնում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #42
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի վախեցել են էդ դիկտաֆոնը մեկի գլխին ջարդվեր: Դե դիկտաֆոնի ջարդվելու համար չեն վախեցել, էդ ինչ որ մեկի համար են վախեցել, որ կարողա գլուխը փոս ընգնի: Դե դատարկ առարկային կարվածելիս հիմնականում փոսա ընկնում:
    Լավա որ տենց քայլեր են անում թե չէ էս բաժնի հումորները ահագին "աղքատիկ" կլնեին

  13. #43
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    ՀԱՅԿԱԿԱՆ
    «ԳՈՐՅԱՉԻ ԲԼՅՈՒԴ»
    Ըստ Ինտերպոլի` օրերս Հայաստանի իրավապահները Հայաստանում պղտոր ջրում նռնակ էին բռնում։

    ԱՌԱՋ ԸՆԿԱՎ
    Սոցապնախարարության տվյալներով, ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ Արթուր Բաղդասարյանը։

    ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՎ ՄԵԾ
    ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԸ
    Ըստ հայ երաժշտասերների, դատելով «Քելե, քելե» երգի տեսահոլովակից, այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սիրուշո-Արտաշես Գեղամյան դուետը։

    ԱՎԵԼԻ ԲԱՐԴ ԽՆԴԻՐ
    Ըստ ՀՀ արտգործնախարարության, Կոսովոյի ճանաչումը լավ նախադեպ է, որպեսզի աշխարհը նաև ճանաչի Սերժ Սարգսյանի պրեզիդենտ ընտրվելը։

  14. #44
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅԿԱԿԱՆ




    ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԸ
    Ըստ հայ երաժշտասերների, դատելով «Քելե, քելե» երգի տեսահոլովակից, այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սիրուշո-Արտաշես Գեղամյան դուետը։
    Սրա հեղինակային իրավունքները իմն են

  15. #45
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հումորն ու ընտրությունները

    blokada.jpg



    Հ.Գ. ռուսերեն էսպիսի մի արտահայտություն կա` "Мы не скажем кто это был, хотя это был слоненок" (արտահայտությունը կարծեմ ինչ-որ մուլտից է, լավ չեմ հիշում...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 3 8-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 19
    Վերջինը: 01.04.2013, 14:24
  2. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  3. Ընտրությունները 10-րդ ընտրատարածքում (2009թ դեկտեմբեր)
    Հեղինակ՝ Retford, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 791
    Վերջինը: 13.02.2010, 14:08
  4. Գրառումներ: 45
    Վերջինը: 23.10.2007, 02:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •