Ձոն`սԵՐԺԻՆ
Երևանում քո նմանը չկա,քո նմանը չկա,քո նմանը չկա:
Քո նման թագուհի չկա , ժուռնալում չկա , քո դեմ խաղ չկա...Կյանք:![]()
Ձոն`սԵՐԺԻՆ
Երևանում քո նմանը չկա,քո նմանը չկա,քո նմանը չկա:
Քո նման թագուհի չկա , ժուռնալում չկա , քո դեմ խաղ չկա...Կյանք:![]()
Լավագույն տղերքը հեռանում են
Կեխտոտ նասկիներն են նրանց կանչում
Հայրենիքը բոլորին էլ դատապարտում է
Իհարկե, եթե դու Նյու-յորքյան հիվանդանոցում չես ծնվել........hippy w.s (-)![]()
Mtavorakan - բարդ ածանցյալ բառ է, կազմված է երկու արմատներից՝ մտնել (անցյալ կատարյալ, առաջին դեմք) և հետույք արմատներից և ական ածանցից։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.04.2008, 18:55:
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Թորոսյան, ինչպես եք պատրաստվում կյանքի կոչել ԵԽԽՎ բանաձեւը:
- Եթե խոսքը Եվրախորհրդի չափանիշների մասին է« ապա վարչապետը« փոխվարչապետը« արտակարգ իրավիճակների նախարարը
- Չէ« խոսքն ընդդիմության հետ երկխոսության մասին է:
- Բայց ինչի շուրջ երկխոսենք: Նրանք ասում են, որ ես ու Սերժ Ազատիչը պիտի կանգնենք դատարանի առաջ: Այդ դեպքում արդեն դա մեր կողմից կլինի ոչ թե երկխոսություն« այլ ցուցմունք: Անձամբ ես դեմ եմ
- Իսկ ի±նչ կասեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
- Ճիշտն ասած« ես այդ հարցը լրջորեն քննարկել եմ: Տիկնոջս հետ: Նա դեմ է:
- Ձեր կնոջ անկոտրում կամքի մասին լեգենդներ են պատմում
- Չէ, այստեղ թյուրըմբռնում կա: Իրականում մեղավորը ձայնս է: Հասկանւմ եք, ես հեռախոսով ԱԺ աշխատակազմի վրա գոռգոռում եմ« բայց նրանց թվում է, թե կինս է
- Իսկ ճիշտ է, որ
- Այո« այդ սրիկաները դստերս համար էկոնոմ կլասի տոմս էին պատվիրել: Սա լրջագույն հարված էր ՀՀ միջազգային հեղինակությանը:
- Ուրիշ բան էի ուզում հարցնել: Ճշտ է, որ ձեր պատուհանի տակ սերենադներ են երգում:
- Օյ Հի-հի Ոչ, ճիշտ չէ: Դա ոչ թե սերենադ էր, այլ նոկտյուրն:
- Եվ դուք ձայնակցեցիք:
- Ճիշտն ասած,ես այդ հարցը լրջորեն քննարկեցի Տիկնոջս հետ
- Ձեր կարծիքով, ինչպես պետք է հաղթահարել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը:
- Իմ կարծիքով,մեր կանայք ներողություն` մեր քաղաքական ուժերը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ եւ բանակցեն:
- Լավ« անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Գիտեք, ես միշտ աշխատել եմ ուշադրություն չդարձնել ուտելիքի որակի վրա` զուտ անվտանգության նկատառումներով
- Ձեր սիրած խմիչքը:
- Կաբեռնե-սավինյոն : Գիտեք, ես ինձ նման բաներ կարող եմ թույլ տալ միայն արտասահմանյան գործուղումների ժամանակ
- Ձեր սիրած երգը:
- Վերջերս մի հրաշալի երգ եմ լսել« մտքիցս դուրս չի գալիս: §Միտինգ-ցույց-հաղթել ենք-հիմա¦:
- Ձեր սիրած տոնը:
- Սրբխեչից զզվում եմ: Բայց մայիսի 9-ը շատ եմ սիրում:
- Ինչո±ւ:
- Դե որովհետեւ մայիսի 8-ը երկրապահի օրն է ու եթե սաղ-սալամաթ հասնում ենք հաջորդ օրվան, դա արդեն հաղթանակ է
- Ձեր սիրած ֆիլմը:
- Կովկասի գերուհին¦: Այնտեղ մի հրաշալի երգ կա Յեսլիբ յա բիլ սուլտան, բիլ բի խալաստոյ;
- Ձեր հոբբին:
- Էլ ինչ հոբբի, եթե Հայաստանում սուլթանի ինստիտուտ չկա:
chi.am
ՕՐԵՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ կարեւորելով այն բացառիկ դերը, որ ունի ՀՀ ոստիկանությունը` իշխանությունների նկատմամբ հասարակական հանդուրժողականության ձեւավորման գործում, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել ՀՀ ոստիկանության մասին: Սույն օրենքը հնարավորություն կտա ոչ միայն կանոնակարգել կարեւորագույն այդ գերատեսչության գործունեությունը, այլեւ նպաստել հասարակության ներսում փոխադարձ վստահության վերականգնմանը: Եվ այսպես.
Օրենք ոստիկանության մասին (նախագիծ)
Հոդվ. 1. Ոստիկանության հիմնական գործառույթը ՀՀ քաղաքացիների տեղափոխումն է:
Հոդվ. 2. Ոստիկաններն իրավունք ունեն իրականացնել ՀՀ քաղաքացիների կամայական տեղափոխումներ: Տեղափոխվող քաղաքացիների եւ տեղափոխման վայրի ընտրությունն իրականացնում են ոստիկանները` առանց որեւէ հիմնավորման:
Հոդվ. 3. Կամայական տեղափոխման ենթարկված եւ ժամանման վայրում ազատ արձակված քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են օրենքով:
Հոդվ. 4. Ցույցերի, երթերի եւ զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության հիմնական գործառույթը բռնությունների ենթարկվելն է: Ոստիկանների նկատմամբ բռնությունների կիրառումն իրականացնում են.
ա. Հատուկ ստորաբաժանումների մարտիկները.
բ. ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների թիկնազորների անդամները,
գ. Թաղային հեղինակությունները եւ (կամ) վերջիններիս հավասարեցված անձինք,
դ. Տարածաշրջանի այլ պետություններից հրավիրված բազմազգ ուժերի մարտիկները:
Հոդվ. 5. Բռնությունների ենթարկված ոստիկանները պարտավոր են.
ա. Հոսպիտալացվել,
բ. Մեղադրել ընդդիմության ղեկավարներին` ոչ ուշ, քան հոսպիտալացումից 15 րոպե անց,
գ. Բարձրաստիճան պաշտոնյաների այցերի դեպքում դեմ տալ ձախ ուսը` թփթփացման համար,
դ. Անվերապահորեն կատարել «Հայլուրի» օպերատորի այլ հրամանները:
Հոդվ. 6. Ոստիկանության` բռնությունների ենթարկվելու հանգամանքները համարվում են պետական գաղտնիք:
Հոդվ. 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի պահանջների իրականացման ընթացքում օգտագործված տեխնիկական միջոցների (բինտ, ներկ եւ այլն) ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը` պահուստային ֆոնդից:
Հոդվ. 8. Օրենքն ուժի մեջ է մտնում ս.թ. մարտի 1-ից եւ ուժը կորցրած է համարվում սահմանադրական կարգի վերականգնման դեպքում:
Խորհրդարանական մեծամասնությունը, կարծում ենք, սույն նախագիծը կհամարի «պետական գաղտնիք պարունակող» եւ փակ քննարկումներ կկազմակերպի:
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
ՉԻ՛
Վազգեն Մանուկյանին փոքր ժամանակ հարցնում են:
-Վազգենչիկ ջան, որ մեծանաս ի՞նչ էս դառնալու:
-Նախագահի թեկնածու:
Հ.Գ. Վազգենի կողմնակիցներ նեղանալ չկա![]()
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Էդուարդ Նալբանդյան - Կենդանակերպի նշանը` Ժուժու:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անակնկալ ճամփորդություններով:
Երկուշաբթի օրը Փարիզից կժամանեք Երեւան, կծանոթանաք Երեւանի տեսարժան վայրերին: Օրվա վերջում կնշանակվեք արտգործնախարար:
Երեքշաբթի օրը պաշտոնական այցով կմեկնեք Փարիզ` վեշերը տեղափոխելու: Կհայտարարեք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել պլեբեսցիտով:
Չորեքշաբթի օրը կվերադառնաք Հայաստան: Օրվա վերջում աշխատանքային այցով կմեկնեք Փարիզ` բնակարանի ծորակները ստուգելու: Կհայտարարեք, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծել ապենդիցիտով:
Հինգշաբթի օրը` ճանաչողական այց Երեւան: Օրվա վերջում կենցաղային այցով կմեկնեք Փարիզ:
Ուրբաթ օրը պաշտոնապես կհայտարարեք ղարաբաղյան խնդրում հայկական կողմի նոր կոնցեպցիան: Այն է` «Պլեբեսցիտ, ապենդիցիտ, գենոցիդ, սուիցիդ»:
Շաբաթը եւ կիրակին անցկացրեք հարազատների եւ մտերիմների շրջապատում (ԳՌՈՒ-ի փարիզյան կենտրոնակայանում):
ՉԻ՛
![]()
![]()
![]()
ՈՒղարկիր «ԿԱՏԱՐԵՑԻ» բառը ԵԽԽՎ համարին և կստանաս թարմ բանաձևեր Եվրոպայից
Գովազդ
Որոշել եք թռնե՞լ Հայաստանից: Վարչապետն ու փոխվարչապետն ընտրում են «Արմավիան»: «Արմա՜վիա». Հայաստանի ճախրող գույներ:
Վերջին խմբագրող՝ Kuk: 16.05.2008, 13:11: Պատճառ: Գրառման ավելացում
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մահ իմացեալ
Գազ թանկացեալ
Սերժ հեռացեալ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի տնտեսական վիճակը:
- Նախ ասեմ, որ Հայաստանի տնտեսական աճի հիմնական նախապայմանը Արարատն է:
- Այսինքն` մեր տնտեսական աճի հիմնական նախապայմանը գտնվում է Թուրքիայի տարածքո՞ւմ:
- Դա ստոր շահարկում է: Արարատը մեր նավթն էլ է, մեր գազն էլ է, մեր ծովն էլ է...
- Այսինքն` նավթի եւ գազի միջազգային գների աճը մեր վրա չի կարող ազդել: Պարզ է... Իսկ դուք փորձե՞լ եք Արարատով "Բաքսի" քաշել, կամ հանգստանալ Արարատի ափին...
- Դուք դարձյալ հեգնում եք: Տեսեք: Հայաստանի որ մարզից Արարատը երեւում է` այդ մարզը զարգանում է, որտեղից չի երեւում...
- Ես էլ անընդհատ մտածում էի, թե ինչու է Աֆրիկան այդքան հետամնաց... Իսկ հնարավոր չէ՞ հայելիների միջոցով այնպես անել, որ Արարատը բոլոր մարզերից երեւա:
- Ես հիմա այդպիսի ճարտարապետական նախագծի վրա աշխատում եմ: Դա Թամանյանի գաղափարն էր...
- Փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ պատրաստվում եք ինչ-որ նոր փորձանք բերել Երեւանի գլխին, Թամանյանի անունն եք հիշում:
- Ես Հյուսիսային պողոտան իմ ամենափայլուն նախագիծն եմ համարում: Գեղեցիկ« մաքուր...
- Հա, մաքուր կլինի: Այնքան գումարներ են լվացվել,,, Բայց վերադառնանք մեր հիմնական բնական ռեսուրսին: Փաստորեն, ամպամած օրերին Հայաստանի տնտեսությունն անկո՞ւմ է արձանագրում:
- Չէ, օտարերկրյա ներդրումների հոսքն է նվազում:
- Կառավարությունը մտադիր չէ± Արարատին նայելու հարկ սահմանել` որպես բնօգտագործման վճար:
- Որքանով տեղյակ եմ, րոպեավճար սահմանելու հարցը քննարկման փուլում է:
- Լավ, անցնենք անձնական հարցերին: Ձեր սիրած ուտելիքը:
- Նախաճաշին նայում եմ Արարատին, ճաշին...
- Պարզ է: Ձեր սիրած խմիչքը:
- Բնականաբար` կոնյակ:
- Ձեր սիրած երգը:
- Արտո Թունջբոյաջյանը մի երգ ուներ... Անունը չեմ հիշում... Սարի մասին էր... Բայց մի ուրիշ երգ էլ եմ սիրում. "Բերդի պատեր կամար-կամար...": Հրաշալի երգ է: Միաժամանակ ե՛ւ Երեւանի կառուցապատման հեղինակների ապագան է կանխորոշում, ե՛ւ որոշակի ճարտարապետական տարրեր է պարունակում:
- Ձեր սիրած գիրքը:
- "Նավը լեռան վրա":
- Ձեր հոբբին:
- Թամանյանի արխիվն եմ ուսումնասիրում: Տեսնեմ Դալմայի այգիների մասին բան-ման չկա՞ գրած:
www.chi.am
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
ԸՆԿԱԼԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Երեւանի քաղաքապետարանը մերժել է «Երիտասարդ պահպանողականների» իրազեկումը` մայիսի 27-ին Հյուսիսային պողոտայում «Ոչ ահաբեկչությանը» թեմայով ցուցահանդես կազմակերպելու մասին:
«ՉԻ» - Իհարկե, այս դեպքում քաղաքապետարանի որոշումը միանգամայն հիմնավորված է, որովհետեւ ակնհայտ է, որ «Ո՛չ ահաբեկչությանը» խորագիրը բացահայտորեն ուղղված է իշխանությունների դեմ: Ուրիշ բան, եթե ցուցահանդեսի խորագիրը լիներ «Այո՛ ահաբեկչությանը», կամ, ասենք, «Ձեռքերդ հեռո՛ւ կոռուպցիոն համակարգից»: Այդ դեպքում քաղաքապետարանը գուցե նույնիսկ որոշ չափով հովանավորեր ակցիան:
Այսպես թե այնպես, երիտասարդ պահպանողականները լավ են պրծել: Ոստիկանությունը հանգիստ կարող էր «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսը գնահատել որպես իշխանական համակարգը բռնությամբ տապալելու կոչ կամ «իշխանությունների նկատմամբ հասարակության մերժողական վերաբերմունքի խորացման չարանենգ փորձ»:
Չի՛
ԻՆՔՆԱԲՈՒԽ ԻՆՔՆԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
«Կոալիցիան ընդդիմություն է առկա իրականությանը, եւ մենք այդ դերի մեջ հետեւողական ենք լինելու», հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«ՉԻ» - Ճիշտն ասած, իշխող կոալիցիայի մասին ինչ ասես լսել էինք, բայց որ իշխող կոալիցիան ընդդիմություն է, չէինք պատկերացնում: Նման բան կարող է լինել կամ կոշմարային երազներում, կամ ՀՅԴ անդամների ելույթներում:
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, առաջիկայում կոալիցիան պատրաստվում է չարտոնված հանրահավաք անցկացնել եւ պահանջել կոալիցիայի հրաժարականը: Ավելին. այս պահանջի մերժման դեպքում կոալիցիոն ուժերը մտադիր են պիկետ կազմակերպել ԱԺ մուտքի մոտ եւ խոչընդոտել իրենք իրենց մուտքը խորհրդարան: Եթե քաղաքական պայքարի այս մեթոդն էլ չօգնի, նրանք դիմելու են միջազգային կառույցներին եւ պահանջելու են ստեղծել անկախ հանձնաժողով` իրենց գործունեությունը ստուգելու համար:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող կոալիցիան իսկապես ընդդիմություն է, բայց ոչ թե «առկա իրականությանը», այլ պետությանը, ժողովրդին, եւ իհարկե` առողջ տրամաբանությանը:
Չի՛
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավիատոմսերի դրամարկղին անհրաժեշտ են երիտասարդ, բարետես արտաքինով վաճառող-վաճառողուհիներ: Գալուստ Սահակյան չառաջարկել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ